Ի՞նչպես եք վերաբերվում էս երևույթին, ընդունելի է Ձեզ համար, թե ոչ և այլն...
Սկսենք:
Հ.Գ. Չգիտեմ սենց թեմա կա, թե չէ, աչքովս չի ընկել:
Ի՞նչպես եք վերաբերվում էս երևույթին, ընդունելի է Ձեզ համար, թե ոչ և այլն...
Սկսենք:
Հ.Գ. Չգիտեմ սենց թեմա կա, թե չէ, աչքովս չի ընկել:
Ոչ տնփեսան է լավագույն տարբերակը, ոչ տնհարսը. ինչքան մեծ հեռավորության վրայից սիրես զոքանչիդ կամ սկեսուրիդ, այնքան բոլորն ավելի երջանիկ կլինեն:![]()
Լրիվ կողմ եմ, լավագույն տարբերակն ա, բայց...
Եթ տնփեսան եկել ու իրան տնավարի ա պահում ,արդարացնում ա բոլորի հույսերը ,լավ վաստակում ա ու տան տղու պես ա ,խնդիր չկա, բայց եթե գնում են ու մունաթի տակ էլ ապրում են ,էլ չասեմ....![]()
Էլի աղջկեքով մենակ ձեր հաճույքների մասինեք մտածում:
Կարճ ասած ես դեմեմ :
http://www.akumb.am/showthread.php?t=27053
Очень неверно, когда говорят, что женщины лгут. Ибо это предполагает, что они когда-нибудь говорят правду.
![]()
Էրեխեք դուք հասկացել եք ես թեմային եմ ասել լրիվ կողմ եմ՞՞՞՞
ivy -ի գրառման մասին էր խոսքը, պարզապես մոռացա մեջբերեմ:
Էս իմ թեման սառեց հա, հեսա հեսա կմահանա:
Ոչ մեկ բան չունի ասելու՞:
ԼԱվ բա որ Ձեր ապագա կինը իրենց տան միակ երեխան ա, տնփեսա կգնայիք՞:
Ինչ եմ ասում, երևի թե հա չէ, մանի մանի մանի...
վաաաաայ էս թեման շա~տ լավնա
ասեմ… ես չեմ պատկերացնում որ մեր տուն տնփեսա կգա
պապաս ասելա, «ինչ ուզում ես արա, բայց տնփեսա չբերես, մի հատ նեռվերս ուտող արդեն կա» ( դա էլ ես եմ
)
բայց եթե լուրջ… գտնում եմ որ ամեն մեկի գործնաեթե ուզում են, թող տնփեսա լինեն… եթե չեն ուում, լավ են անում
![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Ինձ համար ընդունելի տարբերակ չէ:Ընհանրապես գտնում եմ, որ զույգերը պետք է ունենան առանձին բնակարան//եթե հնարավոր է//:Առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում տնփեսայի կամ տնհարսի միջև:Բա որ զոքանչը սկսի հրամաններ տալ, էտ խեղճ փեսայի վիճակը ի՞նչ կլինիԻ՞նչպես եք վերաբերվում էս երևույթին, ընդունելի է Ձեզ համար, թե ոչ և այլն...Սկսենք:մի կողմում կինն է, մյուսում ինքնասիրությունը
![]()
Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 27.01.2008, 19:15:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
մի անեկդտոդ հիշեցի՝ աղվեսին սաղ սաղ քերթում են համարյա պրծնելու վրա հարցնում՝ հը աղվես ոնց ես,
պատասխանում է՝ տնփեսայից լավ.
իսկ եթե իրականը ծնող են էլի ինչ տարբերություն մենակ լավ մարդիկ լինեն, լավ ասենք առանձին եք ապրում ու միակ զավակն էք եւ դուք եւ ձեր կինը, ու ձեզանից մեկի ծնողը հիվանդացել է չեք՞ խնամելու, թե ծերանոցը կարգին տեղ է, ես կողմ եմ եթե սիրահարվեմ մի աղջկա ով ծնողների միակ զավակն է դա արգելք չի լինի մեր համար,
չէի ասի..
ամուսնանալով՝ աղջիկը, ըստ բնույթի, դառնում է ամուսնու ընտանիքի անդամ..
և ոչ հակառակը..
և անմիջական դեր է խաղում ամուսնու ընտանիքի/ազգի շարունակության գործում..
այսինքն՝ ուզի նա, թե չուզի, իր ժառանգներն էլ, ըստ նշանակության, պետք է շարունակեն այն տան նիստ ու կացը, որտեղ հասունացել է ամուսինը..
իսկ այդ նիստ ու կացի հետ սկզբից համակերպվել է պետք..
![]()
Վերջին խմբագրող՝ Գաղթական: 10.12.2008, 03:05:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Իսկ գուցե աղջիկն էլ ուզում է ոչ թե շարունակել, այլ իր սեփական նիստուկացն ունենալ՝ թե՛ իր, թե՛ ամուսնու ընտանիքների նիստուկացերից անկախ։ Կարծում եմ՝ ամեն մարդ դրա իրավունքն ունի, կարևորը՝ ամուսինների նիստուկացերը չբախվեն։ Օրինակ, ես խիստ դժվարությամբ եմ պատկերացնում ինձ որևէ մեկի տան նիստուկացին հարմարվելիս։ Ուրիշ բան, որ հանգամանքների բերումով շատերն ուղղակի ստիպված են լինում ապրել ամուսնու/կնոջ ընտանիքի հետ։ Ամեն դեպքում մարդկանց մեծ մասը գերադասում է առանձին ապրել, սեփական օջախը հիմնել ու վարվել սեփական հայեցողությամբ, ոչ թե ուրիշի օջախում համակերպվել էդ օջախի նիստուկացին։ Հազվագյուտ դեպքերում է հնարավոր, որ մարդ, իր ամուսնու/կնոջ ընտանիքի հետ ապրելով, իրեն այնտեղ այնպես ազատ ու հարազատ զգա, ինչպես սեփական տանը։ Այդպիսի դեպքերն, իմ խորին համոզմամբ, ընդամենը երջանիկ բացառություններ են, ոչ ավելին։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ես բացառում եմ 2 ծայրահեղություններ.
երբ աղջիկը բացարձակապես ձայնազուրկ է,
և երբ տղան այնքան թուլամորթ է, որ աղջիկն է գալիս ու հաստատում իր սեփական «հասարակարգերը»..
ըստ իս՝ ամենագեղեցիկն այն է, որ երկուսով միասին կերտեն իրենց նիստուկացը..
բայց էստեղ հարցը նրանում է, որ, երբ նրանք պետք է ապրեն սրա կամ նրա տանը՝
տղան պատճառ չունի հարմարվելու կնոջ տան նիստուկացին..
իսկ աղջիկն ունի այդ պատճառը..
քանի որ դա արդեն ոչ միայն լոկ ամուսնու ընտանիքն է, այլ՝ իրենն էլ է..
և այստեղ ես չեմ ընդունի այն մոտեցումը, թե աղջկա համար իր ամուսնու օջախը «ուրիշի օջախ» է..
իհարկե խոսքս նաև վերաբերում է զուտ նորմալ ընտանիքներին, որտեղ չկան սուր տարաձայնություններ նույն ընտանիքի երիտասարդ և ավագ սերունդների միջև..
և, իմ կարծիքով, այն դեպքերը, երբ տղայի ծնողները ընդունում են հարսին որպես իրենց աղջիկ, իսկ աղջիկն էլ` ամուսնու ծնողներին որպես երկրորդ ծնողներ, «երջանիկ» են, բայց ոչ «բացառություններ»..
![]()
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ