առաջարկում եմ կարդալ Բախի "Պատրանքները" և "Ջոնաթան Լիվինգստոն ճայը" , հետո զրուցենք
անպայման կարդացեք, հզոր գործ է
առաջարկում եմ կարդալ Բախի "Պատրանքները" և "Ջոնաթան Լիվինգստոն ճայը" , հետո զրուցենք
անպայման կարդացեք, հզոր գործ է
կարդացել եմ ճայը, պատրանքները կիսատ եմ թողել, բայց մի օր երևի նորից կնայեմ:
ճայը ինձ սկզբում դուր էկավ, շատ դուր էկավ, հիմա որ հիշում եմ էդ գիրքը մի տեսակ անտարբերություն կա:
Ես երկուսն էլ կարդացել եմ: Հետաքրքիր մոտեցումներ էին![]()
Կարդացել եմ "Ջոնաթան Լիվինգսթոն ճայը": Հրաշալի գործ է, ուղղակի աննկարագրելի: Ես ել եմ միանում Messia-ին և խոռհութդ եմ տալիս անպայման կարդալ: Հաստատ չեք փոշմանի![]()
Ինձ շատ է դուր գալիս Ռիչարդ Բախի մտածելակերպը: Հոգեհարազատ է:Կարդացել եմ «....Ճայն» ու «Պատրանքները»:
Մի անգամ էլ մի կորած-մոլորած գրախանութում տեսա «Փրկչի առձեռն տեղեկատուն» ռուսերենով («Պատրանքները» կարդացած մարդիկ կհասկանան, թե ի՜նչ գանձի մասին եմ խոսում)… Ափսոս, որ մոտս այդքան փող չկար, որ գնեի…
Բայց որոշել եմ անպայման ունենալ, ինչ գնով էլ լինի:
![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Բարև ժողովուրդ, կարդացե՞լ եք Ճայը։ Այս գիրքը ես հրաշք եմ համարում։ Կարծում եմ ամեն մարդ կարող է Ճայի պատմության մեջ գտնել իրենը և փիլիսոփայել։ Այն նման է բուդդիզմին, այսինքն խոսում է իրականության մասին՝ փիլիսոփայության լեզվով։![]()
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Կարդացել եմ, սիրում եմ
Նայել ես, չէ՞, Ինտերնյուսի ֆիլմը էս գրքի մասին... ավելի շուտ Ինտերնյուսը օգնել էր մի խումբ լավ գիժ էրեխեքի, որ իրենց ուզածով մի հավես ֆիլմ պատրաստեին Ճայի, ճայերի ու վախկոտների մասին... Շատ լավ բան էր ստացվելկոչվում էր "Բոլոր մարդիկ մի ժամանակ..."
...իրականում գիրքը գուցե մի քիչ ավելի աղմուկ հանեց, քան արժանի էր: Չեմ թերագնահատում, բայց և էնքան ուղղակի է ամեն բան ասված, շատ գրքերում նույնը ավելի գեղարվեստորեն է տրվում... գուցե հենց դա է էս գրքի գաղտնիքը, ուղղակիորեն ցույց տալ ամեն բան, գուցե 20-րդ դարի երիտասարդն արդեն հոգնել էր խուճուճությունից, պետք էր ասել, որ դու կարող ես թռչել, որ թռչեր... Ամեն դեպքում, կյանքում հաճախ է լինում, որ այս կամ այն իրադրությունում հիշում եմ Ջոնաթանին, հիշոմ նրա համառությունը: Դե, Նրա մասին մոռանալը մարդկային ամենամեծ դժբախտություններից մեկն է...
Հ.Գ.(մոդերատորին
)
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 13.04.2008, 20:02:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Մոդերատորական: Վերջին 2 գրառումները տեղափոխվել են «Գրքերի աշխարհ» բաժնում բացված «Ռոբերտ Բախ «Ջոնատան Լիվինգստոն ճայը» թեմայից»: Մինչ թեմա բացելը որոնման համակարգի միջոցով փորձեք համոզվել, որ նմանատիպ թեմա գոյություն չունի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
>ՁՆԾԱՂԻԿ Իսկ, որտեղից կարող ենք ֆիլմը հայթայթել:
Ես "Ճայը" կարդացել եմ մի 5-6 անգամ ու ամենանգամ գտել ինձ համար նոր բաներ: Դա այն եզակի գիրքն է որը միշտ կարելի կարդալ ու ամեն անգամ հիանալ:
Համընթաց քամի...
Իսկ ով կարողա Բախի գրքերը տալ, որ կարդամ? Ցանկալի է անգլերեն լեզվով!![]()
I may be paranoid but no android!
Չեմ կարծում, որ բացի Ինտերյուսի արխիվից որևէ այլ տեղ էլ լինի... եթե իմանամ, որ դիտել ցանկացող որոշակի խումբ կա, կխնդրեմ, թույլ կտան էնտեղ դիտելԻնքը հատկապես ձեր տարիքի էրեխեքին դուր կգա... ես էդ ժամանակ դեռ պուճուր էի, երբ 90-ականներին կատարյալ անորոշ վիճակում ապրող երիտասարդություն էր, համարյա բոլորը կորած էին շեմուշկայի կճեպների սև զանգվածի մեջ... խենթություն անելը գրեթե բացառվում էր... ու էս էրեխեքը միացան ու ստեղծեցին իրենց Ճայ-կինոն, որի մեջ կա ճայ-հերոս աղջիկ, որ պատմում է, թե ինչ է նշանակում լինել Ջոնաթան Լիվինգսթոն մեր հասարակության մեջ (...նախորդ տարի ինքնասպան եղավ
...ֆիլմի ստեղծման ժամանակ իսկապես հետաքրքիր երիտասարդ է եղել, հետո ինչ-որ տարօրինակ կյանք է ունեցել...), կա մեկը, ով ընթերցում է գրքի տարբեր հատվածներ, կա տղա-հեղինակի խոսք, որը լա~վ ծիծաղում է վախկոտների վրա... ֆիլմը շատ բարի է ու լուսավոր... ինքս էլ հաճույքով կդիտեի, որովհետև շուտ եմ նայել, էն ժամանակ դեռ չէի կարդացել գիրքը
![]()
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 14.04.2008, 14:03:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Մեծ հաճույքով կդիտեմ ինտերնյուսում:
Եթե իհարկե ո՝չ Կոտը, ո՝չ Նունիկը, և ո՝չ էլ Քալանթարը կինոն չտան:![]()
![]()
Համընթաց քամի...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ