Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ....արդեն ծիծաղելի բաներ եք ասում: Ով-ով, բայց Տեր-Պետրոսյանը երբեք չէր կարող համաձայնության գալ ադրբեջանի հետ: Եթե չգիտեք, ասեմ, որ նա ադրբեջանի թիվ 1 թշնամին է: Միթե ինքը չէր, որ գլխավորեց Արցախի շարժումը, վերադարձրեց Ղարաբաղը? Դուք ինքներդ ձեզ հարց տվեք. դուք կվերադարձնեք մի բան, որ այդքան արյան գնով եք ձեռք բերել? Բացի այդ, Ղարաբաղը Տեր-Պետրոսյանի հայրական կալվածքը չի, որ իրա ուզածով տա ում ուզի: Մինչ դեռ Ղարաբաղի կառավարող շրջանակները ամուր արմատներ են ձգում ՀՀ-ում. հենց իրենց կառավարման ժամկետը լրանում է, երևի որպես արժանի հանգիստ, ՀՀ-ում ինչ-որ նախարարության նախարար են դառնում: Հենց սա է ցավալին, որ փաստ է, իսկ դուք ընկել եք անհիմն գուշակությունների հետևից
Նախ իմ համար միևնույն է նախագհը լինի Երևանցի Գորիսեցի թե Ղարաբաղցի ոչ մի տարբերություն չեմ տեսնում: Ղարաբաղը հեշտությամբ կարող են վաճառել , դավաճանելով հայերին հանելով հայաստանի բանակը այնտեղից մինչև ժողովուրդը հասկանա ինչ կատարվեց արդեն ուշ կլինի:Լեվոնը չեր խանգարում ազատագրման շարժմանը երևի հենց այն պատճառով որ հետո հնարավորություն կար այն թուրքերին վաճառել, 96 թվին ժողովուրդը դա թույլ չտվեց ..հիմա "կրկին փորձիր" տարբերակն է