Էսօր ես ու երկու ընկերուհիներս գնացինք խանութ` լիցքավորման քարտ առնելու: Քարտն առա, ջնջեցի ու միանգամից գցեցի աղբամանը ու հետո բարձրաձայն, շշմած մի քիչ, ասացի «քարտն առանց լիցքավորելու գցել եմ աղբամանը…» : Ընկերուհիներս սկսեցին ծիծաղալ, ու երբ ուշքի եկա՝ նույնպես ծիծաղում էի: Ընկերուհիս խորացավ աղբամանի մեջ և հանեց քարտը: Ես ու մյուս ընկերուհիս էլ ուշագնաց էինք լինում ծիծաղից : Գնում էինք համալսարան, ես էլ ճանապարհին լիցքավորում էի, մեկ էլ գրվեց «քարտն օգտագործված է» ու էդ ժամանակ էլ ավելի մեծ ծիծաղ էր սկսել 3իս մոտ : Նորից հետ դառանք էդ խանութն ու ընկերուհիս հանեց իմ քարտը, տեղում լիցքավորեցի: Իհարկե այս անգամ լիցքավորվեց, բայց մի ժամից ավել հետո ծիծաղում էինք կատարվածի վրա :
Էդ ամենին պարզապես պետք էր ներկա լինել, որ զգայիք ամբողջ պատմության համը : Իմ մոտ սովորություն ա դառել արդեն առանց լիցքավորելու քարտը շպրտել :