կատուների հավաքածու ունեմ![]()
Շուն
Կատու
Հավ
Ոչխար
Կով
Այծ
Թռչուն
Ձուկ
Այլ կենդանի
կատուների հավաքածու ունեմ![]()
էծ եմ պահում…
լոլ
Կոճակս…
Selene-ին տեսնելուց հաճեց մեկ ակնթարթ, հետո նրա ոտքերի մոտ հանգիստ տեղավորվեց, Կարեն ջան -ի նկատմամբ ևս նույն վերաբերմունքը, բայց այ Chuk-ի ու Taurus-ի վրա բացարձակապես չհաչեց…
Իսկ Սպասս հանգիստ թավալ էր տալիս արևի տակ…
Ավելացվել է 1 րոպե անց
Չեմ խաղում, ես համ շուն ունեմ (Կոճակ), համ կատու (Սպաս), համ թութակ (Փալաս) համ էլ մի լուսահոգի դեղձանիկ ունեի (Մածուն)… իսկ հարցմանը միայն մեկ տարբերակ է թույլատրում ընտրել…![]()
Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 03.09.2007, 10:07: Պատճառ: Գրառման ավելացում
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Չմեռա, կատու էլ պահեցի (բայց մի օր ինքն էլ ա սատկելու, էտի նաղդ գիտեմ)
կատու չի, այլ կատվի պուճուր ձագ ա: Շաբաթ օրը գտա մեր հայաթում, տեսա չի փախնում, բռնեցի մի քիչ խաղացի հետը, հետո հաց տվի կերավ: Հիմա չուլանի նման ինչ-որ տեղում ենք գիշերները պահում, որ շներ կամ մեծ կատուներ չհարձակվեն վրեն: Էնքան փոքր ա, սկի նորմալ չի էլ մլավում: Բայց արդեն չանգռում ու կծում ա:
Ինչ պուպուշ կատվիկ է
Հավեսով կպահեի
Սակայն այնքան միեւնույն է...
Հիմա ոչ մի կենդանի չեմ պահում:
Բայց փոքր ժամանակ շունիկ շաաատ էի սիրում: Այն էլ մի օր, մի հատ շունիկ /մեղմ ասած՝ «շունիկ»/ հարձակվեց վրաս: Այդ օրվանից իրանք իմ համար վատն են:
Հիշում եմ շենքում մոդա էր թութակ պահելը: Եղբայրս էլ գնեց, բերեց: Ուրեմն եղբայրս մի օր որոշում է իմ սենյակում բաց թողնել վանդակից թութակներին. ես էլ չիմանալով, մտնում եմ իմ սենյակ ու թութակը վայրէջք է կատարում ուղիղ իմ ուսին: 2 վայրկյան նայում ենք իրար աչքերի մեջ /ես ու թութակը/, ու ես սկսում եմ գոռալ/մեղմ ասած/: եղբայրս փորձեց թութակին պոկել ուսիցս, էն էլ պինդ կպել էր: Եղբայրս ստիպված խփեց խեղճին... ու տենց... Եղբայրս լացեց, մեղքը շատ էր եկել...
Հետո ձկներ էինք պահում: Լսել էի, որ ձկները հանգստացնում են նյարդերը: Նստել էի ակվարիումի կողքը ու ակնդետ նայում էի ձկներին: Նրանցից մեկը, չդիմանալով իմ հայացքի շանթող կայծերին, իրեն դուրս նետեց ակվարիումից՝ ուղիղ ոտքիս վրա:
2 տարեկանում, երբ մեր գյուղը դեռ մերն էր, շատ էի սիրում խաղալ փոքր բադիկների հետ. հենց մոտիկ էի գնում, իրանք էլ իմ մոտ էին գալիս: Մինչև հիմա ձեռքերիս մեջ զգում եմ, ավելի շուտ հիշում եմ նրանց սրտիկների բաբախյունը...
Հիմա երևի այդ բադիկների սերունդներով/իհարկե, եթե բարբարոսները չեն սպանել/ խաղում են քյուչուկ չոջուքները:![]()
Սակայն այնքան միեւնույն է...
Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից
Վույ~~~~ ինչ լավ թեմայա...
ՊուՃուր ժամանակ շունիկ եմ ունեցել,նենց լյաավն էր,բայց ահավոր չարաճճի էր...
ՈՒ մի օր մամաս ասեց կամ ես կամ շունը: Ես ու եղբայրս երկար խորհրդակցելուց հետո ընտրեցինք ոչ շունիկին (իհարկե սա կատակ էր): Հիմա խոսացող թութակ եմ պահում կրամեր (երկար պոչով թութակա),հետը մեկ -մեկ պախկվոցի եմ խաղում ...Շատ խելացի թութակա Շուլցս~ ...![]()
Чеширский КотЭ
Իմ Կոճակն ու Սպասը…
Ոչ մի կերպ չեմ կարողանում իրար կողք բռնացնել միասին խաղալուց նկարելու համար:
Վայ......Վեռ մեռա...............ինչ էլ անուներ ես դրելվայ....Հատակպես շանտ կոճակը սազումա:
Մի հատ թուակ էի պահում ուսիս խելոք մնում էր ուր էլ ուզումա գնաի, ես ջոգի հարևաները միջացքից նայում են ասի գնամ մի քիչ լոպազնամ, մեկել որ միջանցքում կանգնեցի, հարիֆս թռավ...գնաց....շուստռի էր....պահ էր ման գալիս..անունէլ չոնչուլիկ էր:
Երբեք չեմ պատկերացրել, որ տանը կենդանի կպահեմ, այն էլ այս տարիքում: Դրա պատճառը մկները դարձան, որ համար մի քիչ «հարգում» եմ իրենց: Մկների վախից, որ աներեսի պես մեր տուն էին մտել, ժամանակավորապես մի պոքրիկ կատվի ձագ բերեցինք, հետո մկները վերացան, բայց կատվից հրաժարվել չստացվեց: Հիմա մեր տան պատվավոր անդամն է ու մեր սիրելի «բարեկամը»:
Սա էլ իմ փիսիկը…
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ