Այսօր` դեկտեմբերի 10-ը, Միջազգային Ազգերի Կազմակերպության որոշմամբ նշվում է որպես Ֆուտբոլի Միջազգային Օր: Իհարկե անհասկանալի է, թե ինչու հենց այս օրն է ընտրվել, բայց այն սերը, որը տածում են աշխարհի միլիոնավոր մարդին դեպի ֆուտբոլը, երևի արժանի էր, որ ստանար ևս մեկ առիթ շնորհավորանքներ լսելու իր հասցեին :
Այսօր արդեն հավաստի աղբյուրներից հայտնի է, որ "ֆուտբոլ" բառը օգտագործվում է աշխարհի 300 լեզուներում: Բոլորին հայտնի են նաև "սոկկեր" և "կալչիո" բառերը:Սակայն բացի իտալացիներից, անգլիացիներից և այլն, ֆուտբոլ խաղացել են նաև ուրիշ ազգեր: Օրինակ հնդիկների մոտ այն կոչել են "Տանկա Բանկա Յան", որը հնդկերենից թարգմանաբար նշանակում է գնդակի գցում: Պարզվում է նաև, որ էսկիմոսներն էլ են ֆուտբոլ խաղացել շատ վաղուց, բայց հետաքրքիրն այն է, որ նրանք միայն ձմռանն են ֆուտբոլով զբաղվել:Իսկ մարզաձևը "Տունգատգակ" են կոչել:Խաղը հիմնականում սկսել են առավոտյան ժամը 7-ին և ավարտել մութն ընկելուն պես, հաղթող է ճամաչվել այն թիմը, ում մոտ ավելի երկար է գնդակը մնացել:
1863 թ.-ին Անգլիայում ստեղծվում է ֆուտբոլային ասոցիացիա, և հրատարակվում են առաջին ֆուտբոլային կանոնները: Այդ ժամանակաշրջանից սկսած ֆուտբոլը ստացավ պաշտոնական աստիճան: Հիմա երևի զարմանալի կթվա, բայց հենց Անգլիայում եղել են այնպիսի ժամանակահատվածներ, որ արգելվել է այս սպրոտով զբաղվելը: Օրինակ 1314 թվականին Էդուարդ 2-րդը արգելել է զբաղվել ֆուտբոլով, անգամ գնդակի հետևից վազողներին սպասվում էր բանտ:
1867 թվականի դեկտեմբերի 10-ին սկսեցին ֆուտբոլ խաղալ նաև Ամերիկա մայրցամաքում, մասնավորապես Արգենտինայում, որտեղ այս սպորտաձևը ներմուծել էին անգլիացիները` ֆուտբոլի ծնողները Անգլիացիները սկսեցին իրենց գաղութներում տարածել ֆուտբոլը, և հենց իրենք էլ ղեկավարում էին արդեն ստեղծված ակումբները:
Արգենտինացիները կարող են հպարտությամբ ասել, որ իրենք շատ հին ֆուտբոլային ազգ են: Այստեղ ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 1893 թվականին:Այսինքն Արգենտինան առաջին պետությունն է, որտեղ մեծ մասսայականություն ունեցավ ֆուտբոլը:
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք ... Ամենա գեղեցիկ գնդակը, որը խփվել է աշխարհի խաղերի ժամանակ 1986 թվականի 1/4 տուրում Անգլիայի հետ խաղի ժամանակ Մարադոնայի խփած 2-րդ գնդակն է համարվում:
Էջանիշներ