Դու երևի չպատկերացրիր ինչ եմ հարցնում: Ես ոչ մի ուրիշ բանից չպիտի օգտվեմ: C++-ով պիտի ծրագիր գրեմ, որը ցուցակում կպահի ներմուծված բառերը, հետո հենց ինքը պիտի փորձի կառուցել խաչբառ:
Հերթական բառը պիտի փորձի տեղադրել, եթե չստացվի, պիտի մի քայլ հետ գնա, նախորդ բառը հանի ու ուրիշը տեղավորի: Աըսինքն հատ հատ տառերը համեմատի, եթե նույնից գտավ, տեսնի տեղավորվում ա բառը, թե չէ:
Ինձ հիմա գրաֆիկական մասը չի հետաքրքրում: Ուզում եմ հնարավորինս արդյունավետ եղանակով ծրագիրը գրեմ: