User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: ՀԱՄ-ի հայտարարությունները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Արիների հայտարարությունը

    Անդրադառնամ միայն Մանուկյանի դրվագին։

    Այդ մարդու կազմակերպած սեփականաշնորհումը ՀՈՂԻ սեփականաշնորհումն էր, որի շնորհիվ գյուղատնտեսական արտադրանքը համարյա ամբողջությամբ սկսեց ապահովվել Հայաստանը ինքը իր համար ու նեմուծման անհրաժոըտությունը չկար։

    Դրա շնորհիվ հնարավոր սովը պատերազմի տարիներին մեղմվեց։

    Այս մերկապարանոց ճիչը, ոչ միայն անհիմն մեղադրանքներ է ներկայացնում թեկնածուներին, այլ ուղղակի անպաատասխանատու հայտարարություն է մի ուժի, որը դրանով ցույց է տալիս, որ ՈՒՆԱԿ չէ ժողովրդին որևէ բան առաջարկելու, քաջ գիտակցելով, որ ժողովրդի մեջ կա ազնվորեն այս կամ այն թեկնածուին քվե տվողների մեծ զանգված, ինչը նշանակում է, որ ժողովուրդը ընտրություն է անելու և պետք է միայն կողմնորոշվել, թե որ ժողովրդական մասսաների կողմնակից են ու դրանից ելնելով այն թեկնածուին պաշտպանեն, որին այդ մասսաներն են կողմ։

    ԱՊԵ ՅԱՆ ՏՎԵՔ ՄԵԶՆԻՑ - տխմար երեխայական հայտարարություն։

    ՈՒնակ չեք կողմնորոշվելու լռեք։ Իսկ եթե կա մի թեկնածու,թեկուզ այս առաջարկվողներից դուրս, նրա անունը պետք էր տալ, ինչպես սովետական ժամանակ մարդիկ գնում թերթիկի վրա գրիչով ավելացնում էին նոր թեկնածուի անուն, քանի որ իրենց ուզածը ուրիշն էր, բայց առնըվազն նրանք կողմնորոշելու ունակ էին։

  2. #2
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Արիների հայտարարությունը

    Այդ մարդու կազմակերպած սեփականաշնորհումը ՀՈՂԻ սեփականաշնորհումն էր, որի շնորհիվ գյուղատնտեսական արտադրանքը համարյա ամբողջությամբ սկսեց ապահովվել Հայաստանը ինքը իր համար ու նեմուծման անհրաժոըտությունը չկար։
    Դրա շնորհիվ հնարավոր սովը պատերազմի տարիներին մեղմվեց։
    Մերկապարանոց հայտարարություն , ոչ մի փաստի վրա չհիմնված հայտարարությունը հենց սա է:
    Հայաստանը ոչ միայն այն ժամանակ այլ նաև այսօր էլ չի կարողանում ապահովել իրեն սննդամթերքով: Ցորենի կեսը ներմուծվում է: Կարագ , կաթնամթերք ու նույնիսկ ձուն ներմուծվում է: Բազմաթիվ լքված տարածքներ, չմշակվող հողեր, ևս մի քանի չոր ու անբարենպաստ տարի ու Հայաստանը նույնիսկ մրգեր չի կարողանա ապահովել ինքն իր համար:
    Հողի սեփականաշնորհումից հետո , գյուղատնտեսական արտադրությունը կտրուկ ընկավ, վերցրեք պաշտոնական տվյալները նայեք:
    Իսկ սով չեղավ որովհետև Ժողովրդի մեկ քառորդը համարյա մի երկու տարվա մեջ երկրից փախավ ու իր գլխի ճարը տեսավ այլ տեղերում, իսկ մնացածներին էլ սկսեց օգնել ինչով որ կարող էր:
    Հետո բացի դրանից այդ ժամանակ Հայաստանում դեռ թալանելու շատ բան կար, այդ ժամանակ Հայաստանը արտահանում էր մետաղի ջարդոն, ընդհուպ մինչև 90-ականների վերջը դեռ մետաղի ջարդոնով էր Հայաստանը ապահովում իր արտաքին բալանսի մի մասը:


    Այս մերկապարանոց ճիչը, ոչ միայն անհիմն մեղադրանքներ է ներկայացնում թեկնածուներին, այլ ուղղակի անպաատասխանատու հայտարարություն է մի ուժի, որը դրանով ցույց է տալիս, որ ՈՒՆԱԿ չէ ժողովրդին որևէ բան առաջարկելու, քաջ գիտակցելով, որ ժողովրդի մեջ կա ազնվորեն այս կամ այն թեկնածուին քվե տվողների մեծ զանգված, ինչը նշանակում է, որ ժողովուրդը ընտրություն է անելու և պետք է միայն կողմնորոշվել, թե որ ժողովրդական մասսաների կողմնակից են ու դրանից ելնելով այն թեկնածուին պաշտպանեն, որին այդ մասսաներն են կողմ։
    Տպավորություն է, որ դուք ապրում եք ինչ որ այլ Հայաստանում, իսկ մենք այլ:
    Ինչ է նշանակում, ժողովուրդը ընտրություն է անելու՞: 1995-ից հետո բացի մի քանի բացառություններից ժողովրդի ընտրությունը համարյա թե միշտ անտեսվել է ու խեղաթյուրվել: Ժողովուրդը միշտ էլ ընդվզել է նման կարգերի դեմ, բայց չի գտնվել այն ուժը որը իսկապես կարողանար այդ ժողովրդի ալիքը ուղորդել դեպի հաղթական կառուցողական ուղի: Շեշտում եմ դեպի Հաղթական կառուցողական ուղի:
    Իսկ դեպի դեստրուկտիֆ ուղի ամեն փողոցային լյումպեն էլ կարող է մարդկանց տանել , դրա համար մեծ խելք պետք չի:
    Իսկ ձեր կոչը պաշտպանել այն թեկնածուին որին իբր ամենաշատը կաջակցի ժողովուրդը, ոչ մի քննադատության չի դիմանում: Նախ ոնց է որոշվում ու՞մ է աջակցում ժողովուրդը, ըստ միտինգում հավաքված մարդկանց քանակով, թե ըստ ԿԸՀ-ի կողմից նկարված թվերով, թե նրանով թե մամուլում ում օգտին է մեծ հիստերիա բարձրացել:
    Նախ դա, իսկ հետո պետք է հասկանալ մի հստակ բան: Ժողովուրդը չի ընտրում մարդկանց այլ այն նպատակները որ խորհրդանշում է տվյալ մարդ: Օրինակ 96-ին ժողովուրդը իր վստահության քվեն տվեց Վ. Մանուկյանին, իսկ 2003-ին արդեն Մանուկյանի էրեսին նայող էլ չկար:

    Այնպես որ մարդուն պաշտպանելուց առաջ, պետք է հասկանալ այդ մարդուն ինչու է վստահության քվե տալիս ժողովրդի մի հատվածը:

    ՈՒնակ չեք կողմնորոշվելու լռեք։ Իսկ եթե կա մի թեկնածու,թեկուզ այս առաջարկվողներից դուրս, նրա անունը պետք էր տալ, ինչպես սովետական ժամանակ մարդիկ գնում թերթիկի վրա գրիչով ավելացնում էին նոր թեկնածուի անուն, քանի որ իրենց ուզածը ուրիշն էր, բայց առնըվազն նրանք կողմնորոշելու ունակ էին։
    Իսկ ինչ գիտեք թե մենք այդպես չենք անելու՞: Կգնանք ու թերթիկների վրա կգրենք այն ինչ որ պետքն է:
    Վերջին խմբագրող՝ Հայարիացի: 01.02.2008, 12:26:
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  3. #3
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Արիների հայտարարությունը

    Փաստ նրանում է, որ Մանուկյանի կողմից կազմակերպած ՀՈՂԻ սեփականաշնորհումը կասկածում եմ, որ մարդիկ կգտնվեն, որ սխալ են համարում, բայց տեսնում եմ, որ նման մարդիկ ամեն դեպքում գտնվում են – դե ինչ համարենք, որ հարցը հետագա ապաշնորհության հետևանք է, որ ոչ բոլոր մարդիկ կարողացան դրանից օգտվել ու լավագույնը այդ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ կորզել։ Բայց որ այդ հիմնարար քայլը քական դեր խաղաց պատերազմի տարիներին ես կասկած չունեմ, չսեփականաշնորհեին հողերը գյուղացիներին, ինչպես շատ ճիշտ ինքշ Մանուկյանն է նկատել, դրանից էլ ինչպես շատ թալանված գործարանների նման, բան չեր մնա։

    Պաշտոնական տվյալներն էլ բերել եմ գյուղ արտադրությունը 90ականներին 98 տոկոսով տեղական էր, այն որ դա բավարար չէ այսօր ու մարդկանց ավելին է պետք ու ներմուծում են, դա լրիվ ուրիշ խոսակցություն է Վազգեն Մանուկյանին բոլորովին չառընչվող։

    Իսկ որ պնդումներ էք անում ինչ որ առօրյա հարցերի մասին, ինչ որտեղից Հայաստանը ներմուծում է, ինչ կապ ունի 90-91ին Վազգեն Մանուկյանի վարչապետության հետ՞

    Իսկ, որ կային թալանողներ – է դրանք երբ չեն եղել՞ Թալանողի ձեռքը վարչապետը պիտի բռներ՞, ուզում էր անել, տեսան որ նրա իշխանությունը մեծանում է, ամեն տեսակի կեխտ խաղի մեջ գցեցին ու որ տեսավ Մանուկյանը, որ բռնողները գործի մեջ փայ են ստանում փոխանակ բռնեն ու դրանց ամենաբարձր մակարդակներով հովանավորում են Մանուկյանը դուրս եկավ այդ իշխանությունից։

    Բարդել նրա վրա, թե նա մեղավոր էր սեփականաշնորհման հետևանքների համար, մերկապարանոց արտահայտություն է։ Իսկինքնին սեփականաշնորհումները հարցականի տակ դնելը, արդեն գաղափարական մեղմ ասենք հակասություն է հայ մարդու մտածողության հետ։
    Այստեղ եթե սեփականաշնորհման գաղափարին դեմ լինելուց է, որ Մաուկյանին չեք աջակցում, ապա ուրախ եմ, որ դուք նրան չեք աջակցում, ես չէի ցանկանա, որ նրա աջակիցների շարտքում սեփականաշնորհմանը դեմ մարդիկ լինեն ու նրանց աջակցության համար Մանուկյանը պարտավորություններ վերցնի։

    Ամեն ինչ պետք չէ մի նժարի դնել։ Բոլոր մանրամասները, ինչպիսի ուղի է անցել Վազգեն Մանուկյանը կարելի է ծանոթանալ այստեղ http://www.vazgenmanukyan.am/index.p...=121&menu2=121, որտեղ կոնկրետ գնահատականներ է տրված մասնավորաբար նրա վարչապետության օրոք իրականացված քայլերին, ներառյալ նույնիսկ ինքնաքննադատությունը, նա իր ծրագրում ցանկանում է պետության կողմից ֆինանսավորվող հողակտորների մեծացում անել, այնպես որ սեփականատերը ստիպված չլինի վաճառել, բայց և միասնական մշակելու հնարավորություն ունենա ու արդյունավետ օգտագործվի հողը...


    Ես կոչ չարեցի ու չեմ անի երբեք, պաշտպանել այն թեկնածուին, որին շատերն են պաշտպանում, չգիտեմ որտեղից դա հնարեցիք, միգուցե, ձեզ արդեն ամեն կերպ փորձել են համոզել ԼՏՊի աւակիցները, որոնք նման սզբունքով են գործում «ապե սախ մեր հետ են, ուրեմն պետք է դու էլ լինես»։ Ես միայն ու միայն կոչ եմ անում ազատ ընտրություններ կազմակերպել, ՕԳՏՎԵԼ ԸՆՏՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ու ընտել։

    Դրանում ես մեղադրեցի այս հայտարարությունը կազմողներին – նրանք ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԸՆՏՐԵԼ։ Իսկ ում ԱԶԱՏ էք, նույնիսկ եթե նրա անունը չկա ցուցակում, ինչու համար էլ սեփական թեկնածուի անունը ավելացնելու մեխանիզմը հուշեցի....

    Որ համաձայնվեցիք այդ տարբերակի հետ ու թերթիկների վրա այն ինչ որ պետքն է գրելու եք, ուրախ եմ, դա լրիվ բավարար է։

    Համ էլ մարդիկ էլ կտեսնեն, թե ձեզ լսողները ինչքան են գնահատելով անվավեր թերթիկների քանակը։

    Չնայած վախենամ մեր այս խոսակցությունը կարդացող ՍԵՐԺանտները արդեն մատի փաթաթան կանեն ու ուղղակի կթաքցնեն թե քանի թերթիկի վրա է բան գրված եղել, կամ կփորձեն իրենց թեկնածուի օգտին հաշվեն:

    1996ից հետո 1998 կար, որի ժամանակ շատ էլ լավ նայող կար Մանուկյանին ու նրա հետ հաշվի նստող կար ու մինչև հիմա նրա ասածները ու մտքերը ինչքան էլ քմահարանքով հրապարակավ կարծես թե անտեսվում են, որպես իրական կոնստրուկտիվ ընդդիմություն նրան լսում են, ինչպես ամեն երկրում իշխանություն չունեցող ընդդիմությունը խոսում է ու ժողովրդին մտածելու առիթ է տալիս – դա է նրա արժեքը, որը Մանուկյանը լավ կատարում է։

    Դեմիրճյանների վերադարձը ու Մանուկյանի եկրորդ պլան անցնելը զուտ անցումային շրջան էին Հայ ժողովրդի համար, երբ նրանք ստրկական հաց ու սոխի կարոտ էին, ապրում էին հիշողություններով, այն լավ կյանքի մաիսն, որ կար սովետ միության ժամանակ։ Նման համաժողովրդական նոստալգիայի ժամանակ առաջ նաելու կոչերը անիմաստ են, ամեն ինչ իր ժամանակը ունի։

    Հուսամ հիմա մարդիկ չեն ընտրի հուշերով այլ հույսով – չի կարելի կոչ անել ՀՈՒՅՍ ՉԿԱ ԺՈՂՈՎՈՒՐԴ։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •