2004-ը Գուրգեն Մարգարյանի սպանության տարեթիվն է (փետրվարի 19-ին` Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի զինավարժությունների ժամանակ, ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ 26-ամյա սպային, ով այդ պահին քնած էր):

Fedayi ջան, նկարի որկան իսկապես ընկնում է, որովհետև psd ֆայլը չի պահպանվել, շարունակ jpg-ները փոփոխելը դրան է բերում... ինչ վերաբերում է նկարը խցանելուն, դե, դա արդեն կամայական է. անձամբ ինձ համար Ծիծեռնակաբերդ այցելությունը միայն 1915թ. զոհերի հիշատակը հարգել չէ. այս ամենը 1915-ով չի սկսվել ու չի վերջացել. ցանկանում էի գրել 1909` Ադանայի ջարդի տարեթիվը, բայց էդ դեպքում, իսկապես, շա~տ կխցանվեր նկարը... իսկ էսպես, համենայն դեպս ինձ, չի խանգարում. որևէ մեկին էլ ոչ մի անգամ չեմ խնդրել կամ պարտադրել էս նկարը օգտագործել որպես ավատար