Մեջբերում Mefistofel-ի խոսքերից Նայել գրառումը
Քայլիր քայլերտ,
Երիտասարդ:
Քամի չկա քաղաքի մեջ:
Փողոցներում,
Պուրակներում...
Պահես մտնում ամեն երկրորդ
Փակուղիյում:
Քայլի’ր - քայլելը օգտակար է...

Ոտքտ - քարին,
Աչքտ - սարին,
Սիրտտ - վախին,
Մահտ-կյանքին
Դիպավ`
Անդրադարձավ,
Արձագանքեց,
Ողնուղեղով դեպի գլուխտ գլորվեց...
...հիմա նորից:

Քայլիր քայլերտ,
Ծերացած
Եվ թևակոխի
Հաջորդ քո կյանքը...
Քայլիր,
Անվերջ հարցերի մուրացկան,
Չե որ, կորում է
պատասխանտ...
...նորից:

Քայլիր քայլերտ,
Նոր ծնված
Եվ կյանքը համտեսի
աստվածների հետ:
Քայլիր`
Նրանք շուտով կգան`
Քո ետևից,
Որ գողանան հաղթանակներտ...
Քիչ մնաց,
Եվս մեկ քայլ
Քայլիր`
Գրեթե երիտասարդ:

Նորից...
Շա~տ հետաքրքիր ես գրում! Ռիթմը ընտիր էր! ...էս անգամ նույնպես հիշեցի Չարենցին
...մենակ թե, էլի պիտի գրեմ, որ խոսքդ-գիրդ մշակման կարիք ունի, թեև, տեսնում եմ, չես ուզում... հո չե՞ս վախենում: Վստահեցնում եմ, եթե ճիշտ մշակես (իսկ դու, կարծում եմ, ճիշտ կմշակես), հաստատ լեզուդ ու ռիթմդ չեն տուժի