User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Փակուղի (տուպիկ)!

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փակուղի (տուպիկ)!

    Ժամանակակից կյանքը Հայաստանում (և ոչ միայն) բազում անգամներ բոլորիս կանգնեցնում է տուպիկային իրավիճակներում: Այսինքն իրավիճակներ, երբ քեզ հայտնի համակեցության, բարոյականության, ... օրենսդրական դաշտի նախօրոք պայմանավորված, ընդունված նորմերը խախտվում են իվնաս մեզ:
    Այդպիսի իրավիճակներում մարդիկ որդեգրում են տարբեր բնական կամ ձեռքբերովի կեցվածքներ ՝
    փախնել,պաղկվել, հեռանալ, մինչև անցնի վտանգը
    գնալ ջրի հոսանքով, մինչև տեսնենք ինչ կլինի
    հոխորտալ ու ամեն ձև փորձել պաշտպանվել
    հակահարձակվել ու օգտվել առիթից, ինքտ ճնշել դիմացինին
    ....

    1. որպես կանոն ինչպե՞ս եք պահում այդպիսի դեպքերում ձեզ
    2. Ո՞ր պահվածքը եք համարում ճիշտ
    2.1 Կա՞ արդյոք մի ունիվերսալ պահվածք, որը կարելի է կիրառել պրակտիկորեն բոլոր դեպքերում:

  2. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փակուղի (տուպիկ)!

    Ինչպես միշտ բարդ հարցեր ես առաջ բերում, որոնց մասին երկար է պետք մտածել, մինչև կարողանաս պատասխանել:

    Եվ քանի որ հարցադրումն ինքնին բավականին լայն է, ես կփորձեմ շարադրել իմ կարծիքը նեղ ու տրիվիալ օրինակի վրա, որպեսզի ավելի «շոշափելի» դառնա ասելիքս:

    Պատկերացնենք, թե մի մարդ փակվել մնացել է վերելակում, ու ոչ ոք տեղյակ չի դրա մասին. դա էլ փակուղի է, չէ՞:
    Ի՞նչ կանի այս մարդը. կարող է սկսել աղմկել, որ իրեն լսեն, կարող է փորձել սեփական ուժերով բացել դուռը, թեև դա անհավանական է թվում, կարող է հուսահատությունից լաց լինել, կամ էլ կարող է վախից կծկվել մի անկյունում, էլ ի՞նչ տարբերակներ կան... կարող է նաև լուռ ու հանգիստ սպասել, մինչև վթարային վիճակն անցնի: Ամեն ինչ կախված է տվյալ մարդու խառնվածքից, սթափ մտածելու ունակությունից, հուզականությունից...

    Կա՞ արդյոք ունիվերսալ լուծում փակուղում գտնվող մարդու համար: Իհարկե ՈՉ: Բայց, կարծում եմ, կան բաներ, որոնց արժի հետևել, երբ փակուղու մեջ ես:
    Նախ՝ չմատնվել խուճապի, որովհետև այդպիսով կորցնում ես սթափ մտածելու ունակությունը և կարող ես չնկատել փակուղուց դուրս կալու հնարավորությունները: Նաև լավ կլինի չմոռանալ, որ իրականում անելանելի իրավիճակներ չկան, փակուղիներն էլ ժամանակավոր են, պիտի ուղղակի կարողանալ սպասել ու տեսնել ելքի հարմար առիթները: Իսկ ելք միշտ էլ կարելի է գտնել, ուղղակի պիտի կարողանալ համբերատար լինել ու չհուսահատվել. ասում են՝ եթե անգամ քեզ կերել են, նույնիսկ այդ դեպքում դու ունես երկու ելք:

    Կոնկրետ ե՞ս ինչ կանեի փակուղում հայտնվելիս: Շարունակելով իմ տրիվիալ օրինակը՝ ասեմ, որ եթե լինեի վերելակում, հանգիստ կսպասեի մինչև կողքս ոտնաձայներ լսեի, և այդ ժամանակ միայն ձայն կհանեի, որ իմանային վիճակիս մասին:
    Համենայնդեպս, հաստատ չէի փորձի գլուխ կոտրելով /համ էլ մատներ/, դուռը սեփական ուժերով բացելու անհույս փորձեր անել:

    Ինչպես ասում է Սևակը.
    Խոստանում եմ բաց ճակատով
    Զուր չխփվել հաստ պատերին,
    Ի՞նչի համար.
    Էլի պատը կմնա պատ,
    Կպակասի մի լավ ճակատ:
    Վերջին խմբագրող՝ ivy: 20.11.2007, 01:40:

  3. #3
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փակուղի (տուպիկ)!

    ivy ջան, մի քիչ էլ թողնեիր մենք գրեինք էլի , լրիվ գրել ես…ու ամեն ինչ` ճիշտ: Ես էլ համամիտ եմ այն բանի հետ, որ փակուղում հայտնված մարդը առաջին հերթին պիտի կարողանա չկորցնել սթափ մտածելու ունակությունը, չմատնվել խուճապի: Ես դա բազմիցս զգացել եմ «իմ կաշվի վրա»: Քո բերած օրինակը վերաբերում է այսպես ասած ֆիզիկական փակուղուն: Իսկ ի՞նչ անել, երբ հոգին է հայտնվում փակուղում…Սրանից դուրս գալն ավելի դժվար է: Այն տանում է հուսահատության, ընկճվածության ու ի վերջո դեպրեսիայի: Նման իրավիճակներում հայտնվելիս, առաջ օրինակ առճակատման էի գնում, պայքարում, բայց հետո հասկանում էի, որ միայն ինձանով չի փոխվում ոչինչ: Հիմա փոխել եմ իմ վերաբերմունքը, ամեն ինչ ծանրութեթև անելուց հետո, երբ հասկանում եմ, որ իրոք փակուղում եմ ու ոչինչ անել հնարավոր չէ` կենտրոնանում եմ լրիվ ուրիշ զբաղմունքի վրա: Աշխատում եմ չնկատելու տալ այդ փակուղին: Միևնույն է, ինքդ քեզնից ո՛չ կարող ես փախչել, ոչ` հեռանալ: Ինչպես dvgray-ն է ասում` «իջնում եմ ջրի հատակը»: Գիտեմ, շատերը կբերեն «Ջայլամի» օրինակը, բայց հավատացնում եմ, երբեմն ջրի հատակն անցնելն ու հուսալով սպասելն էլ` ելք է փակուղուց:

  4. #4
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փակուղի (տուպիկ)!

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    Կոնկրետ ե՞ս ինչ կանեի փակուղում հայտնվելիս: Շարունակելով իմ տրիվիալ օրինակը՝ ասեմ, որ եթե լինեի վերելակում, հանգիստ կսպասեի մինչև կողքս ոտնաձայներ լսեի, և այդ ժամանակ միայն ձայն կհանեի, որ իմանային վիճակիս մասին:
    Համենայնդեպս, հաստատ չէի փորձի գլուխ կոտրելով /համ էլ մատներ/, դուռը սեփական ուժերով բացելու անհույս փորձեր անել:
    Ցանկացած իրավիճակից (նույնիսկ փակ ու մութ վերելակ) կա ելք, ու հոսանքին մատնվելը կամ խուճապահար լինելն իմ կարծիքով սխալ է: Ես ուղղակի կբացեի վերելակն ու դուրս կգայի, ավելի լավ է մի քիչ յուղոտվեմ, քան 5 ժամ սպասեմ, մինչև մեկն ինձ հանի դժվար վիճակից:

  5. #5
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փակուղի (տուպիկ)!

    Բոլոր հանարվոր տարբերակներն արդեն նշվել են Միայն մի բան կա , ինչքան էլ խորհուրդներ լինեն , ինչքան էլ մարդը գիտակցի , որ փակուղում կամ անելանելի թվացող իրավիճակում պետք է սթափ մնալ միևնույն է , ենթագիտակցաբար " խառնվում է իրար" ։ Օրինակ բերեմ ինքս իմ վրա /նախանձելով Չերչլին/ Եթե ես սենյակում մենակ եմ ու լույսը հանգում է , անկախ նրանից , որ հենց կողքի սենյակում իմ աբողջ ընտանիքն է , ես սարսափահար եմ լինում ։ Վախս թաքցնելու նպատակով սկսում եմ բարձր խոսել , թե "- ինձ մոռացել ե՞ք " կամ "-Էս լույսն ինչի՞ գնաց" ...

  6. #6
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փակուղի (տուպիկ)!

    Բոլորդ նշեցիք, որ ամենից առաջ պետք է չհուսահատվել և խուճապի չմատնվել և ես լիովին համամիտ եմ դրա հետ, սակայն, ըստ իս, յուրաքանչյուր ոք յուրովի է ընկալում իրավիճակը և կան մորդիկ, ովքեր անգամ գիտակցելով, որ պետք չե խուճապի մատնվել, միևնույն է չեն կարողանում: Ես պարզապես համոզված եմ որ չկա անելանելի վիճակ, լինի դա ֆիզիկական թե հոգեկան, պարզապես կան լավ քողարկված ելքեր, որոնք գտնելու համար պետք է լավ փնտրել և հաստատ կգտնվի բազաում ելքերից մեկը, ինչպես ասում են Ով փնտրում է նա գտնում է:
    Եթե ես հայտնվեմ թվացյալ անելանելի վիճակում, որում իհարկե հայտնվել եմ բազմիցս, նախ կփորձեմ որոշակի ժամանակ հանգստանալ, ապա գնահատել ստեղծված վիճակը և փորձել գտնել տվյալ վիճակից դուրս գալու ամնեաօպտիմալ և հարմար տարբերակը, քանզի ինչպես արդեն նշել եմ ելքը միշտ էլ կա, պարզապես պետք է գտնել ամենահարմար տարբերակը: Նման դեպքերում պետք է միշտ աշխատել դատել սառը, տիրապետել քեզ և որ իմ կարծիքով ամենակարևորն է, առաջնորդվել սեփական ու միմիայն սեփական ուղեղով և փորձով, քանզի այդ վիճակը քեզանից լավ, ըստ իս, ոչ ոք չի կարող զգալ:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  7. #7
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    39
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փակուղի (տուպիկ)!

    Մեջբերում Kheranyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման դեպքերում պետք է միշտ աշխատել դատել սառը, տիրապետել քեզ և որ իմ կարծիքով ամենակարևորն է, առաջնորդվել սեփական ու միմիայն սեփական ուղեղով և փորձով, քանզի այդ վիճակը քեզանից լավ, ըստ իս, ոչ ոք չի կարող զգալ:
    Լիովին համամիտ եմ Kheranyan-ի հետ, մի բան էլ ավելացնեմ, այդ փակուղուց դուրս գալու համար պետք է նաև ինքդ քեզ հետ անեղծ լինես, որպեսզի ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատես
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  8. #8
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    38
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փակուղի (տուպիկ)!

    Իմ կարծիքով, մեծ մասամբ մենք ինքներս ենք մեզ համար ստեղծում փակուղիներ: Օր.՝ շատ սովորական մի երևույթի հանդիպելով, տվյալ պահին ինչ-որ հոգեբանական վիճակում գտնվելով՝ մեզ ուղղակի թվում է, թե փակուղում ենք: Կամ, երբ սովորական դարձած երևույթը մի փոքր փոխում է իր ձևը, գործելաոճը /օր՝ վերելակը. մենք սովոր ենք, որ այն պիտի բարձրանա կամ իջնի/, ապա մեզ թվում է՝ լրիվ նոր երևույթի հետ գործ ունենք, այսինքն միանգամից չենք կարող լուծում տալ հարցին/վերելակը կանգնեց, ի՞նչ անեմ/: Ստացվեց տվյալ պահին մեր իսկ կողմից ստեղծված փակուղի: Ու, բնականաբար, խուճապ: Դրան ոմանց մոտ հետևում է սառնասիրտ դատողությունը /հիմնականում նրանց, ովքեր սովոր են հույսներն իրենց վրա դնել/, ոմանց մոտ մնում է նույն խուճապը/հիմնականում անվստահ ու թույլ մարդիկ/, կամ ոմանք էլ սպասում են օգնության/հիմնականում իրենց ուժերին անվստահ մարդիկ/: Ամեն դեպքում պետք է միշտ հիշել՝ անհնարին ու անելանելի ոչինչ չկա:
    Փակուղիներում բազմիցս եմ հայտնվել: Այդ պահին խոր շունչ եմ քաշել, ասել՝ «Մարի՛, կենտրոնացի» ու ելքը գտնված է:
    Սակայն այնքան միեւնույն է...

  9. #9
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փակուղի (տուպիկ)!

    Ես միշտ կյանքը համեմատում եմ լաբիրիթոսի հետ՝ անհատնում փակուղիներով: Եվ կարևոր չէ այն ֆիզիկական թե՞ հոգեկան փակուղի է, կարևորը ելքը գտնելն է , հակառակ դեպքում այն հանգեցնում է հոգեկան անհավասարակշռության:Իսկ ելքը գտնելու համար ես կարծում եմ պետք է ժամանակ և համբերատարություն:Սա թեորապես, իսկ պրակտրկայում....Երբեմն թվում է , թե դուռը այնքան է մոտիկ, որ հրես ձեռքով և այն կբացվի....Բայց ավելի հաճախ ես ինձ բռնեցնում եմ այն մտքի վրա, որ ես հաշտվել եմ փակուղուց ելքը չգտնելու մտքի հետ և չեմ էլ փորձում պայքարել: Ճակատով պատին խփելուց՝ պատը չի փլվում, այլ ճակատդ է ցավում:

  10. #10
    Լիարժեք անդամ Էդուարդ_man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Հասցե
    անհասցե
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փակուղի (տուպիկ)!

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակակից կյանքը Հայաստանում (և ոչ միայն) բազում անգամներ բոլորիս կանգնեցնում է տուպիկային իրավիճակներում: Այսինքն իրավիճակներ, երբ քեզ հայտնի համակեցության, բարոյականության, ... օրենսդրական դաշտի նախօրոք պայմանավորված, ընդունված նորմերը խախտվում են իվնաս մեզ:
    Այդպիսի իրավիճակներում մարդիկ որդեգրում են տարբեր բնական կամ ձեռքբերովի կեցվածքներ ՝
    փախնել,պաղկվել, հեռանալ, մինչև անցնի վտանգը
    գնալ ջրի հոսանքով, մինչև տեսնենք ինչ կլինի
    հոխորտալ ու ամեն ձև փորձել պաշտպանվել
    հակահարձակվել ու օգտվել առիթից, ինքտ ճնշել դիմացինին
    ....

    1. որպես կանոն ինչպե՞ս եք պահում այդպիսի դեպքերում ձեզ
    2. Ո՞ր պահվածքը եք համարում ճիշտ
    2.1 Կա՞ արդյոք մի ունիվերսալ պահվածք, որը կարելի է կիրառել պրակտիկորեն բոլոր դեպքերում:
    Ամենակրևոր բանը ճիշտ կողմնորոշվելն է, որը ամենադժարն է այդ պահին …
    Իսկ որևէ կոնկրետ պահվածք չեմ կարող նշել բացի հույսը չկորցնելը ,որովհետև դա էլ ժամանակվոր է…
    Պետք է հասցնել մինչև մայրամուտ...

  11. #11
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փակուղի (տուպիկ)!

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդպիսի իրավիճակներում մարդիկ որդեգրում են տարբեր բնական կամ ձեռքբերովի կեցվածքներ ՝
    ....
    1. որպես կանոն ինչպե՞ս եք պահում այդպիսի դեպքերում ձեզ
    2. Ո՞ր պահվածքը եք համարում ճիշտ
    Կա երկու տեսակ փակուղի մեկի դեպքում կա ետ դառնալու հնարավորություն մյուսի դեպքում չկա/ըստ մեր գիտակցության/
    Առաջինի դեպքում կարծում եմ պետք է պարզապես ետ դառնալ փորձել մեկ այլ ճանապարհ որը չի հասցնի տուպիկի
    Մյուս փակուղին մի վայր է որտեղ սպառվում է/կամ չեն օգնում / մարդու հավաքած բոլոր պաշարները /բացառ. պոտենցիալ/
    այսինքն այդտեղ էլ չեն գործում նախքին հնարքներն ու փորձառությունները…և այդ պատճառով է, որ այդ վիճակում մարդը կարող է անսպասելի իրենից անկախ պահվածքներ ունենալ , իմ կարծիքով ոչ մեկ 100 % ով ապահովագրված չէ դրանից, որովհետև եթե մարդ մտածի և իմանա թե ինչ պետք է անի այդ պահին դա արդեն պակուղի չի լինի , այսինքն եթե ես գիտեմ ինչ անել ուրեմն ունեմ ելք…
    Ուրեմն իմ տրամաբանությամբ և իմ ամբողջ գիտակից կարողությամբ ես շատ հաճախ եմ մտածել /տեսել ,որ գտնվում եմ փակուղու մեջ, բայց ի շնորհիվ այն բանի որ վեր է իմ մտքից և իմ կարողությունից և հասկացողությունից դուրս եմ եկել բոլոր տեսակի փակուղիներից, որ մի պահ կարծվում էր թե անելանելի է …
    2.1 Կա՞ արդյոք մի ունիվերսալ պահվածք, որը կարելի է կիրառել պրակտիկորեն բոլոր դեպքերում:
    so պետք է հավատալ պարզապես
    Love has an enemy, but it is already defeated!

  12. #12
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փակուղի (տուպիկ)!

    Չգիտեմ հիմա ինչ կմտածեք, բայց եթե փակուղին իմ առաջ արտաքին գործոններն են բերում, ես դրանք ջարդում եմ ուղղակի, ասել է թե բացարձակ չեմ վախենում...
    ՀԻմա էս երկրում փակուղիները շատ են...
    Թվում է, թե ամեն ինչ իր հունով է գնում, բայց եթե ուշադիր լինենք ամեն ինչ տանում են ինչ-որ կանխորոշված հունով..ո՞վ ա կանխորոշում, ու՞մ հետևից ենք գնում, որ ամեն քայլափոխի փակուղիներ են ոտքերի տակ ընկնում...
    /փակուղի էլ կա, որ բռնածս ուղին է կերտում. հոգու սխալ դիրքորոշում, հիասթափությունից հետո չսթափվող սպասում, նպատակից առաջ կոտրված թևեր- հաղթահարելի են/...
    Հետադարձ հայացք նետելը մի քիչ դժվար ա, որովհետև փակուղին ելքը հենց առջևում փնտրելու անզուսպ ցանկություն ա շնորհում...
    Էս դեպքում հետ քայլելը ելքի պես մի բան ա..մտքերի մեջ ընկնել ուղղակի չարժի...

  13. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փակուղի (տուպիկ)!

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետադարձ հայացք նետելը մի քիչ դժվար ա, որովհետև փակուղին ելքը հենց առջևում փնտրելու անզուսպ ցանկություն ա շնորհում...
    Էս դեպքում հետ քայլելը ելքի պես մի բան ա..մտքերի մեջ ընկնել ուղղակի չարժի...
    Իսկ ինչպե՞ս է այժմ ցանկությունտ:
    Պարզվում է կարելի է զսպել ցանկությունը: Թե՞ սխալվում եմ :

  14. #14
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փակուղի (տուպիկ)!

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչպե՞ս է այժմ ցանկությունտ:
    Պարզվում է կարելի է զսպել ցանկությունը: Թե՞ սխալվում եմ :
    Չես սխալվում։ Ցանկությունը փակուղի մտավ, ուրեմն սկսեցի համոզել ինքս ինձ, որ ինչ-որ սարքած կանգառում եմ, սպասում եմ իմ երթուղայինին, որ ժողովրդին մեջից հանեմ, երթուղայինն էլ վառեմ…
    Ցանկությունս էլ զսպում եմ, որովհետև կատարում եմ ցանկությունս զսպելու ցանկությունս…
    Իրականում սա միակ փակված ուղին է, որ վաղ թե ուշ կբացվի հենց փակողի կողմից։

  15. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փակուղի (տուպիկ)!

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում սա միակ փակված ուղին է, որ վաղ թե ուշ կբացվի հենց փակողի կողմից։
    Արի համաձայնվի նայել էս ամենին այլ կերպ:
    ...
    Օրինակ մի այսպիսի փոստուլատ:
    Եթե փակուղին ստեղծվել է մարդու կողմից, ապա իրականում փակուղին ստեղծել ես դու ինքտ:

    /Հ.Գ. Եթե սա դիտարկենք որպես թեորեմ, ապա խնդիրը շատ կջանաջալանա:/

    Եվ այսպես համաձա՞յն ես, թե՞ ոչ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •