Հասկանում եմ, բայց այդպիսի պայման չկա դրված, որ գողն առանց ոստիկանի չի կարող մնալ: Դե եթե տենց ենթադրություններ անենք, կարանք էնքան բան ենթադրենք, որ տակից դուրս չգանք:
Ավելացվել է 2 րոպե անց
Լավ, էդ քո ասած տարբերակով էլ ասեմ: Հայրը տանում է տղային, հետո կնոջը, հետո հետ է գալիս, ոստիկանն ու գողը անցնում են, հետո տղան մենակ գալիս է հետ, վերցնում է հորը, հետո՝ քրոջը:
![]()
Վերջին խմբագրող՝ Ուրվական: 29.01.2008, 23:40: Պատճառ: Գրառման ավելացում
Лучше Гор могут быть только Горы.
էս դեպքում ասում են, որ խնդիրը կոռեկտ չի, բայց կարելի ա լուծել, ես որ ունեմ շատ պարզ լուծում
Մի անգամ գտա մի տետր, որում գրված էր.
Այս տետրում կա միայն մեկ սխալ պնդում,
Այս տետրում կա միայն երկու սխալ պնդում,
......................................................................
......................................................................
Այս տետրում կա միայն 100 սխալ պնդում:
Այս պնդումներից որո՞նք են ճշմարիտ:
Հայրը տանում է տղային, հետո կնոջը, հետո տղան հետ է գալիս, տանում է քրոջը, հետո հայրը հետ է գալիս, ոստիկանն ու գողը անցնում են, հետո տղան մենակ գալիս է հետ, վերցնում է հորը:
![]()
Վերջին խմբագրող՝ Ուրվական: 30.01.2008, 15:02:
Лучше Гор могут быть только Горы.
Վերջին խմբագրող՝ Safaryan: 31.01.2008, 15:56: Պատճառ: Գրառման ավելացում
Ամեն ինչ փոխվում է...
Լավ սպասեցի մարդ չպատասխանեց, գրեմ եմ
5 տղամարդ
1 կին
6 երեխա:
Այս խնդրի մեջ զարմանալին այն է, թե այդ խեղճ կինը, 5 տղամարդուց, ոնց 6 երեխա ունեցավ ու դեռ 12 հացով պիտի պահի
Կա 2 սենյակ: Սենյակներից մեկում գեղեցկուհին է, մյուսում՝ վագրը: Բանտարկյալը պետք է գուշակի թե ով որտեղ է գտնվում: Եթե գուշակի, ապա գեղեցկուհու հետ կմնա, եթե ոչ՝ վագրը նրան կուտի:
Դռներին փակցված են ցուցանակներ, որոնց վրա գրված է.
1. Այս սենյակում գտնվում է գեղեցկուհին, իսկ մյուս սենյակում վագրն է:
2.Այս սենյակներից մեկում գեղեցկուհին է, և բացի այդ, այս սենյակներից մեկում վագրն է:
Հայտնի է նաև, որ մի ցուցանակին գրված է ճշմարտությունը, իսկ մյուսին՝ սուտը: Իսկ դուք, լինելով բանտարկյալի տեղը, ո՞ր դուռը կբացեիք:![]()
Ամեն ինչ փոխվում է...
Դևը բռնում է պինգվիններին ու ասում ; – առավոտյան ձեզ շարք եմ կանգնացնելու ու ձեր գլխին լինելու է սև , սպիտակ գլխարկներ , յուրաքանչյուրդ չեք կարող տեսնել ձեր գլխարկի գույնը , բայց կարող եք տեսնել դիմացինների : Սկսելով շարքի վերջից՝ յուրաքանչյուրիդ հարցնելու եմ , թե ինչ գույնի գլխարկ է ձեր գլխին , եթե ճիշտ պատասխանեք չեմ ուտի , եթե սխալ, իսկ շարքի վերջին կանգնած պինգվինիկի ուտվելու հավանականությունը 50/50 է :
Ինչպես փրկել պինգվինիկներին ?![]()
Чеширский КотЭ
Մի քիչ անհասկանալի էր խնդրի պահանջը, դրա համար էլ կփորձեմ պարզել հարցերով`
1. Պարտադիր պիտի փրկել բոլոր պինգվիններին?
2. Սև ու սպիտակ գլխարկների քանակները նույնն են?
3. Ամենավերջին պինգվինը,որի ուտվելու հավանականությունը 50% է,իրավունք ունի խոսելու?
Ինձ այս բաժինը բավականին դուր եկավ, ես ունեմ մի խնդիր ձեզ առաջարկելու, բայց քանի որ այս թեմայի էջերը շատ էին և ես չկարողացա կարդալ ամբողջությամբ, իմ խնդիրը կարող է կրկնվել, այնուամենայնիվ ես կասեմ այդ բավականին հետաքրքիր խնդիրը…
Մի մարդ կանգառում կանգնաց տրամվայ է սպասում, պատահաբար մոտենում է ընկերը, որին վաղուց չէր տեսել:Պարզվում է, որ այդ ընկերն էլ է սպասում նույն համարի տրանվային:Երկար հարձուփորձից հետո ընկերը հարցնում է.
-Քանի երեխա ունես՞
-3
-քանի տարեկան են նրանք՞
-նրանց տարիքների գումարը հավասար է այն տրամվայի համարին, որիմ մենք սպասում ենք, իսկ արտադրյալը հավասար է 36:
Երկար մտորումներից հետո ընկերը ասում է.
-Այդքան տվյալները քիչ են տարիքները որոշելու համար:
-Այո քիչ են, ավելացնեմ նաև, որ մեծ տղայիս մազեր բաց գույնի են:
Որոշ ժամանակ հետո ընկերն արդեն գիտեր երեծաների տարիքները:
Կրկին անգամ ասեմ, եթե այս խնդիրը եղել է, կներեք![]()
Որտեղ իշխում է ՈՒԺԸ, այնտեղ ՕՐԵՆՔՆ անզոր է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ