Դիմակը դուրս ա էկել , որ իրա իսկական նիքով մտնի , որ մենք մտածենք յանիմ ինքը Դիմակը չի![]()
Դիմուշ դու էս թեմայում գրառում արել ե՞ս, քո իսկական մականունով:
Ես քեզ, կամ դու ինձ վարկանիշ տվել ե՞ս:
Իրար նամակ գրել ե՞նք հեչ:
Մականունդ լատիներեն տառերա՞ մենակ:
Մեր տանը եղել ե՞ս
Համոզված եմ, որ տղայա /գույտ արեցի/: Իրանից հետո էլ կարծում եմ, որ թաքնված ակումբցին Աննան կլինի: Բա
Դիմակ
Դիմակ, ես քեզ մի անգամ ասել եմ, որ դու սկզբից ավելի սառը ու լուրջ ես թվում, բայց իրականում շատ պուպուշն ես, չէ՞…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Դիմուլը ձվաձեղ սարքելուց, ձուն խփումա պատին, հարթուկը դնումա վրեն![]()
Հատուկ «Դիմակ» խաղի համար
Դիմակ, իմա՞լ ես, թե՞ ոնց ես:Մարիանն ջան ամենայն անկեղծությամբ եմ ասում, մեռնեմ թե հիշում եմ ում հետ քանի նամակ եմ փոխանակել![]()
Ֆորումում մենակ դու ես, որ ինձ Մարիանն ես ասում:
Ավելացվել է 11 րոպե անց
Իրականում ես Ուլուանաին էլ էի կասկածում: Ու իր պապիկը՝ Բագրատ Ուլուբաբյանը, մասնագիտությամբ պատմաբան է եղել, նաև գրող: Գրել է պատմվածքներ, վիպակներ, որոնք ամփոփված են «Այգեստան», «Հատիկը չի մահանում» … և այլ ժողովածուներում: Եթե դիմակը Ուլուանան լիներ, կարծում եմ՝ կզարմանար, որ ես այսքանը գիտեմ:Հավասարակշռությունս կորցնելոււ պատճառ չտեսա; Չէ, տենց մասնագիտություն չի ունցել պապս։
Իսկ ինչո՞ւ համար էի Ուլուանաին կասկածում. Դիմակը իր առաջին գրառման մեջ գրել էր.
Որպես ավելացում ասեմ նաև, որ բոլորը հարցերը բացառությամբ առաջին էջում գրված իմ հարցի, պատասխան գտել էին: Ու քանի որ այն պրովիկացիոն բնույթ չէր կրում, ըստ իս,Նախորոք ասեմ որ չափից ավելի ուղիղ ու պռովոկացին հարցերին չեմ պատասխանլումնում էր երկրորդ տարբերակը՝ չափազանց ուղիղ հարց: Դրա համար էլ դեռ շարունակում էի կասկածել Ուլուանային:
![]()
Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 26.03.2008, 17:34: Պատճառ: Գրառման ավելացում
Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:
Լավ, թեև այդպես էլ ոչ ոք որպես վերջնական պատասխան բացահայտ կերպով իմ անունը չտվեց, բայց ոմանք ակնհայտորեն գլխի էին ընկել, որ Դիմակն Ուլուանան է։Ես էլ, ճիշտն ասած, արդեն հոգնեցի էս դիմակից, ինչ–որ շատ փոքր է վրաս, նեղում է...
Ճիշտ է, այն ակումբցիների թիվը, որոնք համոզված էին, որ Դիմակը Երվանդն է, նույնպես ավելի քան գոհացուցիչ էր,
բայց որոշ մարդիկ, դատելով վերջում տվածս որոշ պատասխաններից, արդեն հասկացել էին, որ Դիմակը ոչ թե Երվանդն է, այլ Ուլուանան... Ամեն դեպքում, խոստովանե՛ք, որ լավ էի երվանդություն անում։
![]()
![]()
![]()
Թեև խաղի վերջում Մարիաննան ինձ համար անսպասելի կերպով մոլորության մեջ ընկավ, բայց, այնուամենայնիվ, անարդար կլինի չնկատել, որ ինքը առաջինն էր, որ հենց միանգամից գլխի էր ընկել, որ Դիմակը ես եմ, ինչպես և Բյուրի դեպքում էր եղել (դա են վկայում նրա տված բոլոր հարցերի ոչ պատահական լինելը` ի տարբերություն մյուսների տված հարցերի, որոնք ցանկացած մարդու կարելի էր տալ), միայն թե ես, ի տարբերություն Բյուրի, չփորձեցի նրա հետ գաղտնի համաձայնության գալ, որ ձայն չհանի։Մարիաննա ջան, քո միակ բացթողումն այն էր, որ դու տեղյակ չէիր, որ իմ պապիկը, թեև պատմաբան էր ու գրող, բայց մասնագիտությամբ բանասեր էր, դե, իսկ գրողը՝ որպես այդպիսին, ընդհանրապես մասնագիտություն չէ,
այնպես որ, տվածս պատասխանն, ինչ խոսք, բավական կրուտիտային էր, բայց սուտ չէր։
Ուղղակի դու, «մասնագիտություն» բառը գործածելով, ակամա կրուտիտ լինելու հնարավորություն էիր տվել ինձ...
Հետո ես չհասկացա, թե ինչու պիտի զարմանայի քո այդ հարցից կամ ինչու պիտի տեղյակ չլինեի, որ դու պապիկիս մասին գիտես... Չէ՞ որ բոլորովին վերջերս Զրուցարանում ինձ հարցրել էիր՝ Բագրատ Ուլուբաբյանի հետ կապ ունեմ, թե ոչ, և ես պատասխանել էի, որ պապիկս է։ Ինձ թվում էր՝ այդքանից հետո ես իրոք զարմանալու պատճառ չէի կարող ունենալ։
Ինչևէ, ձեզ համար չգիտեմ ինչպիսին էր այս խաղը, բայց ինձ համար բավական հետաքրքիր էր, հատկապես Երվանդի դեր տանելը։Մի պահ նույնիսկ այնքան էի դերի մեջ մտել, որ արդեն իմ սեփական մականունով գրառումներն ակամա փորձում էի նույն ոճով գրել, բայց ինձ հավաքում էի... Կարծում եք՝ հե՞շտ էր էդ գրելաոճով գրելը։ Ամեն մի տառս հատուկ սարքում էի։
Եթե կռուտիտը չարաշահել եմ, կներեք...Բայց դե էս խաղում բոլորն են էդ տրյուկից օգտվել, ես էլ բացառություն չեմ։
Եթե էլի մնացին հարցեր, որոնց տված իմ պատասխանները ձեր մեջ տարակուսանք են առաջացրել, ասեք, պարզաբանեմ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ