Մի դասախոս ունեինք… իբր սոցիոլոգիա էր դասավանդում: Բաբնիկ մեռնում էր: Ներկա-բացակա անելիս աղջիկներին սիրունությամբ էր հիշում, ու ոմանց սիրուն աչքերի համար էր ներկա դնում, ոմանց գեղեցիկ ժպիտներին… բայց տղաների այդ հատկանիշները նրա մոտ չէին անցնում: Մի օր, որպես խմբի ավագ, սիրուն աչքերովս համոզեցի ամբողջ խմբին ներկա դնել (չնայած խմբից երևի մի երկու հոգի էին ընդամենը ներկա)… Ու այս դասախոսը միակ դասախոսն էր, ում ստուգարքը փողով ստացանք: Նա հոլիվուդյան կինոաստղերի մասին գիրք էր գրել ու հրատարակել նրանց կիսամերկ նկարներով ու մեզ պարտադրում էր առնել, գնահատական ստանալու համար: Մենք էլ կուրսով որոշեցինք գումարի կեսը հավաքել ու առանց գիրքը վերցնելու այդ գումարը տալ նրան… միակ փողով ստացած ստուգարքս…