Եթե ժամանակի մեքենա ունենայիք, ձեր կյանքի ո՞ր ժամանակահատված կվերադառնայիք։
Եթե ժամանակի մեքենա ունենայիք, ձեր կյանքի ո՞ր ժամանակահատված կվերադառնայիք։
հենց առաջին օրը, որ ամեն ինչը զրոյից սկսեի![]()
Ես չէի օգտագործի այն, թե անցյալս, թե ներկաս և թե ապագաս հետաքրքիր են նրանով, որ մեկ անգամ են ընդամենը ապրվելու: Ու եկեք խոստովանեք, նույնիսկ ձեր ամենասիրած ուտելիքն ուտելուց առաջին պահին մի համ եք զգում, այնուհետ այդ համը իր բնույթը փոխում է (չեմ ասում, թե վատանում է, ուղղակի այլ այն չի լինում, ինչ առաջին անգամ համտեսելիս)
Ուր ա տենց մի բան լիներ, Ծաղկաձորի 2 օրը 20 օր կսարքեի, հետ կգայի որպես արհեստավարժ "դահուկիստ":
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ես կա՛մ երկու և ավելի տարով հետ կգնայի ու կկանգնեցնեի ժամանակը, կա՛մ մի հինգ տարով առաջ կգնայի, կտեսնեի էնտեղ ինչ կա-չկա, եթե լավ լիներ, նորից կկանգնեցնեի:
Կգնայի 96 թիվ… մեծանալ չեմ ուզում![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Կգնայի դպրոցական տարիներ ու ուրիշ ձևով կապրեի։ Բայց դե եսիմ, հավես չկա էդքան տարիները նորից անցնելու։
Ամեն դեպքում հիմիկվա տարիքս լավն է։![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Եթե ժամանակի մեքենա ունենայի, կկանգնեցնեի ժամանակը:
Բայց ի՞նչու է գերակշռող մեծամասնությունը ցականում կանգնեցնել ժամանակը:
Հետաքրքիր է կարծիքները իմանալ, ինչո՞ր լավ բան կա, չէ՞, որ ուզում են կանգնեցնեն:![]()
Համընթաց քամի...
Եթե ժամանակի մեքենա ունենայի կծախեի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ