Smergh-ի խոսքերից
Ես կարծում էի դու լավ գիտես մեր նորագույն պատմությունն ու հենց այդ պատճառով էլ Վազգեն Մանուկյանի քաղաքական անցյալին չէի անդրադառնում:
Պիտի ասեմ, որ մեր քաղաքական ներկապնակից դեռևս ոչ ոք քաղաքական պայքարի ու այդ պայքարը կազմակերպելու այնպիսի փորձ չունի ինչպիսին նա: Դեռևս Մոսկվայում ուսանելիս նա կազմակերպել էր հայ ուսանողներից բաղկացած քաղաքական մի խումբ, որը եղեռնի օրը Մոսկվայում թուրքական դեսպանատան առջև բողոքի ցույց կազմակերպեց: Դե դուք դա չեք կարող պատկերացնել այն երկրի պայմաններում, որում Եղեռնի մասին խոսելն արդեն ծանր հանցագործություն էր համարվում, իսկ գիտե՞ք ինչու, որովհետև հենց այդ երկրի հովանավորությամբ Թուրքիան և եղեռնի կազմակերպիչ պարագլուխները խուսափեցին պատասխանատվությունից, նրա օգնությամբ ու անմիջական միջամտությամբ վիժեցվեցին Սևրի դաշնագիրն ու այլ հայանպաստ բանաձևեր, մեր հայրենիքի տարածքները նվիրաբերվեցին 1-ին համաշխարհայինում գլխովին ջաղջախված Թուրքիային, իսկ բոլշիկները խեղաթյուրելով պատմական փաստերը այդ ամենի մեղքը գցում էին Դաշնակցության վրա: Դու չգիտես թե ինչու մեր նորանկախ երկրի առաջին նախագահն ինչպիսի պաթոլոգիական ատելություն ուներ մեր ամենաազգային 100ամյա կուսակցության` Դաշնակցության հանդեպ, այն աստիճանի, որ ի լուր ամբողջ աշխարհի նրան համարեց միջազգային ահաբեկչական կազմակերպություն /դեռ լավ է, որ այն ժամանակ Բին Լադենը դեռևս ԱՄՆ-ի ազդեցության ոլորտում էր, պատկերացնում է՞ք ինչ կլիներ, եթե դա հիմա լիներ/: Կներես շեղվեցի: Վերոհիշյալ ցույցից հետո Մանուկյանն ստիպված էր ուսումը Երևանում շարունակել: Մի դրվագ նրա ուսանողական կյանքից, որը պատմել են նրա ուսանողական ընկերները:
Համալսարանի Դիլիջանյան ուսանողական պանսիոնատում հանգստանալիս ընկերները երեկույթ են կազմակերպում ու հանկարծ նկատում ,որ Վազգենը չկա, գնում են սենյակ ու տեսնում, որ նա խորասուզվել է Անգլիայի տնտեսական զարգացմանը վերաբերվող մի գրքի մեջ: Ընկերները հորդորում են թողնել այդ գիրքն ու գնալ իրենց հետ զվարճանալու, նա պատասխանում է.- Տղերք, մեր երկրի ապագայի համար ես մի գիրքը հազար այդպիսի երեկույթ արժե,- ու չի գնում տղաների հետ...
Շարժման հենց սկզբից հանդիսանում էր Ղարաբաղ Կոմիտեի Կոորդինատորը, ասել կուզեմ, Կոմիտեի բոլոր ակցիաների սցենարների հիմնական կազմակերպիչն ու ուղղորդողը,իսկ դա նրանից էր, որ Կոմիտեում ոչ ոք բացի իրենից իր վրա այպիսի մեծ պատասխանատվություն չէր ցանկանում ու չէր կարող վերցնել:
Որ Լևոնն ու Վազգենը տարբեր մտածողություններ ու տեսակետներ ունեին ու հիմա էլ ունեն` ոչ մեկի համար գաղտնիք չէ, սակայն երկրի ճակատագրի հանդեպ այլ, ինձ համար մինչև օրս անհայտ պատկերացումներ ունեցող առաջին Նախագահի համար դեռևս Գերագույն Խորհրդի նախագահ եղած ժամանակ Վազգեն Մանուկյանը դարձավ անցանկալի անձ, եթե չասենք հակառակորդ: Անհրաժեշտ էր նրանից հնարավորինս շուտ ազատվել, քանի դեռ չի վեր ածվել մեր օրերի Գարիբալդիի: Սկսեցին խորամանկ ու հեռահար նշանակումները, սկզբում Վարչապետ, մտածելով` թե նա այստեղ կտապալվի, նամանավանդ անընդհատ նրա ոտքերը տրորելու պայմաններում, սակայն տեսան, որ ոչ միայն չի տապալվում` այլ կարող է այնպիսի բաներ անել, որ հետագայում դժվար կլինի նրանից ազատվելը` հեռացրին պաշտոնից: Անցավ կարճ ժամանակ ու երկրի ղեկավարությանը պարզ դարձավ, որ պատերազմը անդառնալիորեն տանուլ է տրված` և Մանուկյանի "ֆիասկոն կատարկալ սարքելու" նպատակով նրան Պաշտպանության Նախարար նշանակեցին: Փառք Աստծո, որ այստեղ էլ Մանուկյանին հաջողվեց խառնել նրանց թղթերը: Կազմակերպական բացառիկ ընդունակություններն այստեղ էլ պետք եկան: Կարճ ժամանակում իր շուրջն համախմբեց Ռազմական բնագավառի աչքի ընկնող Հայ ու այլազգի հրամանատարների ու ստեղծել աշխարհում ամենաբարձր որակավորում ունեցող սպայակույտը, որն էլ մեր քաջարի մարտիկներին առաջնորդում էր դեպի նորանոր հաղթանակներ: Կարճ ժամանակ անց մերոնք ազատագրեցին Լաչինը ,Քարվաճառը, Աղդամը, Ֆիզուլին: Քիչ թե շատ հայրենասեր ղեկավարությունը նրան Ազգային Հերոսի կոչում կշնորհեր, մինչդեռ մերոնք առիթը ձեռքներից բաց չթողեցին նրան այդ պաշտոնից էլ ազատելու համար:
Հիմա ասացեք քաղաքականությունից հեռու մարդը, ինչպե՞ս կարող էր այդպիսի մեծ և ազգանպաստ գործեր ղեկավարել ու կատարել:
Էջանիշներ