Դե քանի որ ես հայոց լեզվի հետ որոշակի պրոբլեմներ ունեմ, այդ պատճառով զանազան ծիծաղելի բաներ էի ասում, սխալ-մխալ բառեր հիմնականում (ի դեպ, մինչև հիմա այդպես է): 5րդ դասարան էի:Մեր պատմության ուսուցչուհին, երբ դասի ժամանակ աղմկում էինք, ասում էր. «ախոռներդ փակե՛ք», ու մի օր, երբ նայում էի «Բարի ախորժակ» հաղորդումը՝ մերոնց սենց մի հարց տվեցի. «լավ, հասկացանք, ախորժակ բառի մեջ ախոռը բերանն ա, բա ժակը ո՞րն ա
»: Մերոնք ապշած
ինձ նայեցին ու հարցրին. «էդ ո՞վ ա քեզ ասել, թե ախոռը բերանն ա
» (ի դեպ, չիմացողների համար ասեմ, որ ախոռը գոմն է) : Դե ես էլ ասեցի, որ պատմության ուսուցչուհին էր տենց ասում, երբ աղմկում էինք ու ես ենթադրեցի, որ ախոռը բերան է
: Դե մերոնք իհարկե ապշած էին, որ ուսուցիչները դպրոցում նման բառեր են օգտագործում, բայց այդ ամենին հակառակ մի լաաավ խնդացին վրես
![]()
Էջանիշներ