User Tag List

Էջ 9 23-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 343 հատից

Թեմա: Վրաստանի քաղաքական զարգացումները

  1. #121
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Վրաստանի Հանրային Հեռուստաընկերությունում մեեեեեծ ռեօրգանիզացիա է սկսվում։ Գործից ազատվել է ՎՀՀ-ի տնորենը։

    Օքրուաշվիլին արդեն մեկ շաբաթ է հացադուլ է հայտարարել Ֆրանսիայի բանտերից մեկում։

    Ընդդիմության և Սահակաշվիլու միջև սկսվել է խորհրդակցությունը։ Սահակաշվիլին հանդիպել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն)՝ Սոզար Սուբարի հետ:

    Սահակաշվիլին հրավիրել է Պուտինին ինաուգուրացիային:
    Բուշի հրավերով ինաուգուրացիայից հետո Սահակաշվիլին կմեկնի ԱՄՆ:

    Ռուսաստանի հիստերիան գնալով ավելի է ուժեղանում։ Կրեմլի ԶԼՄ-ները արդեն բացահայտ կեղծ տեղեկատվություն են տարածում։
    «Мы, грузины, - культурные люди, - объяснил мне демонстрант-историк по имени Гия. - На Западе человек сто соберутся и уже машины жгут. Дикари!.. Мы любим, чтобы было красиво. Я вот хотел принести красивый транспарант - жена не разрешила. Представь (вдохновленный взмах рукой, водящей по воображаемому полотну): «Джордж Буш - жопа!» или «Кондолиза Райс - ... (яркое, но уж совсем непечатное слово)».
    - За что ж вы их так?!
    - Раньше мы думали, что это русские империалисты - сволочи, - стал терпеливо объяснять мне Гия. - После этих выборов стало ясно: американцы - тоже мерзавцы. Они хотят управлять Грузией, как Латинской Америкой, - поддерживая «своих» президентов...
    «НАТО, уходи!» - как нарочно закричал голос в толпе, и оттуда еще долго доносился шум. Судя по всему, грузины спорили стенка на стенку. Этот истошный крик напомнил недавний разговор с тбилисским политологом Рамазом Сакварелидзе, который утверждал: «Слепая поддержка Западом Саакашвили все больше разочаровывает грузин».
    - Думаю, если бы у Саакашвили были сносные отношения с Москвой, он бы получил свои 75 процентов голосов, и этого дурдома бы не было, - сказал мне по секрету один местный журналист.
    http://www.kp.ru/daily/24032/94504/

  2. #122
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Արտ ջան , դու ապրում ես Վրաստանում , ավելի լավ կիմանաս , ինչի են միտինգներին էտքան շատ մարդիկ հավաքվում , արդյոք նախագահական ընտրություններն անցկացվել են առանց կեղցիքների : Շատ նման ա մեր իրադարձություններին 96 թվին :

  3. #123
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ ջան , դու ապրում ես Վրաստանում , ավելի լավ կիմանաս , ինչի են միտինգներին էտքան շատ մարդիկ հավաքվում , արդյոք նախագահական ընտրություններն անցկացվել են առանց կեղցիքների : Շատ նման ա մեր իրադարձություններին 96 թվին :
    Կեղծումներ եղել 1-2 տոկոսի սահմաններում, որոնք հույսով եմ կքննվեն և մեղավորները կպատժվեն։
    Ընդդիմությունը ստացել է 876 650 ձայն, ըստ այդմ 10-20 000 ը չեմ կարծում որ շատ է:
    Հարցը քանակը չէ, այլ պահանջները։ Նոյեմբերի 2-ին, երբ 100 000-ից ավել մարդ էր դուրս եկել, ընդդիմության պահանջն էր պառլամենտական ընտրությունների գարնանը անցկացնելը։ Պահանջների փոփոխության հետ միասին նվազում էր նաև մարդկանց քանակը։ Երբ ընդդիմությունը սկսեց պահանջել Սահակաշվիլու հրաժարականը, հրապարակում արդեն 50 000 մարդ կար։ Պահանջից հետո մարդկանց քանակը ընկավ 10-20 000-ի։

    Ընդդիմությունը այսօր խոսում է բազմաթիվ ընտրակեղծիքների մասին, իսկ դատարան ներկայացնում փաստեր 8 ընտրատարածքի վերաբերյալ։ Եվ եթե նույնիսկ բոլոր հայցերը բավարավեն, ապա միևնույն է երկրորդ փուլ չի պահանջվի։ Կարծում եմ, որ շատերն են դա հասկանում ու հենց այդ պատճառով դուրս չեն գալիս փողոց: Բացի դրանից, ընդդիմության կողմնակիցները կամաց-կամաց անցնում են կամ Սահակաշվիլու կողմը, կամ ընդհանրապես չեզոք դիրքորոշում են բռնում: Ու դրա մեջ հենց ընդդիմությունն է մեղավոր: Ափսոս վրացերեն չգիտեք, և ընդդիմության կառկարուն դեմքերի կամ հենց Լևան Գաչեչիլաձեի հայտարարությունները չեք կարող դիտել: Հակառակ դեպքում կդիտեիք, թե ինչպես է նախագահության դեկնածուն բացատրում թե ինչ տարբերություն կա քֆրտելու ու քրֆելու միջև Ահա թե ինչի համար են նրանք ուղիղ եթեր պահանջում

    Ընդդիմության այս օրերին կազմակերպվող հանրահավաքներին Սահակաշվիլու կողմնակիցներն էլ են գնում։ Միգուցե պարադոքս է, բայց փաստ է։ Վրաստանի բնակչությունը արդեն տեսել է, թե ինչ է տեղի ունենում, երբ նախագահը ընտրվում է 90 տոկոսով և մոռանում է, թե ով է իրեն նշանակել նախագահ։ Բնակչությունը ուզում է, որ նախագահը միշտ հիշի, թե ում է ծառայում, ով է նրան աշխատավարձ տալիս։

    Բացի դրանից, առջևում պառլամենտական ընտրություններն են։

  4. #124
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Չհամոզեցիր , բայց կարծում եմ , որ ամեն դեպքում Սահակաշվիլին առաջատար է եղել , և երկրորդ փուլ լինելու դեպքում անպայման կհաղթեր :

  5. #125
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Չհամոզեցիր , բայց կարծում եմ , որ ամեն դեպքում Սահակաշվիլին առաջատար է եղել , և երկրորդ փուլ լինելու դեպքում անպայման կհաղթեր :
    Ի՞նչ չհամոզեցի։ Ի՞նչ պիտի համոզեի

  6. #126
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ չհամոզեցի։ Ի՞նչ պիտի համոզեի
    Չհամոզեցիր , որ ընտրությունները կեղծված չեն :

  7. #127
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Չհամոզեցիր , որ ընտրությունները կեղծված չեն :
    Էդ ստեղ http://www.akumb.am/showpost.php?p=516541&postcount=100

  8. #128
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Կեղծումներ եղել 1-2 տոկոսի սահմաններում, որոնք հույսով եմ կքննվեն և մեղավորները կպատժվեն......
    Այսինքն նույնիսկ եթե կեղծված ձայների քանակը գերազանցում է այն ձայների քանակը որն անհրաժեշտ է Սաակաշվիլիին հաղթող է հռչակելու համար, միևնույնն է ընտրությունները համարվելու են կայացած իսկ մեղավորները փնտրվելու են...

    Վրացիները հազիվ 96ի հայաստանի մակարդակին են հասել, ասել է երկու տարի հետո Սաակաշվիլին հրաժարական է տալու ու մի տաս տարի հետո նորից փորձի նախագահ դառնա...

    Ամեն ինչ կոպիա են անում մեզանից էտ վրացիք է....

  9. #129
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն նույնիսկ եթե կեղծված ձայների քանակը գերազանցում է այն ձայների քանակը որն անհրաժեշտ է Սաակաշվիլիին հաղթող է հռչակելու համար, միևնույնն է ընտրությունները համարվելու են կայացած իսկ մեղավորները փնտրվելու են...
    Սահակաշվիլին 53.4 տոկոս ձայն է ստացել։ Կեղծողները սենց թե նենց պիտի պատժվեն։
    Ի դեպ, ԿԸՀ-ն բոլոր ցանկացողներին պատրաստ է տալ հնարավորություն դիտել տեսաձայնագրությունները։ Չնայած օրենքով անհրաժեշտ է դատարանի որոշում։

    Վրացիները հազիվ 96ի հայաստանի մակարդակին են հասել, ասել է երկու տարի հետո Սաակաշվիլին հրաժարական է տալու ու մի տաս տարի հետո նորից փորձի նախագահ դառնա...
    Ամեն ինչ կոպիա են անում մեզանից էտ վրացիք է....
    Voter, ես հասկանում եմ քո դիրքորոշումը, ռուսասիրությունն ու նվիրվածությունը Վազգեն Մանուկյանին։ Սակայն ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ ես այդքան ատում վրաց ժողովրդին և ի՞նչ կստանաս, եթե համաձայնվեմ հետդ ու ասեմ, որ ճիշտ ես և 1996 թվականի Հայաստանը նույնն է, ինչ 2008-ի Վրաստանը ։

  10. #130
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Artego քեզ մոտ ցանկացած քննադատություն Վրաստանի հասցեին չգիտես ինչու ռուսասիրության արժեք է ձեռք բերում, ինչը միայն վկայում է, որ խիստ Վրացական պրոպոգանդայի ազդեցության տակ էս, այտեղ նույնսիկ ԵԱՀԿի դիտորդին, կասկածներ հայտնած, ռուսաստանից կաշառք ստացողի կնիք են նվիրում – դա արդեն հիվանդագին է...

    Իմ ռուսասիրության աստիճանը կարծում եմ հեշտ է պարզել հետևելով այն քննարկումների թեմաներին, որտեղ ես իմ կարծիքը հայտնել եմ բազմաթիվ անգամ Ռուսաստանի դերի մասին մեր տարածքում...

    Բայց սուբյեկտիվ հարցերը, այստեղ նշանակություն չունեն, ես իմ փաստերն ու կարծիքն եմ արծարծում ու քո ու մյուսների քննադատությանն եմ առաջարկում, համաձայնվելը համ հերքելը նպատակը չեն...

    Վազգեն Մանուկյանին ես բոլորովին նվիրված չեմ, իմ նվիրումը ժողովրդավարությանն է, հաճելի է, որ դրա արտահայտիչ սիմվոլն է դարձել Մանուկյանը ու 96ի դեպքերի մասին խոսելիս նրա անունն է շատերի մոտ ի հայտ գալիս։ Բայց դրա տակ միքիչ հոգեբանական պրոբլեմ է կանգնած, մարդիկ, որոնք ԱՆՁԵՐԻՑ բացի, ոչինչ չեն գնահատում նրանց համար գործողությունները, տեղի ունեցող երևույթները գնահատվում են միայն ըստ ԱՆՁԻ դրանից էլ շատերը դեպքերը կապում են ԱՆՁԵՐԻ հետ ու այլևս ի վիչակի չեն գնահատել տեղի ունեցածը ինքնին, որպես ինչ որ երևույթ....

    Օրինակ, հենց միայն այն փաստը, որ ժողովրդի կեսից ավելին իմ կարծիքով, կամ թեկուզ համարիա կեսը քո պնդումներով, ընտրությունների արդյունքները չեն ընդունում, արդեն մտածելու տեղիք պիտի տա և ոչ թե կոտոշություն է պետք անել ու ԼՏՊ ի նման 96Ին հիմա էլ Սաակաշվիլին, հայտարարեն, որ իրենք հաղթել են....

    ՈՒմ են հաղթել – ժողովրդի կեսին հաղթել գրավել ստրկացնելու են՞

    Իսկ ես կարծում էի նա ցանկանում է բոլորի կողմից ընդունելի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ կազմակերպել, որ բոլորը համար են իրենց ձայնը հաշվվի է առնվել և ոչ թե իր օր առաջվա նախագահական իշխանությունը հետ վերադարձնի...

    Ինչից է վախենում Սաակաշվիլին, որ չի հայտարարում մեծահոգաբար, որ ինքը համոզված առաջնորդ է ու երկորդ փուլ էլ լինի կմնա առաջնորդ՞՞՞

  11. #131
    Javakhk Network Javakhk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Ջավախք
    Գրառումներ
    212
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, որ Ռուսաստանի ազդեցությունը հայերի ու ադրբեջանցիների վրա սրանով ապացուցվում է, որ բացարձակ 0 է....
    Այո շատ ՏԵՂԻՆ դիտարկում է:

    Ի դեպ, այն նաեւ վկայում է վրացական պրոպագանդիստակամ մեքենայի մի փայլուն հաղթանակի մասին. Վրացիները անընդհատ խոսում են Ջավախքում ռուսական հատուկ ծառայությունների գործողությունների մասին, ու այնտեղ կատարվող ամեն ինչ կապում ռուսների հետ:

    Ես մի քանի անգամ խնդրել եմ վրացի յուզեռներին, որ նրանք ներկայացնեն Ջավախքում վերջին 20 տարում կատարված այն քայլերը, որոնք իրենց կարծիքով ռուսական ծառայությունների սադրանք են: Արդյունքները շատ խղճուկ են… հիշատակում են ռուական բազայի դուրս բերման դեմ մի երկու միտինգ (ընդհանուր առմամբ մի 50 մասնակցով) եւ ռուսական բազայում կաղված Պասկեվիչի նկարը, որի վրա գրված է “Русская армия тебя защитит”:

    Պրոպագանդայում, սակայն, կարեւորը ոչ թե ՓԱՍՏԱԿԱՆ ՀԻՄՔՆ է, այլ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԹԻՐԱԽՆՐԸ:

  12. #132
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Artego քեզ մոտ ցանկացած քննադատություն Վրաստանի հասցեին չգիտես ինչու ռուսասիրության արժեք է ձեռք բերում,
    Պարզապես քո քննադատության տոնն ու պարունակությունը որևէ կերպ չի տարբերվում ռուսական քննադատությունից ու տոնից։ Իսկ իմը, ինչպես նաև նույնիսկ վրացական ծայրահեղ ընդդիմության տոնը խիիիիստ տարբերվում է։ Եվ ես, ինչպես նաև ի զարմանս ինձ ծայրահեղ ընդդիմությունը միշտ կկանգնի Վրաստանի նախագահի կողքին, երբ խոսքը կվերաբերվի Միգրանյաններին, Կուրգինյաններին, Կրեմլին ու քեզ։ Խոսքիս ապացույցը ի զարմանց ինձ ռուսական «Սուդիտե Սամի» ծրագրի անցյալ շաբաթվա եթերն է http://torrents.ru/forum/viewtopic.php?t=614070 , որտեղ Սահակաշվիլու առաջին քֆրտող Գոգա Խաինդրավան պաշտպանում է Սահակաշվիլուն։
    Օրինակ, հենց միայն այն փաստը, որ ժողովրդի կեսից ավելին իմ կարծիքով, կամ թեկուզ համարիա կեսը քո պնդումներով, ընտրությունների արդյունքները չեն ընդունում, արդեն մտածելու տեղիք պիտի տա և ոչ թե կոտոշություն է պետք անել ու ԼՏՊ ի նման 96Ին հիմա էլ Սաակաշվիլին, հայտարարեն, որ իրենք հաղթել են....
    Խառնում ես։ Ընտրությունները ընդունում է ժողովրդի մեծ մասը, իսկ ընդդիմության օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցողների կեսից քիչը։
    Ինչից է վախենում Սաակաշվիլին, որ չի հայտարարում մեծահոգաբար, որ ինքը համոզված առաջնորդ է ու երկորդ փուլ էլ լինի կմնա առաջնորդ՞՞՞
    Voter ջան, Վրաստանը օրինական երկիր է։ Սահակաշվիլու քմահաճույքով չի որոշվում երկրորդ փուլ կլինի՞, թե՞ ոչ։ Ըստ Վրաստանի սահմանադրության, եթե որևէ թեկնածու չի հավաքում 50տոկոս + 1 ձայն միայն ու միայն այդ դեպքում է նշանակվում երկրորդ փուլ։

    Հիմա ուզում վերադառնալ ևս մեկ անգամ քո պնդումներին, որ Վրաստանում հիմա 96 թվականն է։ Գիտե՞ս, ես մի քանի անգամ լսել եմ այդպիսի պնդումներ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից։ Անձամբ ես չունեմ անաչառ տեղեկատվություն 96 -ի մասին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների համեմատությունները համարում էի սուբյեկտիվ։ Բայց եթե դու Վազգեն Մանուկյանի կողմնակիցն էլ պնդում ես, որ նույն իրավիճակն է, ապա երևի համաձայնվեմ։

    Եվ այսպես, ի՞նչ տեղի ունեցավ Վրաստանում։
    Բադրի Պատարկացշվիլու հետ մոտ հարաբերություններ ունեցող Զուրաբ Ժվանիայի մահից հետո՝ կամաց-կամաց սկսվեց ԲՊ-ի հեռացումը կառավարական օղակներից։ Սկսեցին սահմանափակել նրա բիզնես հետաքրքրությունները և դրանց հետ հաշվի նստելը։

    ԲՊ-ն կարճ ժամանակով ստվեր գնաց՝ փնտրելով նոր հենարան իշխանության մեջ, դրա հետ միասին ընդդիմության հետ ակտիվ աշխատելով։ Երբ հասկացավ, որ իշխանության մեջ հենարան գտնելը անհնար է, բիզնեսմենների հանդիպմանը, որի ղեկավարը ինքն էր բացահայտ առճակատման անցավ։ Սկսվեց կուլիսային խաղը իշխանություններին թուլացնելու և իր ուժերի իշխանություն գալու համար։ Սա ԲՊ-ն անում էր իր ձեռքի տակ ունեցած հնարավորություններով և առաջին հերթին «Իմեդի» հեռուստաընկերությամբ, որը եղած խնդիրներն էր մգացնում համապատասխան էթնոհոգեբանություն ունեցող հեռուստադիտողի մոտ և նպաստում ագրեսիայի/ատելության մեծացմանը իշխանության հանդեպ։

    Գրեթե բոլոր հակաիշխանական քայլերում զգացվում էր ԲՊ-ի հետքը, սակայն իշխանությունը չէր կարող իրեն թույլ տալ ԲՊ-ի վրա ուղիղ հարձակում։ Դա կընդունվեր որպես անհիմն ագրեսիա կամ ազատ ԶԼՄ-ի վրա հարձակում։ Իշխանությունը չէր կարող իրեն թույլ տալ հարձակում ԲՊ-ի մարիոնետների վրա, քանի որ դա «Իմեդի» հեռուստաընկերության կողմից չափից դուրս մգացնելով կներկայացվեր, իսկ ԲՊ-ին ոչ մի վնաս չէր հասցվի։ Նա այդպիսի մարիոնետներ շատ ուներ։ Առանց այդ էլ «Իմեդի» հեռուստաընկերությունը ստեղծում էր իշխանությունների այնպիսի իմիջ, որ նրանք երեխաներին սպանում են, այլասերում, եկեղեցիներ են քանդում, քրիստոնեությունն են բնաջնջում և այլն։

    Եկավ X պահը և հայտնվեց Օքրուաշվիլին։ Օքրուաշվիլին այն մարդն էր, ով ուներ Վրաստանի հասարակության մեջ որոշակի բարձր ռեյտինգ, իսկ «Իմեդի» հեռուստաընկերությունը արդեն ստեղծել էր բոլոր պայմանները, որ Վրաստանի բնակչությունը սպասեր նրա ի հայտ գալուն։ Հավանականությունը, որ ԻՕ-ն կլիներ հաջորդ նախագահը մեծ էր։ X պահին ԻՕ-ն դուրս եկավ քաղաքական ասպարեզ և միանգամից կրակ վառեց՝ մեղադրելով Սահակաշվիլուն բոլոր գործած և չգործած մեղքերի մեջ։ ԲՊ-ն էլ արդեն բացահայտ առճակատման անցավ իշխանությունների հետ։ ԲՊ-ի խաղի մեջ ԻՕ-ն ուներ գլխավոր դերակատարությունը, հենց նրա վրա էին հիմնված հետագա բոլոր քայլերը։

    Բայց իշխանությունները վերցրին ու բռնեցին ԻՕ-ին։ Այս ամենը արդեն նմանվում էր առանց հարսի հարսանիքի։ Կարևոր չէին ոչ ծաղիկները, ոչ տորթը և ոչ մի ուրիշ բան։

    Իհարկե ԲՊ-ն ունի և պլան Բ։ «Իմեդի» հեռուստաընկերության կողմից կազմակերպվում է առաջին մեծ հանրահավաքը։ Գտնվում է և օրինական հիմք հանրահավաքի՝ 10 ամիս առաջ Սահակաշվիլու կողմից առաջարկած և պառլամենտի կողմից հաստատված պառլամենտական և նախագահական ընտրությունների տեղաշարժումը։ Այս բացահայտ քայլերից բացի գնում է նաև կուլիսային աշխատանք ուժային կառույցների հետ։ Ստեղծվում են հիմքեր հեղափոխության համար։

    Նոյեմբերի 2-ին իրոք մեծ հանրահավաք է հավաքվում։ Դժգոհ ժողովրդի մեջ ջերմաստիճանը բարձրացումը ապահովում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։ Եվ չնայած այս ամենին չստացվեց այն, ինչ ծրագրված էր։ Հանրահավաքը կամաց-կամաց փոքրանում էր։ Եվ ՊԲ-ն որոշում է շարունակել հանրահավաքը այլ ձևով, այն է պալատկաներով և հացադուլով պառլամենտի մոտ։ Հայտնի է, որ պրոտեստի այս ձևը թուլացնում է իշխանություններին և որոշակի սիմպաթիա է առաջացնում հացադուլ անողների հանդեպ։ Առաջնային պլանում հացադուլ անողներ, իսկ հետևի պլանում ակտիվ պատրաստություն հեղաշրջմանը։ Բայց իշխանույունը կրկին խիստ ու կոպիտ քայլ է անում։ Քանդում է «պալատկաները» և ցրում միտինգին մասնակցողներին։

    Իրավիճակը հասել էր գագաթնակետին և երկու կողմն էլ գործադրում են բոլոր միջոցները։ Երեկոյան փակվում է «Իմեդի» հեռուստաընկերությունը և հայտարարվում արտակարգ իրավիճակ։ Վիճակը փոքրինչ հանդարտվում է։ Անսպասելի նշանակվում են նախագահական ընտրությունները։ ԲՊ-ի կողմից հեղաշրջում իրականացնելու մտադրության փաստեր ներկայացնելուց հետո ընդդիմությունը գրեթե ոչ մի շանս չուներ հաղթելու։

    Արդյունքում
    Պարտվեցին
    ԲՊ-ն, ԻՕ-ն ու նրա թիմը։
    «Իմեդի» հեռուստաընեկությունը
    Ռուսաստանը, որը իրենից անկախ իր բոլոր ագենտների լուստրացիան իրականացրեց։

    Հաղթեցին
    Վրաստանը - պարզվեց ով ով է և ում է ծառայում
    Միխեիլ Սահակաշվիլին - որը երկրորդ անգամ դարձավ նախագահ, ինչը այլ պայմաններում երևի անհնար էր
    Վրաստանի բնակչությունը - ցանկացած հաջորդ նախագահ արդեն գիտի, որ թեկուզ 97%-անոց հաղթանակ արձանագրի, միևնույն է պիտի խելոք պահի իրեն։ Հակառակ դեպքում նույն ժողովուրդը կհանի նրան։

    Տվյալ դեպքում քո պնդումներով Միխեիլ Սահակաշվիլին Լևոն Տեր-Պետրոսյանի վիճակում է։ Իսկ թե որտեղ է Վազգեն Մանուկյանը, թողնում եմ քեզ։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 19.01.2008, 09:50:

  13. #133
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Ընտրությունները համարվում են նորմալ եթե նրա արդյունքները բոլորն են ընդունում և ոչ թե մեծամասնությունը։

    Տարբել պետք ով ում կողմ է քվեարկել ու ով քանի տոկոս է հավաքել, այն բանից երբ ընդիմությունը ընդունում է, որ իր ձայները այնքան են ինչքան հայտարարվում է ու հաղթանակը արդար է....

    Օրինակ Ռուսաստանի առումով էլ նույնիսկ եթե նայենք, այնտեղ ուղղակի ոչ մեկ կասկած չունի, որ Պուն հաղթել է, դրանից էլ այնտեղ ներդրումներ են անում բոլորը, իսկ Վրաստանում այսպիսով անկայությունը մնաց ու պարզ չէ, թե Սաակաշվիլին ինչքան կդիմանա։

    Ես կանխատեսում եմ,որ հազիվ ձգի մինչև պառլամենտի ընտրույունները, որի ժամանակվանից եթե նրա կողմնակիցները չպարտվեն ապա առնվազն ուկրաինական տարբերակով երկար կրիզիսային վիճակում է հայտնվելու Վրաստանը, որտեղ ոչ կառավարություն է հնրարավոր լինելու հաստատել, ոչ ել նույնիսկ պառլամենտի նախագահ...

    Վրացի ժողովուրդը տվյալ դեպքում պարտվել է, քանի որ չի կարողացել բոլորի համար ընդունելի ընտրություններ կազմակերպելցու այդ է, որ ամեն օրենք ու մաթեմատիկայից վեր է, խելքը հասներ իսկ իմ կարծիքով համոզված լիներ, որ երկրորդ փուլում էլ կհաղթի Սաակաշվիլին պիտի գնար այդ քային, որ վրաստանը ունենար ԱՌԱՆՑ կասկածի ընտրված նախագահ...

    Ավելացվել է 4 րոպե անց
    Առանձին տողով Ռուսաստանի մասին։

    Ռուսաստանին պետք է, որ վրաստանում կասկածելի ընտրույթուններ լինեն, որ ամեն անգամ իրեն քննադատելու դեպքում մատնանշի։ Դրա համար էլ քննադատում են ու նշում ամեն մանրունք, որ կասկածելի է...

    Իսկ ինձ ու շատ մյուսներին Հայաստանում ու Եվրոպայում պետք չի, որ Վրաստանում թույլ տեղ լինի, դրա համար էլ քննադատում ենք...

    Եթե քեզ համար տարբերությունը անհասանալի է, փորձիր ուսումնասիրել ինչու են Եվրոպայում գրաքննադատները այդքան հարգված՞

    Մեկ տողով կարող եմ հուշել իմաստությամբ Ռադջա Յոգայից "Ցանկանում ես դառնալ հզոր, գնա այնտեղ, որտեղ քեզ չեն սիրում"....
    Վերջին խմբագրող՝ voter: 20.01.2008, 04:48: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #134
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտրությունները համարվում են նորմալ եթե նրա արդյունքները բոլորն են ընդունում և ոչ թե մեծամասնությունը։
    Իմ զարմանքին սահման չէր լինի, եթե ընդդիմությունը ընդուներ ընտրությունների արդյունքը։ Համենայն դեպս ներքուստ ընդունելու դեպքում էլ նրանք բացահայտ չեն ընդունի։ Առջևում պառլամենտական ընտրություններն են, որին արդեն սկսել է պատրաստվել ընդդիմությունը։
    Օրինակ Ռուսաստանի առումով էլ նույնիսկ եթե նայենք, այնտեղ ուղղակի ոչ մեկ կասկած չունի, որ Պուն հաղթել է, դրանից էլ այնտեղ ներդրումներ են անում բոլորը, իսկ Վրաստանում այսպիսով անկայությունը մնաց ու պարզ չէ, թե Սաակաշվիլին ինչքան կդիմանա։
    Աստված հեռու պահի Ռուսաստանի և Հայաստանի նման «կայուն» երկրներից։ Ժողովրդավարությունը ազատ հանրահավաքներն ու խոսքի ազատությունն է։ Թե չէ, Ռուսաստանում ու Հայաստանում մեկը մի ծպտուն որ հանում է, վատ է վերջանում։
    Ես կանխատեսում եմ,որ հազիվ ձգի մինչև պառլամենտի ընտրույունները, որի ժամանակվանից եթե նրա կողմնակիցները չպարտվեն ապա առնվազն ուկրաինական տարբերակով երկար կրիզիսային վիճակում է հայտնվելու Վրաստանը, որտեղ ոչ կառավարություն է հնրարավոր լինելու հաստատել, ոչ ել նույնիսկ պառլամենտի նախագահ...
    Ժամանակը ցույց կտա։ Ես համոզված եմ, որ Սահակաշվիլին իր երկրորդ և վերջին 5 տարին մինջև վերջ կհասցնի։
    Ռուսաստանին պետք է, որ վրաստանում կասկածելի ընտրույթուններ լինեն, որ ամեն անգամ իրեն քննադատելու դեպքում մատնանշի։ Դրա համար էլ քննադատում են ու նշում ամեն մանրունք, որ կասկածելի է...
    Խնդիրը այստեղ այն է, որ ոչ Ռուսաստանը, ոչ Հայաստանը աշխարհում ձայն չունեն։ Քոչարյանի շնորհավորանքի մասին ոչ մի ալիք այդպես էլ չխոսեց։


    Այսօր տեղի կունենա ինաուգուրացիան, որին մասնակցում են՝

    Էստոնիայի նախագահ՝ Թոմաս Իլվես
    Լատվիայի նախագահ՝ Վալդիս Զալտերս
    Լիտվայի նախագահ՝ Վալդաս Ադամկուս
    Ռումինիայի նախագահ՝ Տրաիան Բաշեսկու
    Լեհաստանի նախագահ՝ Լեխ Կաչինսկի

    Ադրբեջանի վարչապետ՝ Արթուր Ռասի-Զադե
    Ուկրաինայի վարչապետ՝ Յուլիա Տիմոշենկո
    Ղազախստանի վարչապետ՝ Քարիմ Մասիմով

    Թուրքմենստանի պառլամենտի խոսնակ՝ Ակիա Նուրբերդիեվա

    Հայաստանի արտ գործ նախարար՝ Վարդան Օսկանյան
    Շվեդիայի արտ գործ նախարար՝ Կարլ Բիլտ
    Ռուսաստանի արտ գործ նախարար՝ Սերգեյ Լավրով

    ԱՄՆ-ի առևտրի նախարար՝ Կարլոս Գուտիերես
    Գերմանիայի պետ. նախարար՝ Գերոբտ Էրկեր

    ՆԱՏՈ-յի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հարավ. Կովկասում և Միջին Ասիայում՝ Ռոբերտ Սիմոնս

    Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Հարավ. Կովկասում՝ Պիտեր Սեմնեբ

    Մեծ Բրիտանիայի միասնական կառավարության հատուկ ներկայացուցիչ Վրաստանում՝ Բրայիան Ֆոլ


    Այսօր նաև Թբիլիսիի մեկ այլ թաղամասում տեղի կունենա միասնական ընդդիմության հանրահավաքը։

  15. #135
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Վրաստանի քաղաքական զարգացումները

    Ցերեկը Լավրովը հանիպեց ընդդիմության հետ ու ձեռքերը լվանալով թռավ Մոսկվա։ Մյուսների համար երեկոն ավարտվեց Խոսե Կարերասի ելույթով Թբիլիսիի Օպերայի շենքում...

    Ընդդիմությունը այսօր որոշեց հանրահավաք անել ԱՄՆ դեսպանատան մոտ հունվարի 22-ին։ Երևի ԱՄՆ դրոշներ կվառեն ու կգոռան «ՊՈՒ-ՏԻՆ, ՊՈՒ-ՏԻՆ»

    Վերջնա

    Հունվարի 22-ի երեկոյան ռուսական բոլոր ալիքներով՝
    "Народ Грузии протестует против диктата США (и тоскует по России-матушке)..."
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 21.01.2008, 02:10:

Էջ 9 23-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աննա Խանչալյան, Վրաստանի «Տաղանդավոր»
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 16.10.2013, 10:30
  2. Արձակ. Քաղաքական
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.05.2011, 21:33
  3. Վրաստանի ընդվզումը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 07.03.2010, 20:20
  4. Հանրահավաք 2009թ. փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.03.2009, 01:32
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •