Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
Լևոն Տեր-Պետրոսյանի մասին թեմայում քննարկվում է նրա գործունեությունը , ոչ թե նրա փիարն է իրականացվում : Իսկ թե կարծում ես` Սարգսյանը իրեն համապատասխան պաշտոնը չի զբաղեցնում , ապա խնդրում եմ հիմնավորիր :
Ամենևին չեմ ցանկանում Ձեզ ոչ նեղացնել, ոչ էլ առավել ևս վիրավորել, սակայն Ձեր նշած տարիքին համապատասխան հարցեր տվեք խնդրում եմ, և ի՞նչ է, Ձեր կարծիքով իրենց տեղերն են զբաղեցնում Քոչարյանն ու Սարգսյանը՞:
Քիչ թե շատ կայացած քաղաքական գործիչը, որն զբաղեցնում էր Ազգային Անվտանգության Նախարարի պաշտոնը` պարտավոր էր կամավոր հրաժարական տալ հեկտեմբերի 27-ից հետո ու կամավոր դիմել դատարանին` իրեն անմեղ ճանաչելու համար: Իմիջիայլոց այդ պաշտոնում անգործության մատնվելն էլ հանցանք է, ու ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչպե՞ս է մեր քաղաքական դաշտն հանդուրժում իշխանությանն այդ աստիճան սիրահարված մարդու ներկայությունը: Ով մեկ անգամ, թեկուզ անգործունեության պատճառով իրեն թույլ է տալիս այդպիսի բաներ ավելի բարձր պաշտոններում նա կարող է մեծ աղետների պատճառ դառնալ: