Արի կլնի, եղբայր, դու ինձ կյանք մի սովորեցրու: Ես ինքս ինձ արդեն պատասխանել եմ: Եթե չես ուզում վիճել ու ուզում ես, որ քո ասածներին անվերապահորեն հավատան, մեկ ուրիշին գտի: Իմ մոտ էդ խորհրդավոր բաները չեն անցնում:
Սկսենք նրանից, որ պետք չէ միանգամից սխալ փմտրել իմ post-երի մեջ, այլ փորձել դրանք հասկանալ: Ես նրան չեմ անվանել անհաշվենկատ, հակառակը` նա շատ խելոք մարդ էր: Ես նրան անվանել եմ այսօրվա չափանիշներով անգրագետ: Մեկ էլ պնդել եմ, որ տրդատը գուշակություններ չի անում:
Գոյություն ունի մարդկության մի հայտնագործություն, որը կոչվում է գիրք: Մասնավորապես, պատմության դպրոցական դասագրքում իմ թվարկած փաստերը կարելի է գտնել: Ունենալով փաստերը, կարելի է դրանք այս կամ այն կերպ մեկնաբանել: Իմ պնդումն այն է, որ այս` իմ ներկայացրած վարկածը վերը թվարկվածներից ավելի լավ է մեկնաբանում փաստերը:
Լսիր, բարեկամ: Չգիտեմ դու ոնց, բայց աշխարհում, պատմաբանների կողմից ընդունված է հարևան պետություններում գտնված պատմական աղբյուրներից օգտվել: Իմ թվարկած ՓԱՍՏԵՐԻ(չշբոթել մեկնաբանության հետ) հետ համաձայն են ինձ հայտնի բոլոր պատմաբանները:
Դե էդ արդեն ով ոնց կուզի: Մարդ կա ասում է, որ հայերի այսօրվա վիճակը հին աստվածների անեծքն է: Զգու՞մ ես տարբերությունը: Քրիստոնյան շնորհակալ է Աստծոն, որ ընդհամենը կենդանի է, իսկ հեթանոսը ցավում է կորցրած պետության մասին: Մենք ունեցել ենք մի գրող, անունը` Լևոն Շանթ: Նա գրել է Հին Աստվածներ ստեղծագործությունը: Անկեղծ ասած, չգիտեմ ինչու, բայց համոզված եմ, որ չես կարդացել կամ էլ կարդալուց ուշադիր չես եղել: Եթե ժամանակ ունես` կարդա, հետո կխոսենք:
Օտար ուսմունքը հենց քո քրիստոնեությունն է: Վերցրու Հին Կտակարանը: Ախր դա հրեաների պատմիչների գրածն է, հավեսով ծաղկացրած: Էդ մարդիկ գրում էին իրենց պատմությունը: Հետո մի օր, չգիտեմ ինչու, որոշեցին պատմել աշխարհին: Դրա հետևանքով հիմա դու ինձ(ինձ!!) համոզում ես, որ հեթանոսությունը օտար ուսմունք է: Ինչպես քրիստոնեությունը հրեաների, այնպես էլ հեթանոսությունը հայերի պատմությունն է:
Էլի եմ ասում, ես չեմ գնում եկեղեցի ու, համոզված եմ, տաճարներ էլ չէի գնա: Այստեղ խոսքը գնում է զուտ պատմության( որպես գիտություն) մասին:
Էջանիշներ