User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 58 հատից

Թեմա: Մենակությունն իմ աչքերով…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    39
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մենակությունն ու միայնակությունը կարծես թե դիտվում է որպես միևնույն երևույթ /գրառումների գերակշռող մասում/: Իրոք նմանություններն ակնհայտ են, սակայն տարբերությունն առավել քան ակնհայտ ու զգալի:Մենակության յուրաքանչյուրս էլ կյանքի տարբեր ժամանակահատվածներում ձգտում ենք/այսպես ասած, կտրվում ենք աշխարհից, մի խոսքով, զրույց՝ ինքդ քո Ես-ի հետ/: Բայց դժվար թե գտնվի այնպիսի մեկը, որը ձգտի միայնակության: Իմ կարծիքով/դիտարկում եմ ժամանակային առումով/, մենակությունը դա մի օր է, մաքսիմում՝ շաբաթ, միայնակությունը՝ առավել երկար ժամանակահատված/ասենք՝ մի ամբողջ կյանք/:
    Մենակություն սիրում եմ, մեկ-մեկ՝ ամիսը մեկ, մեկ-մեկ՝ շաբաթը մեկ, նայած այդ ամիս/շաբաթ տեղի ունեցած իրադարձությունների ծավալին, որը կարիք ունի լուրջ վերլուծության/չի բացառվում կուշտ արցունքային վերլուծությունը/: Միայնակություն. հըմ, ծանոթ չեմ, կներեք:
    Սակայն այնքան միեւնույն է...

  2. #2
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Mari-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակությունն ու միայնակությունը կարծես թե դիտվում է որպես միևնույն երևույթ /գրառումների գերակշռող մասում/: Իրոք նմանություններն ակնհայտ են, սակայն տարբերությունն առավել քան ակնհայտ ու զգալի:
    Ես էլ ավելացնեմ այս տխուր բառերի շարքը...մենությունը, այս երրորդն ավելի շուտ ասոցացվում է միայնակության հետ, բայց չգիտեմ ինչու, ինձ թվում է այն ավելի խոր-հոգեբանական բնույթ ունի: Ասես ոչ թե դու ես ընտրում նրան, այլ այն տրվում է ի վերուստ, ճակատագրորեն:
    «...Ես նստել էի լճի ափին ու հմայվում էի մայրամուտի գեղեցկությամբ: Բայց չկար մեկն ՝ում հետ կուզենայի կիսվել այդ զգացողությամբ: Ու մայրամուտն ասես կորցրեց իր հմայքը…»: Միայնակությունը ահավոր է…
    Հ.Գ. Մենությունն ամենաիրական ձևով պատկերել է Գարսիա Մարկեսը իր «100 տարվա մենություն» վեպում:

  3. #3
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մենակությունն ու միայնակությունը կարծես թե դիտվում է որպես միևնույն երևույթ /գրառումների գերակշռող մասում
    Միայնակություն`թե հոգեպես և թե ֆիզիկապես չեմ ուզի զգամ ամբողջ կյանքիս ընթացքում, քանի- որ կարծում եմ, որ այն լքվածության հետևանք է:
    Իսկ մենակությունը երբեմն անհրաժեշտ է` սեփական եսը « փնտրելու, գտնելու և վերագտնելու» համար: Մի խոսքով ինձ համար անհրաժեշտ պայման է` երբեմն ինքս ինձ հետ մենակ մնալը` մտքերիս խառնիխուռն հոսքը կարգավորելու համար:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թռչունները մեր աչքերով
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 02.09.2015, 17:22
  2. Լեռները իմ աչքերով
    Հեղինակ՝ aragats, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.04.2011, 18:54
  3. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». մաս հինգերորդ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 440
    Վերջինը: 02.11.2010, 11:36
  4. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԵՐՐՈՐԴ (III)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 61
    Վերջինը: 18.08.2009, 00:09
  5. Վրացիները մեր աչքերով
    Հեղինակ՝ Moon, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 36
    Վերջինը: 22.09.2008, 23:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •