Դե գոլ խփեց, չգիտեմ ուրդուցմի հատ սոսկա հանեց կոխեց բերանը
Մանչեստր 6-0 Նյուքասլ
Ռոնալդու49',70',88'
Տևես55',90'
Ֆերդինանդ85'
Ռոնալդու
Նյուքասլին էլ խայտառակ արին մեղկ էին խեխճերը![]()
Դե գոլ խփեց, չգիտեմ ուրդուցմի հատ սոսկա հանեց կոխեց բերանը
Մանչեստր 6-0 Նյուքասլ
Ռոնալդու49',70',88'
Տևես55',90'
Ֆերդինանդ85'
Ռոնալդու
Նյուքասլին էլ խայտառակ արին մեղկ էին խեխճերը![]()
Վերջին խմբագրող՝ BOBO: 12.01.2008, 23:10:
էլարդայսին հանեցին, Նյուքասլի վիճակը ավելի անմխիթար դառավ
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
ՊՍԺ-Լանս 3-0
Պաուլետա, Դիանե, Դիանե
երկուսի համար էլ սկզբունքային խաղ էր, որովհետև երկուսն էլ անմխիթար վիճակում էին: ՊՍԺ-ն մի քիչ կարգավորեց գործերը, Լանսը մնաց վտանգավոր գոտում
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի միջև ստրոգրվել է համաշխարհային ֆուտբոլի համար շատ կարևոր մի համաձայնագիր: Ցյուրիխում կայացած կոնֆերենսիային ներկա են գտնվել եվրոպական ամենահայտնի թիմերի ներկայացուցիչները` ՈՒԵՖԱ-ի նախագահ Պլատինին, ՖԻՖԱ-ի նախագահ Բլատերը, ինչպես նաև Յուվենտուսից Ժան-Կլոդ Բլանը, Միլանից Գալիանին: Համաձայնագիրը իր մեջ ներառում էր հետևյալը` ստեղծել (Եվրոպական ակումբների ասոցեացիա), որը պետք է դառնա եվրոպական ակումբների ներկայացուցիչը (միջնորդ) : Այս աոցեացիան իրավունք կունենա պաշտպանել ակումբների իրավունքները, կօգնի ֆինանսական հարցերում այն ակումբներին, ում ֆուտբոլիստները մասնակցում են տարբեր միջազգային մրցաշարերի հավաքականների կազմում:
"G14" -ի մասին գիտեք երևի, հենց իրանք էլ հասել են դրան:
2000 թվականին ստեղծվեծ այս կազմակերպությունը 14 ակումբների կողմից: Այս կազմակերպության անդամ կարող էին դառնալ միայն այն ակումբները , ում որ հենց այդ 14-ը կհրավիրեին :
Այաքս , Բարսելոնա, Բավարիա Մ., Բորուսիա Դ., Ինտեր, Յուվենտուս, Լիվերպուլ, Մանչեստր Յու., Միլան, Օլիմպիկ Մ., Պարի Սեն-Ժերմեն, Պորտու, Պե Էս Վե, Ռեալ Մ
2002-ին ընդունեցին ևս 4-ի
Արսենալ, Բայեր Լ., Օլիմպիկ Լեոն, Վալենսիա
իսկ հետո նրանց թիվը ավելի շատացավ մինչև կարծեմ 40:
Հունվարի 21-ին կկայանա հերթական նիստը, որտեղ վերջնականապես կորոշվի այս խնդիրը:
Սպասենք ու տեսնենք ինչ կտա այս նոր կազմակերպությունը եվրոպական թիմերին:
www.uefa.com -ի կազմած 2007 թվականի հավաքականի կազմը՝
Casillias
Abidal
Terry
Nesta
Alves
Seedorf
Gerrard
C. Ronaldo
Kaka
Drogba
Ibrahimovich
Շատ ծիծաղելի պատմություն
Երեք օր առաջ Իտալիայում շատ հայտնի կախարդուհի Կլարային տնային կալանքի են ենթարկել` մեծ մաշտաբների կաշառքներ վերցնելու և հարկերից խուսափելու համար:
Ինչպես հայտնել են իտալական շատ թերթեր , պարզվել է, որ կախարդուհու ծառայություններից օգտվել է Ինտերի նախագահ Մորատտին: Նա Ինտերի ամեն խաղից առաջ գնացել է Կլարայի մոտ խորհուրդներ ստանալու համար, և խոսք է տվել Սերիա Ա-ում չեմպիոնության հասնելու դեպքում վճարել 6 միլիոն եվրո: Հիմա խորհուրդ են տալիս Մորատտիին պահել գումարը, քանի որ այլևս նա չի կարող օգնել Ինտերին:
Մարսել-Կաեն 6-1
Սիսսեն 3 հատ գոլ ա արել
էսօր Սպորտինգ-Պորտո կա
Վերջերս Ինտերի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իր 17-ամյա որդուն` Ֆիլիպպոյին, որպես թիմի հիմնական կազմի անդամ, Իտալիայի գավաթի համար խաղի ժամանակ դուրս թողեց խաղադաշտ:
Իտալիայում սպորտը նույնպես դարձել է ընտանեկան գործ:
Հիշենք Լորենցո և Ջանլուիջի Բուֆֆոններին, Չեզարե և Պաոլո Մալդինիներին :
Ընտանեկան բիզնես կամ ընտանեկան գործ - սա իրոք իտալական է :
Շատ հայտնի հարձակվող է եղել իր ժամանակներում, օրինակ Ռոբերտո Վիերին: Նա խաղացել է Ֆիորենտինայում, Սամպդորիայում, Յուվենտուսում, Բոլոնյայում և այլն... Նրա 2 որդիները նույնպես դարձան ֆուտբոլիստ Մաքսը և Քրիստիանը:
Լորենցո Բուֆֆոնը Ինտերի և Միլանի դարպասապահն է եղել և մասնակցել է հավաքականի 89 խաղի և հիմա հպարտանում է Ջանլուիջիի փայլուն խաղով:
Նորություններ Կախա Քալաձեի եղբոր առևանգման վերաբերյալ.
Ինչպես գիտեք 2001 թվականի մայիսին մի խումբ մարդկանց կողմից, որոնք կրել են միլիցիայի համազգեստ, առևանգվել էր Կախա Քալաձեյի փոքր եղբայրը` Լևան Քալաձեն պոլիկլինիկայի շենքից: Հանցագործները ուզում էին նրան բաց թողնելու համար կես միլիոն դոլլար: Բայց մի քանի շաբաթ հետո Լևանը տանջանքներին չդիմանալով մահանում է:
Կարողացել են ձեռփակալել հանցավոր խմբի 4 անդամների, որոնցից 2-ին անցած տարի տեղափոխեցին Վրաստան և դատապարտեցին : Ինչպես հայտնում է սպորտ.ռու կայքը, երեկ Ֆրանսիայից տեղափոխվել է նաև գլխավոր մեղավորը, որը ուրիշ հանցագործության համար մի քանի տարի է որ դատապարտված է եղել այնտեղ:
Լևան Ցինցիձե - ձեռբակալվել է Ռուսաստանում ?
Դավիդ Ասատիանի - Շվեյցարիա - 25 տարի
Մերաբ Ամոսուլաշվիլի - Վրաստան - 5 տարի
Թեմուր Գագնիձե - Ֆրանսիա ?
Շատ տխուր դեպք է , տա աստված, որ ոչ մեկի հետ երբեք այս կարգի բաներ չլինեն:
Նայում եմ ֆուտբոլ, խաղ: Փոխվել ա ֆուտբոլը, առաջվա կրակը, կայծը չկա, խաղում են փողի համար, գոլ են խփում, որովհետև փող կունենան: Իսկական ֆուտբոլի նվիրյալներ չկան, գրեթե չկան: Մի դրվագ էի նայում մոտ քսան տարի հնություն ունեցող գոլեր էին: Նայում եմ գոլ խփողների դեմքի արտահայտությունը, համեմատում եմ այժմյան դեմքերի հետ... ահավոր ցավում եմ զգացածս տարբերության համար: Եվրոմիության անձնագիր, լեգեոներների սահմանափակում, միլիոնավոր գումարներ, կոշտ ու կոպիտ խաղ, մահեր ու սպանություններ: Սա է այժմյան ֆուտբոլը: Չկան հիմա ֆուտբոլային բացահայտ տաղանդներ, ու չեն կարող լինել՝ փոխվել է ֆուտբոլը, մարդիկ կատարելագործվում են, մշակում նորանոր տակտիկաներ, մարտավարություններ՝ փչացնելու համար գեղեցիկ ֆուտբոլը, իսկական ֆուտբոլը: Եվ այս ամենը՝ փողի համար, որովհետև ամեն մի "գրանդ" ակումբի գլխին մի հատ միլիարդատեր բիզնեսմեն կամ նավթային մագնատ է կանգնած: Չեմ ուզում սենց ֆուտբոլ, իսկական ֆուտբոլ եմ ուզում, իսկական...
Лучше Гор могут быть только Горы.
Չէ, համաձայն չեմՆայում եմ ֆուտբոլ, խաղ: Փոխվել ա ֆուտբոլը, առաջվա կրակը, կայծը չկա, խաղում են փողի համար, գոլ են խփում, որովհետև փող կունենան: Իսկական ֆուտբոլի նվիրյալներ չկան, գրեթե չկան: Մի դրվագ էի նայում մոտ քսան տարի հնություն ունեցող գոլեր էին: Նայում եմ գոլ խփողների դեմքի արտահայտությունը, համեմատում եմ այժմյան դեմքերի հետ... ահավոր ցավում եմ զգացածս տարբերության համար: Եվրոմիության անձնագիր, լեգեոներների սահմանափակում, միլիոնավոր գումարներ, կոշտ ու կոպիտ խաղ, մահեր ու սպանություններ: Սա է այժմյան ֆուտբոլը: Չկան հիմա ֆուտբոլային բացահայտ տաղանդներ, ու չեն կարող լինել՝ փոխվել է ֆուտբոլը, մարդիկ կատարելագործվում են, մշակում նորանոր տակտիկաներ, մարտավարություններ՝ փչացնելու համար գեղեցիկ ֆուտբոլը, իսկական ֆուտբոլը: Եվ այս ամենը՝ փողի համար, որովհետև ամեն մի "գրանդ" ակումբի գլխին մի հատ միլիարդատեր բիզնեսմեն կամ նավթային մագնատ է կանգնած: Չեմ ուզում սենց ֆուտբոլ, իսկական ֆուտբոլ եմ ուզում, իսկական...
Չեմ կարծում որ թողը և ֆուտբոլը իրար հակասող բևեռներ են, ավելին փողի ազդեցության հետևանքով նորմալ երկրներում մարդիկ ահագին աշխատում են իրեն վրա, որ կարգին ֆուտբոլիստ դառնան։
Եթե պատկերացնենք որ հիմա էլ լինեին այն ժամանակները երբ Գարինչաները սովամահ լինեն, չեմ կարծում որ դա դրականորեն կազդի ֆուտբոլի զարգացման վրա։ Համենայն դեպս լավ ապրելու զգտումը մարդկանց մոտ հանգեցնւմ է նրան որ նրան իրենց կյանքը նվիրում են ֆուտբոլին։
Համենայն դեպս չեմ կարծում որ մեծ փողերի բացակայության պայմաններում միայն ֆուտբոլով ապրող մարդկանցով մենք ունենային այսօրվա որակի ֆուտբոլ![]()
Loading your personal settings....
Հակասող բևեռներ լինելու մասին կասեմ այսքանը. ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Այժմյան փողերը և ֆուտբոլը միանշանակ հակասող բևեռներ են, իսկ քո ասած կարգին ֆուտբոլիստները ոչ մի բան են ու մի տաս, քսան տարի առաջ ֆուտբոլիստ կոչվելու իրավունք էլ չէին ունենա: Գարինչայի սովամահ լինելը ասածիս հետ ընդհանրապես կապ չուներ: Դու գիտե՞ս, Գարինչան ինչ պատճառով ա հասել սովամահության եզրին: Ըստ քեզ, որ նրան փող չե՞ն վճարել: Այդպես չէ:
Իսկ վերջին մտքիդ, ավելի ճիշտ՝ նախադասությանդ հետ համաձայն եմ, այսօրվա որակիֆուտբոլ չէինք ունենա: Ապացույցը կարող ես գտնել նախորդ տարիների և այժմյան ֆուտբոլների համեմատության մեջ:
Лучше Гор могут быть только Горы.
Մի հատ կասես ո՞նց ես համեմատում այսօրվա ֆուտբոլիստներին ու ասենք 20 տարի առաջվա ֆուտբոլիստներինՊարզ բան է որ ֆուտբոլը փոխվել է։ Զարգացում է ապրել։
Այսինքն դարձել է ավելի կատարյալ պաշտպանական մեխանիզմներով խաղ, որտեղ ավելի ու ավելի է դժվարանում անհատապես ինչոր բան անել։ Փոխարենը ֆուտբոլի հիմնական զենքը դարձել է տակտիկական պայքարը։ Ու դա ավելի լավ է։ Ֆուտբոլը համենայն դեպս իմ համար ավելի գեղեցիկ է դիտել կոմբինացիոն ու թիմային խաղ, քան հախուռն ու անմիտ։
Իմիջայլոց կան երկրներ որտեղի առաջնություններում հիմա էլ են խաղում այդ քո նկարագրած ֆուտբոլիստի տաղանդի վրա հիմնված հանդիպումներ/Բրազիլիա, Արգենտինա/ Սակայն չեմ կարծում որ դա ավելի լավ ֆուտբոլ է քան Եվրոպականը։
Կարելի է ասել այսօրվա ֆուտբոլի խաղթաքարտը խելացի խաղն է ոչ թե հախուռն ու անհատական։
Իմիջայլոց շատ սխալ է համեմատել տարբեր ժամանակաշրջանների ֆուտբոլները և նրա որակի փոփոխան/բարելավման կամ վատթարացման/ մեջ մեղավորներ փնտրել։
Դա նույն է ինչոր համեմատես պատերազմենրը ու ասես որ այսօրվա պատերազմերը անհետաքրքիր են ու տաղտուք քանի որ մի ժամանակ հաղթում էին նրաք ում բազուկն էր ավելի ուժեղ իսկ հիմա նրանք ում մտավոր հնարավորություններն են ավելի մեծ։ Համենայն դեպս կյանքը շարունակվում է և ամեն ինչն էլ զարգացում է ապրում ինչը մեկի աչքում թվում է լավ մյուսի աչքում վատ![]()
Loading your personal settings....
դրա համար Տոտտիին ու Ջեռառդին սիրում եմ, որ իրանք ինչ էլ լինի ֆուտբոլ են խաղում առաջին հերթին ու ոչ թե փող աշխատում![]()
Հա համաձայն եմ։ էտ տեսանկյունից
Բայդ դե ինչ երաշխիք որ ասենք եթե Ֆուտբոլիստները 10 միլիոն չստանային աենք Տոտտին եսիմ ծրագրավորող չէր լինի
Հենց էտա, Մարդը երիտասարդ տարիքում իր ապագա ճանապարհը ընտրելս ընտրում է այնպիսի որը հնարավորինս բարեկեցիկ կդարձնի իր կյանքը։ Իսկ խոշոր գումարները բարեկեցության առաջին պայմաններից են![]()
Loading your personal settings....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ