Իմ կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանը տաղանդաշատ քաղաքական գործիչ է,որը և իր կառավարումից առաջ,և կառավարման սկզբնական շրջանում շատ կարևոր ու էական նշանակություն ունեցող գործեր է արել Հայաստանի ու նրա ժողովրդի համար:Կարծում եմ հերքել այն,որ նա մեր հայրենիքի համար արել է բաներ,որ ունակ չէր անել ներկա քաղաքական գործիչներից և ոչ մեկը, անարդար է: (անհրաժեշտության դեպքում կխոսեմ փաստերով)
Բայց ինչպես ասում են "պաշտոնն ու փողը կուրացնում են մարդուն", և սա ամբողջ թափով գործեց ԼՏՊի դեպքում:Սկսած ինչ-որ պահից (մոտ 1993թ.) այդ մարդը մոռացավ,թե ում կողմից էր ընտրվել,ում շնորհիվ հասել հաղթանակի և ինչ պարտավորություն ունի իր ազգի առաջ:Սկսվեց այն ինչ մինչ օրս տիրում է Հայաստանում` թալան,կաշառակերություն,բռնություն,խոսքի ազատության վրա բռնացում,մի խոսքով`մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներ:Այդ պահից սկսած ՀՀ քաղաքացիների գիտակից զանգվածի համար մահացավ ժողովրդի կողմից ընտրված "առաջնորդը"`իր մահվամբ ծնելով մի բռնապետի,որից շատերն են տեսել տարբեր տեսակի չարիքներ(էլ չմանրանամ):
Կոնկրետ չգիտեմ հիմա ինչ կա ԼՏՊի մտքին,բայց եթե անգամ ներկա դրությամբ այդ մտքերը լինեն ժողովրդամետ ու ժողովրդի իրավունքների պաշտպանության համար ուղղված,վստահ եմ նախագահ դառնալու դեպքում,ոչ ուշ քան մեկ ամիս անց նա կմոռանա իր հետ օպերայի բակում ցուրտ գիշերներ անցկացրած մարդկանց և բարդ է ասել այստեղ մեղավոր կլինի ԼՏՊն,թե ցուցարարները:Քանի որ,եթե խաբում են մի անգամ`խաբողն է մեղավոր,իսկ երկրորդ անգամ`խաբվողը: