Ինչի՞ մասին է խոսքը
Սերը ո´չ տարիք, ո´չ ազգություն, ո´չ մաշկի գույն, ո´չ կրոն, ո´չ ֆինանսական ապահովագրություն, ....հիմա նույնիսկ սեռ էլ չի հարցնում: Էս բոլորն ամուսնությունն է հարցնում
Սերն ու ամուսնությունը երբեմն անհամատեղելի են
Ինչի՞ մասին է խոսքը
Սերը ո´չ տարիք, ո´չ ազգություն, ո´չ մաշկի գույն, ո´չ կրոն, ո´չ ֆինանսական ապահովագրություն, ....հիմա նույնիսկ սեռ էլ չի հարցնում: Էս բոլորն ամուսնությունն է հարցնում
Սերն ու ամուսնությունը երբեմն անհամատեղելի են
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Լրիվ համաձայն եմ։ Իմ կարծիքով, սա այս թեմայի ամենասպառիչ գրառումն էր։Arm_Lionne-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Arm_Lionne-ի գրառումից հետո էլ ի՞նչ ավելացնեմ… ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՄԻՏ ԵՄ…
Ինչպես ասում է Արիսոլը, Ստորագրում եմArm_Lionne-ի խոսքերից
![]()
Ты так хотел побед -
так забирай свой приз...
շատերը սերը "տարիք չի հարցնում " արտահայտության տակ հասկանում են կամ ենթադրում են որ աղջիկը պետք ե տղայից մեծ լինի, բայց շատ քչերն են ասենք մտացում որ տղան կարա աղջկանից 10, 15 տարի մեծ լինի .
Ուստի կցանկանայի իմանալ ինչպես եք վերաբերվում երբ հարգելի ֆորումի մասնակիցներ երբ տղան աղջկանից մեծ 10 և ավելի տարով. Շնորհակալություն.
о՜ֆ ... էլի էն փիս թեմաներից էք բացել , որ մի խոսքով պատասխանել չի լինի ...
նախ, սկսեմ նրանից, որ ամեն ինչ կախված է տվյալ մարդկանցից ՝ նայած ով, ու նայած ում հետ ...ընդհանրացնել իհարկե չի կարելի ... այնպես որ կրկին կխոսեմ իմ տեղը :
Լիովին համաձայն եմ Արմ_Լիոնի հետ , ամուսնությունն ու սերը այսօր դարձել են իրարից ավելի ու ավելի հեռացվող գաղափարներ , ցավոք սրտի ... բայց բոլորի մոտ չի այդպես , այնպես որ խոսենք սիրո մասին , քանի որ թեման է այդպիսին :
ինչպես ասեց մեր Arm_Lionne-ը, սերը ոչինչ չի հարցնում, բայց իսկապես տղաները ուշ են հասունանում (Անահիտը շատ մանրամասն ու լավ բացատրեց ու իմ տեղն էլ, դրա համար չեմ կրկնվի ), ու ցանկալի է , որ տղան լինի գոնե մեկ տարի մեծ:
ես ինքս ինձանից թեկուղ տարով փոքր տղաներին երբեք չեմ կարող ընկալել պարզապես ընկերոջից բացի այլ ձևով : թող ներեն ինձ տղաները, դա բնավորությունից է գալիս: եթե տղան իմ տարիքին չի կամ ինձանից մեծ չի , ես նրա վրա որպես տղայի ուշադրություն չեմ դարձնիչնայած ինձ հետ չեն պատահել նման դեպքեր, միգուցե և որոշակի պայմաններում , ինչ որ յուրահատուկ անձնավորություն և գրավի սիրտս, բայց դեռ չի պատահել ... ասեմ նաև որ ճանաչում եմ 25 տարեկանների որ իմ 13 տարեկան եղբորից քիչ բան են կյանքից հասկանում, ու 21-23 տարեկան տղաների որոնք իսկապես լուրջ ու կայացած անձնավորություններ են :
կարևորը մարդիկ հասկանան իրար ու սիրեն , իսկ տարքը այդ դեպքում արդեն երկրորդական դեր է խաղում, անգամ ավելի քիչ ...
Լրիվ նորմալ եմ վերաբերվում, ինչպես և աղջկա մեծ լինելու դեպքում, միայն թե այն տարբերությամբ, որ վերջին դեպքն ավելի տարածված է և շատ ավելի պակաս խնդրահարույց, հատկապես վերջերս շատ ավելի հաճախ է հանդիպում։ Չգիտեմ, թե ինչով է պայմանավորված, բայց ես այդպիսի միտում եմ նկատել։hayart-ի խոսքերից
Անձամբ ինձ ընդհանուր առմամբ միշտ էլ դուր են եկել իմ տարիքի տղաները, բայց ինչքան նկատել եմ, շատ աղջիկներ կան, որոնց հիմնականում ձգում են իրենցից տարիքով առնվազն մի քանի տարով մեծ տղաները։ Բայց դե սա ընդամենը դուր գալու մասին էր։ Իսկ սիրելու դեպքում մարդը չի նայում, թե քանի տարեկան է իր սիրելին։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ժամանակին սիրում էի ինձանից մեծ աղջիկների, որովհետև իմ տարիքի կամ ինձնից փոքր աղջիկները չունեին այն ինչ ունեին մեծերը: Հիմա սիրում եմ իմ տարիքի, ինձնից մեծ և երբեմն ինձնից մաքսիմում չորս տարով փոքր աղջիկների: Ես գիտեմ, որ կգա մի օր, երբ կսիրեմ միայն իմ տարիքի և ինձնից փոքր աղջիկների, հետո կգան ամենավատ օրերը, երբ կսիրեմ միայն ինձնից փոքր աղջիկների, բայց իրանք ինձ էլ չեն սիրի, որովհետև այդ ժամանակ ես պարկինսոնյան ու էն մյուս հիվանդությամբ, որ Բյուրն էր ասում, տառապողներից կլինեմ:
Ինչու՞ չես ասում, թե էդ ինչն էրԺամանակին սիրում էի ինձանից մեծ աղջիկների, որովհետև իմ տարիքի կամ ինձնից փոքր աղջիկները չունեին այն ինչ ունեին մեծերը:![]()
Բյուր խելքնա, խելքըԲյուրակն-ի խոսքերից
![]()
Արթու՛ր, քեզ հույս տուր: Հովոն էդքան միամիտ չի, որ խելքի համար իրանից մեծ աղջիկներին սիրի![]()
հարց ՝ "Սերը տարիք հարցնո՞ւմ է… "
պատասխան ՝ ոչ
սերը ծնվում է առանց մեզ հարցնելու ու չի նայում ոչինչին![]()
սերը թուլություն է , որը կարող են իրենց թույլ չտալ միայն շատ ուժեղները![]()
Երբեք մի փորձեք հարբած կնոջը հասցնել տուն: Հիշեք` նրան ավելի շուտ կարելի է հասցնել օրգազմի :
Իսկ ես կասեի, որ սերը «իրենց թույլ չեն տալիս» միայն մարդկայինից շատ հեռու արարածները...XxX-ի խոսքերից
Այդպիսի մարդիկ պետք է որ սարսափելի լինեն, եթե, իհարկե, կան...
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.09.2006, 15:47:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այդպիսի մարդիկ կան և առավել ևս շատ ավելի մոտ են մարդկայինին քան Դուք կարծում եք, և կխնդրեի լինել ավելի զուսպ Ձեր արտահայտությունների մեջ:Uluana-ի խոսքերից
Շնորհակալություն:
Երբեք մի փորձեք հարբած կնոջը հասցնել տուն: Հիշեք` նրան ավելի շուտ կարելի է հասցնել օրգազմի :
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ