ժողովուրդ, լավ հարամ արի՞ք
լսել եմ մլիցեքը սաղին հերթով էլեկտրաշոկ են արել
Մի խոսքով, մի բան էլ հարամ անողների օրը մուֆտա տեղը հարամ եղավ, ու ի՞նչ օգուտ դրանից: Համարյա ոչ մի արձագանք չի եղել, իսկ Հայլուրն էլ ասելու ա, որ լևոնականները անկարգություններ են հրահրել
դե տենց ինքնագլուխ էլ պայքարեք
ժողովուրդը ավելի լավ ա ՍՍ-ի իշխանության տակ ըլնի, քան թե անտեր ըլնի ու շարժվի առանց իրա ղեկավարի համաձայնության
թե՞ արդեն մենք ենք մեր գլխին նախագահ, ինչ կուզենք, կանենք
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Հայկ, հաստատապես խորհուրդ եմ տալիս ավատարդ փոխել:
Մի մլիցա ինձ էլ կարողա էլեկրաշոկ աներ, եթե տղերքը կողքս չլինեին ու մլիցուն իմ ասածն իրենց վրա չվերցնեին:
Դու կարևորը տանը հանգիստ նստի, կես ժամով արի հանդիպման` 3 ժամ գցել բռնելուց հետո` արժի թե չէ:
Մնացածը կարևոր չի:
Արիս, բա չեք բացատրում?
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 10.04.2008, 16:33:
Ես վաղուց էի սպասում էս բառերին
Ժող ջան, գնացեք լյուբոյ հին կինո դետեկտիվ միացրեք նայեք
Էս տրյուկը կոչվում ա "Добрый полицейский, злой полицейский"
Սկզբից չար ձաձան մտնում տփում կասկածյալին, հետո մի հատ բարի, ազնիվ ձաձա գալիս ա, ասում ա, վայ, բալես, էն չար ձաձան քեզ ծեծեց, իսկ ես լավն եմ, ինձ ամեն ինչ խոստովանի
Հիմա մերն աՀեսա կասեն, որ Սերժը կապ չուներ, սաղ էն քխ ձաձա Ռոբերտն էր, ու սաղս միանգամից կսիրենք Սերժին
Ուղակի, տենց չի լինում, տենց բարի մարդ էր, թող դուրս գար ասեր, որ դեմ ա Ռոբերտի հրամաններին![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Հայկ, հասկացիր, ոչ ոք չէր պատրաստվում երեկ հեղափոխություն անել: Ոք ոչ չէր կարծում, որ "սերժիկ մարդասպան" գոռալով սերժիկը ռադը քաշելու ա: Մահակներին ընդառաջ գնացած տղան չէր կարծում, որ իր ուղեղի ցնցումը ջոջերի մոտ խղճահարություն է արթնացնելու: Այդ բոլորը պարզ էր:
Բայց հասկացիր: ՀԱՍԿԱՑԻՐ: Եթե չպայքարես` քեզ հասու բոլոր միջոցներով, եթե չլինես բողոքի խարույկի թեկուզ մի կայծը, եթե ընկերոջդ ձեռքը բռնած "ազատություն" չգոռաս ՔՈ հրապարակում, ՔՈ հյուսիսային պողոտայում, եթե չդադարես վախենալ, դողալ ԿԱՇՎԻԴ համար, քեզ շարունակելու են հեծած քշել ու անգամ մի վայրկյան չկասկածել, որ կարող ես համարձակվել բողոքել:
Եթե անգամ քեզ ոչ ոք չի լսելու, ՊԵՏՔ Է բողոքես: Որովհետև դու մարդ ես: Լծկան, խալխի համար վար անող անասուն չես: Որ բողոքելու տարբերակ չունի:
Արժանապատվություն ունես: Ինքնահարգանք ունես....Համենայն դեպս` պետք է որ ունենաս:
Երկու անգամ էլ ծեծ կեր, Հայկ: Հետո գոնե ստրկատիրական հասարակարգում ապրող էրեխուդ աչքերին կկարենաս նայել:
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 10.04.2008, 16:58:
I have fought against white domination, and I have fought against black domination. I have cherished the ideal of a democratic and free society in which all persons live together in harmony and with equal opportunities. It is an ideal which I hope to live for and to achieve. But if needs be, it is an ideal for which I am prepared to die. -- այս բառերը պատկանում են Նելսոն Մանդելային, որը 27 տարի եղել է կալանավոր, ու միշտ մերժել իրեն արված առաջարկները որոնք նրան կբերեին ազատություն սկզբունքները ուրանալու գնով, քանի որ հավանաբար երբեք չի մտածել որ "իր ծեծ ուտելուց օգուտ չկա" դրա համար էլ ՀԱՂԹԵԼ Է,
:
"""In the truest sense, freedom cannot be bestowed; it must be achieved.""""
Franklin D. Roosevelt
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 10.04.2008, 17:36:
Հա, մեծագույն հաճույքով։
Սխալ ես լսել։
Չէ, հարամ չեղավ։ Ինձ շատ լավ զգացի, որ շատերը տեսան, որ ժողովուրդը էնքան ստրկամիտ ոչխար չի, ինչքան իրանց թվում էր։
Զվարճալի էր տեսնել մի քանի սերժականների սարսափած, դիսկոմֆորտ վիճակը։
Լավ էր, որ շատերը, որոնք հոգով մեզ հետ էին, բայց վախենում էին ձայն հանել, մեզ տեսնելով գոտեպնդվեցին ու մեզ միացած բարձրաձայն արտահայտեցին իրենց կարծիքը Սերժիկի մասին։
Սա իմիջիայլոց, իսկ ընդհանրապես սենց բաների օգուտը օրինակ էն է, որ յուրաքանչյուր սրիկա, ով կուզենա ժողովրդին թալանել նյութապես ու բարոյապես, կիմանա, որ թալանածը հեշտ ու հանգիստ չի մարսելու։ Առնվազն ժողովուրդը իրա թալանածը անընդհատ վրեն հարամելու է ու թքելու երեսին։
Որ իրա թագադրման շքերթը վախից դատարկ հրապարակում է անելու։
Որ իրան մտավորական հորջորջող ամեն մի երգչիստ ու դերասան իմանա, որ դրա նմանների պատվին ելույթ ունենալը իրեն մտավոռական է դարձնում ժողովրդի աչքում… և այլն։
Իսկ ես թքած ունեմ Սուտլուրի արձագանքի ու ասածների վրա։
Ավելի լավ է անտեր լինեմ, քան թե վրես կրակող, ինձ ոչխարի տեղ դնող տեր ունենամ։ Թե քեզ ձեռ է տալիս ՍՍ–ի նման ստրկատերը էդ քո պրոբլեմն է։![]()
Վերջին խմբագրող՝ Արշակ: 10.04.2008, 18:01:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
ժողովուրդ, էտ դեպքում ինչի՞, օրինակի համար, փետրվարի 17-ի միտինգը հարամ չարիք, հենց Սերժի աչքի առաջ (էտ վախտ խոմ ավելի անվտանգ էր)
որովհետև Լևոնը դեմ էր դրան
ինքը նախորդ օրը մեզ ասեց, որ ինչքան կարանք շատ մարդ համոզենք, որ չմասնակցի էտ օրվա միտինգին (մենակ չասեք անառակի կիրակի էր դրա համար)
նույն տրամաբանությունով էր պետք առաջնորդվել
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Հայկո, հիմա արդեն իրավիճակը փոխվելա, հասկացի, էդ ընտրություններից առաջ էր, հիմա ընդդիմության առաջնորդները կալանքի տակ են Լևոնն էլ տնային,իրանք հիմա կատվածահար վիճակում են եւ չեն կարա բան կազմակերպեն, իշխանությունների ուզածն էլ դա յա, որ ժողովրդին կոտրի, որ ժողովուրդը էլ ոտքի չկանգնի, Լևոնը իրա հիմնական գործն արելա,հիմա մեր գործելու ժամանակն է ու իմացի ես պայքարում եմ ոչ թե Լևոնի այլ իմ համար,որ մեր հաջորդ նախագահը ով էլ,որ լինի վայելի ժողովրդիվստահությունը, ժամանակին Մահաթմա Գանդին ասել է, որ իրենք կհաղթեն, երբ լցնենբոլոր բանտերը, էնքան, որ չի կարելի վախի պատճառով տեւնը նստել ու չպայքարել, հիմա իրենք մեզնից վախեցած են, որովհետև ամեն րոպե կարող են իշխանությունը կորցնել ու հիմա էն պահն, որ չպիտի նահանջես,կամ սպասես ցուցումների… ես օրինակ մեծ հաճույքով կնտրեի Րաֆֆի Հոցհանիսսյանին, եթե լինեին արտահերթ ընտրություններ, իմ կարծիքով նա ընդունելի կլինի բոլոր հայերի համար…
Վերջին խմբագրող՝ Artgeo: 10.04.2008, 23:48:
Արշակ, գրազ կգամ հետդ, որ համապատասխան նյութական միջոցների ներդրման միջոցով նույն ժողովուրդը էդ թքելուց ամենաշատը մի 5 տարի հետո կսկսի մեծարել նույն սրիկային:
Ժողովուրդը ամբոխա:
Ու ժողովուրդը երբեք ազատություն չի ունենա: Քանի անգամ ուզումա հեղափոխություն անի: Ժողովրդի ազատությունը կամ անարխիանա կամ ժողովրդական բթացումը:
Երկու դեպքում էլ չէի ուզենա ժողովրդի մաս լինել:
Հ.Գ. Հարգելի պայքարավորներ, սա իմ տեսակետնա, որը ըստ ձեր դավանած արժեքների, արտահայտելու իրավունք ունեմ, և որի ճշմարտացիության մեջ համոզված եմ նույնքան, որքան դուք համոզված եք, որ պայքարում եք ոչ թե Լևոնի իշխանության գալու, այլ ազատության համար:
Խնդրում եմ ավելորդ ագրեսիվ գրառումներ չանել, չեմ պատասխանելու (խոսքս վերաբերվում է, ինչպես "Ապե, կոշիկիս համարը տամ, զանգի խուրդվենք" տիպի գրառումներ անողներին, այնպես էլ "քաղաքակիրթ անհանդուրժողներին"):
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ