Ես բալզամներից մինչև հիմա հանդիպումա
Ես բալզամներից մինչև հիմա հանդիպումա
Հա՜, ես էլ եմ մի խաղացել քույրերիս հետ։
Ու ինչ–որ տարբեր ձևեր կային էդ ռեզինի վրայով թռնելու։
Օրինակ՝ թռնում ես ռեզինինի վրա, մի ոտդ վրան ես դնում, մյուսը՝ տակը, ու էդ դիրքից պիտի թռնես մյուս ռեզինի վրա էլի նույն ձևով։ Հետո էլի նույն ձևով թռնելով շրջվում ես ու հետ ես դառնում։
Ահագին բարդ մարմնամարզություն էր։
Ի դեպ, նկատե՞լ եք, որ մեր ու մեզնից առաջվա սերնդի խաղերը շարժական էին, իսկ հիմիկվա էրեխեքը շատ հազվադեպ են նման խաղեր խաղում։ Հիմնականում ֆիզիկապես պասիվ են։
Վերջերս հեռուստատեսությամբ մի մարդ էր խոսում, որը ուսումնասիրում էր հայկական մանկական խաղերը ու գտնում էր որ այդ խաղերը շատ կարևոր նշանակություն ունեին երեխաների ֆիզիկական ու հատկապես բարոյա–հոգեբանական դաստիարակության հարցում։
Շատ հետաքրքիր դիտարկումներ էր անում։ Ափսոս էդ մարդու անունը չեմ հիշում։ Կուզեի ավելի մանրամասն ծանոթանալ նրա ուսումնասիրություններին։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Վերջին խմբագրող՝ Նորմարդ: 11.01.2008, 13:43: Պատճառ: Գրառման ավելացում
հիմա որ կոմպ կա, էլ ի՞նչ պախկվոցի, ի՞նչ հավալա: Կամ էլ եթե կոմպ չկա, հազար ու մի հետաքրքիր բաներ կարելի ա մտածել.
օրինակ մեր հարևանի տղեն ձեռին մի հատ բարակ ուղղակյուն փեդ ա վեկալում, հոր զինվորական գլխարկը գլխին հելնում ա կռիշ ու "կրակում ա".
-դդդդդդդդ
հետո կառատեի պրյոմներ ա անում, իբր թե հասել են վրեն, ինքն էլ պաշտպանվում ա
-դշ... դշ... դշ... իյաաաա!
մեկ մեկ էլ գետնից բիչոկ ա վեկալում, մոտեցնում ա բերանին (ով գիտի մի բան էլ բերանն ա դնում), իբր թե ծխում ա
Էլի մի հատ գտա http://www.fishki.net/comment.php?id=28593
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Վճարովի տրաֆիկ ունեցողները չմտնեն:
Բա որ էշ-ոստիկան(միլիցա) էինք խաղում: Կամ էլ, ինչի եք հեռու գնում, ֆուտբոլ էինք խաղում փոքր ժամանակ, առաջնություններ էինք կազմակերպում
: Իսկ հիմա Ֆիֆա2006 կամ Ֆիֆա2007 են խաղում: Էխ, լավ էր մեր ժամանակ:
Лучше Гор могут быть только Горы.
Տիեզերագնաց դառնալը տղաների բաղձալի նպատակներից մեկն եր![]()
Ես բախտավոր եմ այս աշխարհում,
որ հավատում եմ իմ հավատին....
Պատկերացրու, երբեք չեմ ուզել...Փոքրուց երազել եմ լրագրող դառնալ։ Լավ լրագրող։ Միշտ լրագրող «կուռքեր» եմ ունեցել, որոնց չգիտես ինչու հետո սպանել են։ Սկզբում Վլադ Լիստյեվն էր, հետո Գիորգի Սանայիան...
![]()
Մի ժամանակ, նույնիսկ որ հարցնում էին. «Մեծանաս ի՞նչ ես դառնալու» ասում էի. «Սպանված լրագրող»
![]()
Իսկ մենեպոլիստ չե՞ք խաղացել: Մենք մեր բակում առաջինն էինք, որ այդ խաղից ունեինք (կարծեմ Ռուսաստանից էինք բերել): Բակի բոլոր մեր հասակակիցները հավաքվում էին մեր տանը, և խաղում է՜ինք
Հիշեցի նաև, որ լույս չկար այն ժամանակ, բայց հարևաններից մեկը դվիժոկ ուներ, ամեն ուրբաթ երեկոյան հավաքվում էինք նրանց տանը, որ գիտեք ի՞նչ նայենք - "Հրաշքների դաշտը": Չնայած մեր թաղամասում մի հատ "գողական" էր ապրում, Ճաճոյի էդոն, որի շնորհիվ մենք միշտ լույս էլ, գազ էլ ունեցել ենք՝ չնայած, որ աղետի գոտում էինք ապրում: Հետո էտ խեղճին սպանեցին… բայց սա լրիվ ուրիշ թեմա է
![]()
Իսկ մենք լրիվ տվել անցել էինք , 2 հարևանների դռների բռնակները կապում էինք իրար ու երկուսի դուռը ծեծում , ով շուտ բացեց , իրա բախտը չի բերում :
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ