Մեջբերում Գժուկ!!-ի խոսքերից Նայել գրառումը
Դե, կներես, եթե կարծում ես, որ դժվար է պատկերացում կազմել նրանց մասին 5 օրում, այն էլ երբ ամբողջ օրը մինչև ուշ գիշեր նրանց հետ ես, դա արդեն քո խնդիրն է։ Ես որ կազմել եմ, այն էլ ինչպիսի։
Հ.Գ. Ես չեմ բացառում իհարկե, որ կան և վատերը, հո բոլորը լավը չեն կարող լինել։ Ես գրում եմ այն, ինչ տեսել և զգացել եմ։ Բկարներն էլ կդնեմ մի քանի օր հետո, երբ մոտս լինեն։

Ավելացվել է 1 րոպե անց

Դա հեչ էլ կապ չունի, էդ արդեն մարդու տրամադրվածությունից ու մտածելակերպից ա կախված։ Հարցրու տղա ընկերներիս, ովքեր մեզ հետ են եղել, նույն բանը կասեն։ լօլ, դեմք ես։
Հ.Գ. սուբյեկտիվ կարծիքս ա, նորից եմ նշում

Իզուր ես անընդհատ շեշտում, որ դա սուբյեկտիվ կարծիքդ ա, քանի որ, եթե քեզ համարում ես լուրջ և հավասարակշռված անձնավորություն, ապա սուբյեկտիվ կարծիքիդ համար նույնպես պարտավոր ես հիմքեր ունենալ: Կասե՞ս թե այդքան ժամանակում մոտավորապես քանի վրացու և քանի ադրբեջանցու հետ ես հասցրել շփվել, որ կարողացել ես ողջ ազգի մասին կարծիք կազմել: