Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
QUOTE]

ինչ ձեվ կառաջարկես պայքարելու՞.... կոնկրետ այս ակումբում կա բռնապետության կողմից ազատազրկված մտավորականի դուստր, ինչ կարող ես առաջարկել նրան, ինչպես նա պայքարի իր անմեղ հոր ազատության համար... պատասխանիր խնդրում եմ, պատասխանիդ մեջ էլ ներառիր խորհուրդներ մարտի 1-ին զոհվածների հարազատներին, ասա նրանց ինչպես պայքարեն որպիսի իմանան ովքեր են սպանել իրենց զավակներին....
որոնք ես դու համարում քո իսկ խոսքերով " արմատապես սխալ արարքներ" , մոմավառությունը, ծաղիկներ դնելը, մարդասպանի մարդասպան կոչելը, հյուսիսային պոզոտայում զբոսնելը, հարազատների ու ընկերների ազատության համար պայքարելը՞՞՞ որը՞՞/ եթե ես սխալվում եմ դու նշիր որոնք են էդ " արմատապես սխալ արարքներ" , ասում ես "ատելությունը ատելություն ա ծնում" ճիշտ ես ասում, սրանք ատել են ժողովրդին, ատել են ազատությունը, ատել են օրենքները 10 տարի, ու դա ծնել է հակադարձ ատելություն, հիմա էլ ժողովուրդն է նրանց ատում,
"ասում ես ուժեղը նա է ով մաքուր ա, ով ճիշտ ա" - էլի ճիշտ ես ասում, դրա համար էլ հիմա էդ ուժեղ ու մաքուր ժողովուրդը ուզում ա հաղթի, քանի որ ճիշտ ա, քանի որ ուզում ա ինքը ընտրի իրա ղեկավարին, քանի որ չի ուզում որ իրա համար թագադիր ասպետներ դառնան Լֆիկներն ու նեմեցները, ու գիտես ինչի չի ուզում՞ երեվի որ մի օր իրականություն դառնա քո ցանկությունը -- " Ես գիտեմ Էդ օրը կգա, որ մենք իրար հետ սենց հարց չենք քննարկի , այլ կքննարկենք, ասենք չորորդ արագացուցիչի, կամ բժշկության վերջին գյուտի մասին ինչ որ հարց, ու կհպարտանանք , որ դա հերթական անգամ Հայա արել..."-- իսկ քանի դեռ հայաստանում ԹԱԳԱԴԻՐ ասպետները անգրագետ են, քո ցանկությունը ավելի քան ֆանտաստիկա է.. ուրեմն հավատա որ եթե նույնիսկ չես ընդունում նրանց ովքեր պայքարում են, ապա դրանից պայքարողի նպատակը չի փոխվում, նրանք պայքարում են համ էլ քո երազի համար, դու համարում ես որ էդ երազի համար արժեր պայքարել եթե լեվոնը չլիներ պայքարի ղեկավարը, քո իրավունքն է, մյուսները համարում են որ իրենց երազի պայքարը, իրենց ազատության պայքարը չի կարելի անձնավորել, ու չեն անձնավորում, նրան պետք է որ իրենց մարդ զգան, պայքարում են որ զգան, նրանց պետք է որ իրենց երկրում ազատ ապրեն, պայքարում են որ ազատություն լինի, նրանք ուզում են որ էլ անմեղ հայերի չգնդակահարեն, պայքարում են էսօրվա գնդակահարողների դեմ...
ես արդեմ ասել եմ ամեն մարդ ինքնա ընտրում իրա անցենելիք ճամփան ու թե ում հետ ու ոնց անցնի... ես չի որ պիտի ասեմ թե զավակ կորցրած ծնողը ,ինչ անի... ու ոչ էլ դու...
իսկ իմ ասած արմատապես սխալ արտահաըտությունը հայլուրաամեկպլւսական տաղանդածատությամբ ձևափոխել բնավ պետք չի , դու ծատ լավ էլ հասկանում ես ես ինչ նկատի ունեմ էդ ասելով, զոհված զավակի համար մոմ վառողին , ոչ մի բանական մարդ չի ասի սխալ արարք անող... բայց մարդու վրա կրակողին մարդ ծեծողին անկապ տեղը. ու խանութ ջարդողին , հավայի քֆրտողին ես կասեմ արմատապես սխալ...
քեզ խիա թվում , որ ես չեմ պայքարում ազատության ու արդարության համար? Պարույր Սևակին բոլորդ ճանչում եք, իրա գործերն իսկ իրա մասին են պատմում . էդ մարդն էլ եր պայքարում արդարության համար... էդ մարդուն , որ պիտի սպանեին ,, ոչ մի հայ... ՈՉ ՄԻ ՀԱՅ բառիս բուն իմաստով , հանձն չառավ , ավտովթարը կազմակեչպելը, ու ստիպված թուրքի դիմեցին....
որովհետեև նենց հայ չկար որ չսիրեր Սևակին, խի , որովհետև Մարդը Մարդավարի եր պայքարում....
ու պետք չի իմ էս ասածն ել ավելորդ պիտակավորել, թե մոմ վառելն ու նստացույցը մարդավարի չի կամ մարդ ծեծելն ու կրակելը... ես բացարձակապաես դրա մասին չեմ խոսում... էս ավելի գլոբալ հարց ի մասին եմ խոսում...որ մտածելակերպի ապրելավոճի փոփոխությունա ենթադրում... իսկ պայքարել իրավունք ունեն բոլորը, որովհետև կյանքը դա գոյության պայքարա, ամեն մարդ էլ ինքնա իր պայքարի ձևն ու նպատակը ընտրում ... նենց , որ հաջողություն բոլոր Արդար պայքարողներին ...