Ահա պատասխանը`
եթե կառուցենք 12 չոփերով ուղղանկյուն եռանկյուն`5, 4, 3 ( 5+4+3=12 ) կողմերով, ապա
մակերեսը կլինի` 3x4/2=6:Դրա համար ուղղիղ անկյան 4 չոփանոց կողքի 2 չոփը զուգահեռ տեղափոխում ենք դեպի եռանկյան ներսը,իսկ 3 չոբանոց կողքի 1 չոփը զուգահեռ տեղափոխում ենք նորից եռանկյան ներսը,այնպես որ այդ 2 և 1 չոփերը կպնեն իրար:Արդյունքում մակերեսը փոքրանում է 2-ով,իսկ չոփերի քանակը չի փոխվում: Ու մակերեսը ստացվում է`6 - 2 = 4 !!!
Ժողովուրդ գիտեմ,որ մի քիչ բարդ ասացի,դրա համար էլ հետը կպցնում եմ նկար,որում նորմալ բացատրած է: Դեղինը լուցկիներն էն,սև գծերն էլ լավ պատկերացնելու համար
![]()
Վերջին խմբագրող՝ Լ.յ.ո.վ.: 04.05.2008, 00:59:
Վերջին խմբագրող՝ Safaryan: 11.01.2008, 18:14: Պատճառ: Գրառման ավելացում
Ամեն ինչ փոխվում է...
Ոնց մտածում եմ առանց սրամտության չի լինումԵրեք ճագարին այնպես տեղադրել երկու վանդակում, որ ամեն մի վանդակում լինի վոչ ավել քան մեկ ճագար: սրամտություններ չարժի անել, շատ - շատ պարզ պատասխան ունի
Օրինակ ես ճագարներից մեկին կդնեի մի վանդակում,մյուս երկուսին` մյուս.հետո էտ երկու հատից մեկին կսպանեի,ու արդյունքում դւորս կգար,որ ճագարներին դրեցի վանդակներում,բայց ամեն վանդակում մի ճագարից ավել չկա
![]()
Վերջին խմբագրող՝ Ուրվական: 11.01.2008, 22:30: Պատճառ: Ավելորդ սմայլերի հեռացում
Մի խնդիր էլ ես առաջարկեմ
Դու պիտի գնաս մի քաղաք,որտեղ կարելի է մտնել միայն կամուրջով:
Կամուրջի վրա կագնած է պահակը,որն ասում է `
"Ինչու համար ես եկել քաղաք?", Եվ զգուշացնում է,որ եթե ճիշտ պատասխանես քեզ կկախի,իսկ եթե սխալ պատասխանես`ջրում կխեղդի:
Ինչ կպատասխանեիք դուք,որ անցնեիք քաղաք???
Ճիշտ է
Այդ նույն տիպի կառաջարկեմ մեկ ուրիշը`
Էլի պիտի գնաս քաղաք,որը կարող ես մտնել 2 կամուրջներով`
առաջինով անցնելիս կամուրջը կեսից բացվում է ու ընկնում ես ջուրն ու մեռնում,
իսկ երկրորդով անցնելիս ոչինչ չի պատահում ու նորմալ հասնում ես քաղաք:
Մինչ ընտրելու,թե որ կամուրջով անցնես կանգնած են 2 պահակ,մեկը միշտ սուտ է խոսում,մյուսը` միշտ ճիշտ:Դու չգիտես որն է ստախոսը,որը`մյուսը:
Ունես ընդամենը մեկ հարց տալու հնարավորություն (2-ից միայն մեկին):
Ինչ հարց կտաս,որ ճիշտ կամուրջով անցնես???![]()
Պահակներից ցանկացած մեկին պետք է ասել հետևյալը. "Հարցրու մյուս պահակին, թե որն է ճիշտ կամուրջը և ասա ինձ":
1. Եթե հարցը տանք ստախոս պահակին, նա կհանցնի ճշտախոս պահակին, նրանից կիմանա ճիշտ պահասխանը և մեզ սխալ կպատասխանի (ցույց կտա ոչ ճիշտ կամուրջը):
2. Եթե հարցը տանք ճշտախոս պահակին, նա կհարցնի ստախոս պահակին, նրանից կիմանա սխալ պատասխանը և մեզ կասի հերց այդ պատասխանը (ցույց կտա ոչ ճիշտ կամուրջը):
Այսպիսով` 2 դեպքում էլ մենք կստանանք սխալ պատասխան: Հետևաբար պետք է ընդրել ոչ այն կամուրջը, որը կառաջարկի պահակը (էական չէ որ պահակը), այլ մյուսը:
Վերջին խմբագրող՝ Լեո: 12.01.2008, 01:02:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ