Մի շատ հետաքրքիր բան եմ առաջարկում: Ամեն 3 ամիսը մեկ, եկեք կազմակերպենք ակումբի մրցանակաբաշխություն: Այսինքն անդամների կողմից ներկայացվեն վերջին 3 ամիսներում իրենց բացած լավագույն թեմաները և մտնեն նոմինացիայի մեջ: Օրինակ՝ լավագույն թեման՝ Քաղաքականություն բաժնում, որի տակը կգրվեն ներկայացվող թեմաները, իրենց հեղինակների կողմից և էդպես շարունակ...: Կլինի քվեարկություն, բայց ոչ ակումբին բնորոշ.... այլ քվեարկությունը կլինի գրառման ձևով, գումարած մեկնաբանություններ: Որից 1 օր հետո վարողը կհայտարարի հաղթողների անունները:
Առաջարկում եմ մրցանակաբաշխությունը սկսել մարտի 1-ին: Մինչ այդ, ովքեր որ ուզում են մասնակցել, և ովքեր որ ուզում են իրենց թեմայի անունը տեսնել տվյալ նոմինացիայի մեջ, խնդրում եմ մինչև մարտի 1-ը ինձ pm գրեն՝ ներկայացնելով իրենց թեման: Մեկ բաժնից 2 թեմա մեկ անդամը չի կարող գրել: Մի խոսքով հասկացաք...
Նամակի ձևը պետք է լինի էսպես. սկզբում բաժինը, հետո թեման: Դեկտեմբերի 1-ից սկսած բացված թեմաներն են այս մրցանակաբաշխության մեջ մտնելու: Եվ հետևաբար հաջորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հունիսի 1-ին և էդպես շարունակ: Առաջինի վարողը կլինեմ ես, իսկ հաջորդներինը արդեն ընթացքում կորոշենք...
Ի՞նչ կասեք...



Մեջբերել
), տարբեր նոմինացիաներ կարելի է ավելացնել անդամների հետ կապված: Սա կարելի է անց կացնել քո առաջարկած մրցույթին զուգահեռ, որ մեկը մյուսին չխանգարի…

, այդ գաղափարը ինձ մոտ վաղուց ծագել էր, ուղղակի տեղը տեղին իրականացնելու համար զանազան բաներ են պետք, Chuk–ի հետ քննարկել ենք, մոտ ապագայում երևի կիրականացնենք, բայց դա ադմինիստրացիան պիտի իրականացնի, հակառակ դեպքում սուբյեկտիվությունը շատ կլինի։ Ի դեպ, առավելագույն օբյեկտիվություն ապահովելու համար ադմինիստրացիայի անդամները չեն ներկայացվելու նոմինացիայի։ Հուսով եմ՝ այս նախագիծը նույնպես չի ապականվի, ինչպես որ տեղի ունեցավ անցյալ տարի՝ Taurus–ի կողմից, երբ նա բացեց «Կարմիր գլխարկ» կոչվող անլուրջ ու խեղկատակություն հիշեցնող մրցանակաբաշխությունը՝ փչացնելով մեր լուրջ պլանները։
Էդո ջան, կներես, բայց իրոք էդպես էր, ու դու ինքդ դա շատ լավ գիտես։

Էջանիշներ