Այս բոլոր տեսությունները, ասես մտածված հիմարություններ լինեն: Քրիստոնեություն ընդունելու բոլոր հնարավոր պատճառներից մենք ընտրեցին դեբիլությունը:
Իսկ այժմ դիմում եմ քեզ` ով բանական ընթերցող:
1) Քեզ զարմանալի չի՞ թվում, որ հենց Գրիգորը` սպանված ընտանիքի զավակը դարձավ, սկզբնական պահին հակապետական, կրոնական շարժման առաջնորդը: Ճիշտ է, նա դաստիարակվել է Հռոմում, ինչպես Տրդատը, բայց, եթե նա լիներ Տրդատի կողմնակից, նա հեթանոս կլիներ ու 13 տարի չէր նստի:
2) Քեզ չի՞ զարմացնում այն փաստը, որ Տրդատը հանդուգն քրիստոնյաին, իր հորը սպանողի որդուն չի ուղղրկում դրախտ

, փոխարենը գցում է Խոր վիրապը: Էկեք ռեալ նայենք` դրան առնվազն պետք էր կերակրել ու , գոնե օրը մեկ անգամ, հանել չիշիկացնելու: Ո՞րն էր իմաստը դրան պահելու:
3) Ըստ բոլոր պատմիչների նորմալ` հոգեկան առողջ թագավորը, ամբողջ կյանքը քրիստոնյաներին հալածելուց հետո, մի պահ ուշքի է գալիս, զղջում է իր արարքների համար, ընդունում է քրիստոնեությունը` մարդասիրական կրոնը ու սկսում, շատ մարդասիրականորեն, կոտորել իր ազգն ու երկիրը, հրի ու սրի է առնում իր սեփական պետությունն այնպես, որ հիմա մեր ծագման մասին անգամ հստակ պատկերացում չունենք, որովհետև Տրդատը գթորեն ոչնճացրել է բոլոր սեպագրերն ու այլ պատմական աղբյուրները: Ոչի՞նչ:

4) Ինչու՞ էր Վահագնը գլուխ հարթուկում իր Արշակունիներով, Սասանյաններով ու թագաժառանգներով:
Էջանիշներ