Քանի որ մենք հայերս փոքրաթիվ ենք, բայց ուզում ենք լինել հզոր, ապա մենք իրավունք չունենք ունենալ անգրագետ, կիսազարգացած ու կիսակրթված քաղաքացիներ, նկատի ունեմ, որ ոչ թե պետք է այդպիսիններին վտարել երկրից կամ գնդակահարել

այլ պետք է մեր պետությունը հզորացնել առաջին հերթին սկսելով մանկապարտեզներից, հետո դպրոցներից, հետո տեխնիկումնեից ու ԲՈՒՀ–երից։ Անգրագիտւթյունը մեր պետության համար մեկ թշնամին է։ Մենք այլ ավելի հզոր ռեսուրս չենք կարող այս փոքրիկ ու սակավագանձ երկրում ունենալ քան մարդկային ուղեղն ու ձեռքն է։ Պետք է ամենուրեք մեծ ուշադրություն դարձնել բոլոր երեխաների կրթությանը և մանավանդ դաստիարակությանը, եթե անհրաժեշտ է, ապա փորձել նույնիսկ կրթել ծնողներին։ Այդ ուղղությամբ մեծ գումարներ հատկացնել, որը անկասկած կվերադարձվի։ Իսկ մենք ինչ ենք անու՞մ, մատների արանքով ենք նայում այս ամենին, երկիրը լցված է դիլետանտ մասնագետներով և նույնիսկ մեզ թույլ ենք տալիս ունենալ ոչ այնքան գրագետ նախագահ։ Երկու ձեռքով կողջունեմ այն առաջնորդին, որը կպայքարի ընդդեմ անգրագիտության ու դիլետանտիզմի։ Հիշենք, կիրթ մարդը ավելի քիչ է հակված կաշառակերությանը, ստորությանը և խաբեությանը։
Էջանիշներ