Ըստ Վազգեն Մանուկյանի ու նրա կողմնակիցների Լևոն Տեր-Պետրոսյանին քաղաքականություն հենց Սերժն ու Քոչարյանն են բերել Ի՞նչ միավորվելու մասին եք խոսում։

Մնացածի մասին:
Իրականում, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ գալուց ահագին բան փոխվեց դեպի դրականը։ Նախ, առաջ բոլորը համոզված ու ինչ-որ տեղ համակերպված էին, որ Սերժը արդեն նախագահ է նշանակված։ Այսօր մեեեծ կասկածի տակ է դրված դա։ Եվ ոչ միայն Սերժի դեմ գնացողների, այլ հենց նրա կողմնակիցների կողմից։

Պատռվեց կեղծ ընդդիմադիրների դեմքը։ Այսինքն, մարդիկ որոնք ընդդիմադիր էին, իրականում ընդդիմադիրի դեր էին խաղում։ Այսօր դա հստակ է երևում։ Այսպես կոչված ընդդիմության մեծ մասը ընդդիմադիր է ոչ իշխանությանը, այլ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Կարծես 1996 թվականի ընտրությունները լինեն

Մի քանի տարբերակ է անցել մտքովս:
1. Կամ նրանք Սերժ Սարգսյանին մրցակից չեն համարում, զուտ վարկանիշից ելնելով և Լևոն Տեր-Պետրոսյանի մեջ են տեսնում հզոր մրցակից: Հենց այդ պատճառով Սերժին ուշադրություն չեն էլ դարձնում:

2. Կամ նրանք աշխատում են Սերժի օգտին: Ինչը ես ավելի հավանակն եմ համարում: Այսինքն ՕԵԿ-ի և Արտաշես Գեղամյանի դեպքում չեմ էլ կասկածում, որ այդպես է:

Ամենահետաքրքիրն ու գրեթե անկախատեսելին տվյալ իրավիճակում ինձ համար Րաֆֆի Հովանիսյանի դիրքորոշումն է: