Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց Սերժի այն հայտարարությունը,որ "եկեք համագործակցենք ընդհուպ մինչև կոալիցիայի ձևավորում" շատ խելացի առաջարկ էր ու փաստորեն նրա այն հայտարարմամբ,որ "ազատության հրապարակում մեր քույրերն ու եղբայրներն են",նա ցույց տվեց,որ դեմ է երկպառակտմանը ու ի տարբերություն Քոչարյանի չի ցանկանում այս ամեն ինչը կռվով լուծել:Գնահատելով Լևոնականների քանակը կարծում եմ պիտի ԼՏՊն ընդուներ այս առաջարկը ու հրապարակավ նստեին բանակցության սեղանի շուրջ:Բայց ես ևս մեկ անգամ համոզվեցի,որ ԼՏՊն կորցրել է չափի զգացումը:
Այո ՍՍ-ն ավազակ է ու թալանչի,այո նա մեզ թալանել է ոնց կարողացել է,բայց չեմ կարող չընդունել,որ նրա հայտարարությունները(ոչ թե մարդկանց զոռով բերելը) շատ դեմոկրատ քայլ էին:
Նախ, ինչպես արդեն ասացի, չեմ կարծում, թե Սերժը ժողովրդի մասին մտածով էդ առաջարկն արեց։ Ուղղակի անհանգստացած է իր աթոռի համար ու փորձում է որոշ աթոռներ զիջելով իր հիմնական իշխանութունը պահել։ Ծուղակ է ընդդիմության համար։ Նախկին կոալիցիայից արդեն տեսանք, որ նման իրավիճակում կոալիցիա կազմող մյուս կողմերը առանձնապես ոչ մի դեր չկարողացան ունենալ։ Ամեն ինչ ՀՀԿ–ի տիրապետության տակ էր մնում։

Ինչ վերաբերում է ԼՏՊ–ի համաձայնվելուն, ա՞րդյոք դա անսկզբունքայնություն չի լինի։ Արդյո՞ք համաձայնվելով դավաճանած չի լինի իր հետ պայքարող ժողովրդին։ Չէ՞ որ ընդդիմություն կազմող ժողովրդի մի զգալի մասը Լևոնի հետ ելել է պայքարի ոչ թե նրան աթոռի հասցնելու համար, այլ որովհետև չի ընդունում, չի ուզում համակերպվել բռնություններով, անօրինական ճանապարհով ձեռք բերված իշխանության հետ։ Արդյո՞ք կոալիցիային համաձայնվելը չի նշանակի համաձայնվել նաև իրականացված մասսայական բռնությունների հետ, ընդունել անօրինական ճանապարհով իշխանություն զավթելու փորձը։