Մեջբերում GevSky-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե մարդ գործում է ինքնասպանություն, ուրեմն ամեն ինչ նորմալ է, նա իրոք իրավունք չուներ ապրելու, իսկ այդ իրավունքը տրվում է ի վերուստ - մեկը կորցնում է, մյուսը՝ պինդ պահում
Այդ երբվանի՞ց է ինքնասպանությունը նորմալ համարվում, կամ երբվանի՞ց ենք մենք որոշում ո՞վ իրավունք ուներ ապրելու, ով` չէ: Գիտակցաբար ինքնասպանությունը մեղք է, իսկ ինքնասպաններին ես ոչ մի արդարացում չեմ գտնում: Դա թուլակամության վերջին աստիճանի, հարազատների վրա թքած ունենալու դրսևորում է: Լավ փնտրելու դեպքում, միշտ էլ ելք կգտնվի: