Մեջբերում Che_Guevara-ի խոսքերից Նայել գրառումը
Եղբայր (ոնց դու ես սիրում ասել), ենթադրենք քո ասածը ճիշտ է: Ուրեմն խնդրում եմ մեկնաբանիր թե ինչու են իշխանությունները այսպիսի խուճապի մեջ ընկել, ու ինչու են փորձում ամեն գնով նսեմացնել Լևոն Տեր-Պետրոսյանին` վերջում արդեն թշնամու զենքով` հայտարելով, թե իբր Ադրբեջանին ձեռնտու է Լևեն Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելը ????

Խնդրում եմ բացատրիր նաև թե ինչու հակառակ վերը շարադրածիս հայլուրով սկսել են "ռասկռուտկա" անել այսպես կոչված "ընդդիմադիր գործիչների"` մասնավորապես Արտաշես Գեղամյանին, Վազգեն Մանուկյանին, Պարույր Հայրիկյանին և այլ "ընդդիմադիրների": Եթե դժվարանաս հարցիս պատասխանել, հուշեմ: Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձից հետո իշխանությունները զգացին, որ միայնակ չեն կարողանա հաղթել, որոշեցին օգնության կանչել վերը նշված կեղծ ընդդիմադիրներին:

Հիշիր խոսքս. որ ընտրություններին առաջադրվելու է "ընդդիմության միասնական թեկնածու" որը աշխատելու է Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ:

Հիմա խնդրում եմ բացատրիր, ում է պետք այս ամենը, եթե ըստ քեղ Լևոն Տեր-Պետրոսյանը սերժենց մարդն է ??
Սկսենք վերջից: Նախ ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանն է Սերժի մարդը, այլ ընդհակառակը:
Երկրորդ ես երջանիկ կլինեմ, եթե հանկարծ իրական ընդիմությունը կարողանա առաջադրել միասնական թեկնածու, սակայն այդ թեկնածուն չլինի ո'չ Գեղամյանը, կամ Բաղդասարյանը, որոնք հենց այս իշխանությունների դուդուկի պարողներ են և նրանց հանձնարարությունն են կատարում ընդիմադիր դաշտում, այլ Վազգեն Մանուկյանը, կամ ծայրահեղ դեպքում գոնե Պարույր Հայրիկյանը:
Եթե Մանուկյանին դու կեղծ ընդիմություն ես համարում ուրեմն մենք առհասարակ ընդիմադիր որևէ գործիչ չունենք:
Այն "ռասկռւտկաները" ինչպես դու ես ասում, կատարվում են մի նպատակով` խափանել իրական ընդիմության միասնական թեկնածու առաջադրելու գործընթացը, մարտադաշտը թողնելով Սերժին ու Լևոնին: Ուզում եմ հիշեցնել, որ շուրջ 12 տարի Հայաստանի իշխանությունները կատաղի պայքար են մղում Վազգեն Մանուկյանի դեմ, այդ գործում միջոցների առաջ խտրականություն չդնելով:
Մեր բոլոր այն նվաճումները, որոնք ձեռք են բերվել հենց Վազգեն Մանուկյանի շնորհիվ փոշիացվում ու սրա նրա են վրա են վերագրվում: Ուզում եմ հիշեցնել նաև այն փաստը, որ արդեն պարտված պատերազմում Մանուկյանին ՊՆ նշանակելն էլ պարտվողական քաղաքականություն վարող ՀՀՇ-Լևոնական իշխանությունների կողմից նախօրոք մտածված քայլ էր: Նպատակը մեկն էր` պատերազմում կրած պարտության մեղքը բարդել Մանուկյանի վրա ու մեկընդմիշտ ազատվել Մանուկյան քաղաքական գործչից: Ինչպես դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց` նրանք այդ հարցում չարաչար սխալվեցին և փառք Աստծո, որ այդպես եղավ:
Հիմա իշխանություններ "խուճապ"-ի մասին: Նախ այդպիսի բան ես չեմ տեսնում, դա ՀՀՇ-ականների ֆանտազիայի արդյունք է, որոնք ցանկալին ներկայացնում են որպես իրականություն: Պարզապես իշխանությունները այդ ձևով "մշակում"են ժողովրդին, ընտելացնելով նրան այն մտքին, որ հիմնական պայքարը գնալու է Տեր-Պետրոսյանի ու Սարգսյանի միջև, այդ պատճառով էլ անընդհատ Տեր-Պետրոսյանի մասին իբրև թե վարքաբեկող լուրեր տարածելով, այդպիսով նրանից мыченник-ի (ներողություն եմ խնդրում` հայերեն համարժեքն այս պահին չհիշելուս համար) կերպար սարքելով:
Էլի ասում ու պնդում եմ, Ս.Սարգսյանի համար որպես հակառակորդ ամենաձեռնտու թեկնածուն Լ.Տեր-Պետրոսյանն է, Աստված մի արասցե, որ այդ երկուսը դուրս գան երկրորդ փուլ, այդ դեպքում Ս. Սարգսյանը կդառնա ՀՀ երկրորդ լեգիտիմ նախագահը մեր անկախության պատմության մեջ, որովհետև այն ժամանակ գործի կգցվեն բոլոր վարքաբեկման միջոցներն ու նաև անհերքելի փաստերով կոչնչացնեն Տետ-Պետրոսյանին, ինչը Մանուկյանի պարագայում իշխանությունները պարզապես ի զորու չեն լինի անել:
Ես նշել էի, որ այս հարցումը նույնպես իշխանությունների պլանի մաս է կազմում, քանզի արդեն մեզ նույն ձևով ստիպում է սահմանափակվել այս երկու անձերով ու մոռանալ արժանավոր թեկնածուներին: