User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Ետքը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ետքը

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատասխանը շատ պարզ է. եթե հաջորդ նախագահին ընտրի իմ հայրենակիցների մեծամասնությունը, ինչպես ասում են, ես իրա ջանին ղուրբան, հակառակ դեպքում՝
    Ո՞վ է որոշելու. ո՞ւմ է ընտրել հայ ժողովուրդի մեծամասնութիւնը:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    «1998-2008_ Արյունոտ տասնամյակ Քոչարյանի իրական պատկերը» թեմայից մէջբերուած Արտգէոյական խօսք.-

    Մանկամտութիւն: Լեւոնականները ոչ միայն ձախողեցրին վարչակարգ փոխելու հնարաւորութիւնը, այլ նաեւ ազգային ընդդիմութեան համակիրները մեղադրում են «լեւոնական չլինել»-ով:
    Ազգի մեծամասնութեան կողմից մերժուածին հետեւել չի ուզում ազգի գիտակից եւ յիշողութիւն ունեցող զանգուածները, դրա համար չէ'ք կարող մեղադրել նրանց՝ «սերժական» պիտակով: Բռնատիրական մտայնութիւննիդ ակնյայտ է արդէն, նախքան իշխանութիւն ունենալնիդ: Գրուածքի երկրորդ պարբերութիւնը ինքնահակասում է:
    Եթէ, Լեւոն Տ.Պ.եանի իշխանութեան ժամանակ բոլոր սպանուածների ու անհետ կորածների պատասխանատուն չէ, ապա նոյն տրամաբանութեամբ. ուրիշ նախագահների իշխանութեան ժամանակ սպանուածների պատասխանատու չէք կարող դասել նրանց:
    Անտարակոյս, նախագահի պարտականութիւնն է. պահել սահմանադրութիւնը, ընդ որում, երկրի ու քաղաքացիների անվտանգութիւնը: Ձեր անիրաւական բանաձեւումով, ոեւէ երկրի տարածքին իրականացած ոեւէ ահաբեկչութիւն իրականացնողը, տուեալ երկրի իշխանութիւնն է: Սա չափազանցութիւն չէ՞:
    Նոյն տրամաբանութեամբ, սեպտ. 11-ի նիւ Յորկի բուրգերի վրայ ալկայիդայի յարձակումն իրականացնողը կարելի է նկատել, յետեւաբար մեղադրել. ամերիկայի հանրապետական վարչակարգը, Ջորջ Բուշը:
    Դուք, մղում էք ազգային ընդդիմութեան համակիրները, կամայ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ, պաշտպանելու Հայաստանի իշխող վարչակարգը: Այդ մղումով դուք, լեւոնականներդ, երկուստէք շահաւոր էք, քանզի, ոմանք, կամ լեւոնական պիտի լինեն՝ սերժական չլինելու համար, կամ ակամայ պաշտպանեն սերժ-քոչարեանական իշխանութիւնը, այդպիսով ձեր քաղաքական ընդդիմադիրին քաղաքական սնանկութեան էք հասցնում, կամ այդպէս համարում:

    «Առաջինը շնորհավորեց Սարկոզին» թեմայից եւ "Childofthesky"-ից մէջբերում.-

    Բայց նաեւ սա չի նշանակում, որ, քուէների մեծամասնութիւնը Լ. Տ. Պետրոսեանն է ստացել:
    Եթէ այդպէս է, այսինքն՝ բոլոր քուէների ճիշտ հաշուառումով հանդերձ նախագահի ձեր թեկնածուն, եթէ չի ստացել մեծամասնութեան ձայնը, ապա ինչո՞ւ գոռում էք: Յոյս ունէի՞ք երկրորդ փուլում ստանալ միւս թեկնածուների ձայները: Չեմ կարծում:
    Եւ անհանգստացնում է ձեզ, կեղծարար Հայլուրի հաղորդումները, քանզի ուրիշներին մեղադրում էիք ռաբիզութեամբ, հայլուրը ցուցադրում է ձեր ռաբիզութիւնը: Քննադատում էիք հայ յեղափոխականններին, ինքներդ «յեղափոխականներ» եղել էք: Քարոզում էիք ժողովրդավարութեան մասին, տեսնում ենք դա ձեր առաջին զոհն է լինելու: Ծաղր ու ծանակի էիք ենթարկում ազգային արժէքները, մինչ հիմա եռագոյնը նաւթադոլարների սեւով է ներկելու:
    Եւ առանց տատամսելուս, զրուցում էք վարդերի, չգիտեմ մեխակների յեղափոխութեան մասին: Երկուսն էլ դուրսի գործակալութիւնների ձեռագործ, բայց արդէն սպառուած եւ ժամանակավրէպ դարձած:
    Եռագոյնի տէրը միայն դուք չէ'ք, բռնատիրութիւն մի բերէք Հայաստան:
    Կը լինէք ազեր-թուրքի դաշնակիցը, եթէ ազարպատլըջանցիները դիւանագիտական թէ մարտական ճակատի վրայ շահագործեն ձեր ապազգային գործունէութիւնը:
    Գիտէիք: Գիտէիք որ Լեւոնը նախագահ լինելու չափ քուէ չի հաւաքելու, դրանից ելնելով հետեւեցնում եմ, որ դո'ւք, խաղող ուտելը չէ, պատիզպան ծեծելն էք ուզում: Ամէն դէպքում վնասաւոր չէք, վնասաւորը բոլորս ենք: Ամէնայնդէպս շահելու էք այս անգամ բաւարար նիւթ քննադատելու՝ ցուցարարները ցրելու հրաման արձակող նորընտիր նախագահին: Մարդավարի ընդդիմութիւն չկարողացաք լինել, կեանքում մարդավարի իշխանութիւն չէք կարող լինել, նախընտրական քարոզչութեան ընթացքին ձեր վարքն ու բարքը այդ էր վկայում: Խայտառակ կեցուածք, ցեխարձակումներ, բացայայտ սուտեր, գաղափարական 180ْ շրջադարձ, շողոքորթում, կաշառք, եւ մասամբ նորին տեսանք ձեր նախընտրական քարոզչութեան ընթացքին: Դուք եւ նրանք, նոյն ծառի պտուղներն էք, հետեւաբար, նրանց փոխարինող արժանիները չէիք:
    Եթէ պէտք է ամբաստանել Ռոբերտ Քոչարեանը, իր նախագահութեան տարիներին տեղի ունեցած բացայայտ եւ չբացայայտուած ոճիրներին մեղսակցութեամբ, ապա նախ եւ առաջ պէտք է ամբաստանել նրան, այն բանի համար, որ նա խոստացել էր հետապնդել, ու եթէ բացայայտուի ՝ դատել Լեւոն Տէր Պետրոսեանի իշխանութեան տարիներին տեղի ունեցած զեղծումների ու մարդասպանութիւնների գործակիցներն ու իրականացնողները: Նա ի՞նչ արեց: Ոչինչ: Իր ռունգի տակից փախչեցին գնացին խոշոր գողերը, մարդասպանները, կամ՝ չգնացին, միացան իրեն: Նա չէր կարող հետապնդել, քանզի ինք իր վարպետին պարտական է: Նրանք բոլորը իրար պարտական են: Պարտական են թաքցնել իրար մեղքերը: Պայքարի ընկերներ եղել են, իրար ճանաչում են:
    Եւ ես կը զարմանամ, երբ տեսնեմ որ հայ ժողովուրդը չի սիրէր կը, համեմատաբար անմեղները:
    Կանք, պիտի լինենք, ու դեռ արծիւանանք:
    Ճիշտ այսպէս եղաւ:

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչեւ յաղթանակ
    Յաղթանակ, բայց որո՞ւ հանդէպ, ինչի՞ն
    Հայ ժողովուրդի մեծամասնութեա՞ն դէմ:
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 21.03.2008, 12:33: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •