...
այո, ցեխը մնում է ցեխ և կարևոր ոչ թե ով կլինի ցեխի տերը..այլ կարևոր այն է որ այն կամ չլինի կամ ել մարդիկ չձգտեն մեջը մտնել..մի խոսքով և ներկա իշխանություն և նախորդը արժանի ապագա չեն և եթե այդ երկուսից մեկը շարունակի կառավարել ապա մեր երկրում գնալով ավելի կմոտիկանա կրիզիսային վիճակի ։
Մարդիկ պատշպանված չեն սոցիալապես, պաշտպանված չի մեր մշակույթը մեր բնությունը և այլ լիքը լիքը խնդիրներ կան..և այդպես ճնշած վիճակից ել օգտվում են ցինիկ պաշտոնյաները։ Երիտասարդության որոշ մասը պասիվ ա մի մասը մտածումա մենակ մեջը օգուտ ունենալուց կամ ուղղակի հույս կորցրել է, բայց ախր ինչքան կարելի է տառապել շահամոլությամբ, վախով,.. ուր է պայքարի շունչը, ուր![]()
...
Խնդիրը նա է որ չկա այն լիդեռը որը կհարգի արդարությունը,կսիրի իր հայրենիք և ոչ իր գրպանը և տեսականորեն չի ել կարող լինել քանի որ եթե այդպես մարդ հայտնվի միանգամից գլուխը կուտեն։
Ավելացվել է 2 րոպե անց
դուք կարողա չունեք, բայց մենք ունենք
և հետագայում նույնպես կունենանք եթե չվախենանք..
Վերջին խմբագրող՝ Grieg: 16.10.2007, 16:37: Պատճառ: Գրառման ավելացում
...
Դու էլ ընտրությունդ կատարիր վատի ու վատթարագույնի միջև :![]()
Մեզ ու ձեզ արդեն առանձնացրիր,հետո էլ արդարության ու ազնվության մասին ես խոսելո՞ւ
Ձեր հաղթանակը ,բայց մենք մերն էլ ենք դասում,պարզապես չենք ուզում երկնքում հա սավառնեք: Վախկոտության համար, ականջիդ տակ մի հատ ԳՄՓ,հաստատ ...
հ.գ.Վարդ Ես քեզ սիրում եմ մեկ է![]()
Ընդհանրապես պետական քարոզչամեքենային որքան էլ չհավատա հայ ժողովուրդը, միևնույն է նրա աղաղակները բավականին բարձր են և ֆորումի էջերում էլ են արտահայտվում: Հակառակ տեսանկյուն ունեցող մարդիկ միգուցե ավելի ամուր կանգնած լինելով հողի վրա կամ ավելի լուրջ փաստարկներ ունենալով պարզապես փաստերով են խոսում: Հայերս խելացի ու հին ազգ ենք և վստահ եմ, որ ամեն հայ կարող է փաստերը վերլուծել ու ճիշտ ընտրություն կատարել:
96 թվականի համեմատ
Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթին, Ռոբերտ Քոչարյանը ընդամենը երկու օրինակ բերեց՝ ընդգծելու, թե որքան մեծ առաջընթաց է գրանցվել Հայաստանում իր կառավարման տարիներին: Նախ հիշեցրեց, որ 96-ին Երեւանում լուսավորված էր ընդամենը 3 փողոց, ապա համեմատեց, որ այն ժամանակ Հայաստանի բյուջեն 300 մլն դոլար էր, իսկ 2008-ին լինելու է 2,5 մլրդ: Ու սպառնաց, որ առաջիկայում ստիպված կլինի շատ բան հիշեցնել առաջին նախագահին:
Քոչարյանի բնածին համեստությունն առայժմ թույլ չի տալիս ասել ավելին: Փոխարենը, սակայն, չենք կարող լռել մենք: Հո չենք թողնի, որ մարդը զոհ գնա իր համեստությանն ու աչքներիս առաջ խեղդվի ասելիքի ավելցուկից: Մենք չենք կարող կույր ձեւանալ ու չնկատել այն առաջընթացը, որը գրանցվել է բոլոր բնագավառներում 96 թվականի համեմատ:
Սկսենք նույն այդ փողոցներից:
96-ին Երեւանի փողոցները ոչ միայն այսօրվա պես լուսավորված չէին, այլեւ երիզված էին հին բորդյուրներով: Ասֆալտն էլ մի տեսակ մաշված էր, եթե հիշում եք: Մինչդեռ Քոչարյանի օրոք այդ բորդյուրներից ամեն մեկը փոխվել է մի քանի անգամ, երկու անգամ դրանք փոխել է Արտաշես Թումանյանը, մի անգամ էլ դրանք կազմաքանդել ու թարմացրել է Արմենչիկը: Փողոցները՝ մանավանդ կենտրոնական եւ բանուկ, ասֆալտապատվում են գրեթե ամեն տարի: Նախորդ տարվա ասֆալտը խնամքով քերվում է, եւ փոխարենը փռվում է նորը: Սա թույլ է տալիս ամեն տարի բացել հազարավոր աշխատատեղեր: Ընդ որում, նույն փողոցը ամեն տարի ասֆալտապատվում է ոչ թե այն պատճառով, որ նախորդ անգամ փռված ասֆալտը եղել է անորակ (չնայած երբեմն դա էլ է պատահում. հայտնի բան է, որ անորակ ասֆալտ չի լինում այնտեղ, որտեղ առհասարակ ասֆալտ չի լինում), այլ որ երբեմն կոյուղագծերը չեն դիմանում թարմ ասֆալտի հոտին ու պայթում են, երբեմն հեռախոսի կաբելներն են դուրս գալիս շարքից, երբեմն հարկ է լինում տրամվայի գծերը հավաքել շտապ, երբեմն էլ պարզվում է, որ ինչ-որ մեկի ականջը մնացել է նոր փռված ասֆալտի տակ... Այս մշտահոլով ասֆալտապատման շնորհիվ է, որ մայրաքաղաքը հիշեցնում է մի հսկա շինհրապարակ, ու երեւանցիներն էլ ըմբռնումով են վերաբերվում իշխանությունների սրտացավությանը՝ տարին գոնե մի քանի օր քաղաքացիներին հնարավորություն տալ երթեւեկել բարեկարգ փողոցով: Ճիշտ է, մնացած ամիսներին այդ փողոցներում վիթխարի փոսեր են գոյանում, բայց այդ փոսերը փորելու նպատակով եւս բացվում են տասնյակ, հարյուրավոր աշխատատեղեր: Ու եթե նախկինում ընդամենը մեկ փոս կար, որից հարկավոր էր հանել երկիրը (չհաշված Փոսի թատրոնն ու Փոսի ԳԱԻ-ն), այժմ փոսեր են ամենուր:
Այլ կերպ ասած, հիմա ոչ թե երկիրն է փոսի մեջ, այլ փոսերն են երկրի մեջ: Առաջընթացը, կարծում ենք, ակնհայտ է: Հիմա այդ փոսերում ծայրահեղ դեպքում կարող են հայտնվել առանձին քաղաքացիներ, ավտոմեքենաներ, բայց ոչ ամբողջ երկիրը:
Ի դեպ, ավտոմեքենաների մասին: Ամենքն են տեսնում, թե ինչ շքեղաշուք ավտոմեքենաներ են սլանում մայրաքաղաքի մայթերով, այգիներով, եթե բաց փողոց կա՝ նաեւ փողոցներով: Ջիպերից ամենաքրջոտն այսօր «Գրանդ-չերոկին» է: Մինչդեռ 96-ին դա համարվում էր ամենաշքեղը: Եթե չեք մոռացել՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի ջիպն էր: Հիմա շարքային ոստիկանը իր սիրասուն զավակի համար շատ ավելի լավ ջիպ է առնում: Մի՞թե սա կյանքի որակի բարելավման ապացույց չէ:
Հապա շինարարությունը: Նույն ՆԳ նախարարի առանձնատունը, որ նշված ջիպի հետ քայքայում էր հայ ժողովրդի առողջությունն ու Հայաստանի տնտեսությունը, հիմա մի խեղճ խրճիթ է թաղայինների առանձնատների համեմատ: Ի՞նչ է սա, եթե ոչ տնտեսական աճի հետեւանք: Էլ չենք խոսում էլիտար շենքերի մասին, որոնցով ողողվել է քաղաքը հայտնի մեծահարուստ բարերարներ Արմեն Գեւորգյանի, Սամվել Մայրապետյանի, Սաշիկ Սարգսյանի, Մելիք Գասպարյանի եւ այլոց միջոցներով եւ որտեղ բնակություն են հաստատել արդար քրտինքով ամիսը 60-70 հազար դրամ վաստակող մեր ուսուցիչները, 40-50 հազար դրամ վաստակող բժիշկները, 30-40 հազար դրամ վաստակող գիտնականները եւ նրանց նման հազարավոր քաղաքացիներ:
Հսկայական է առաջընթացը ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետության մարզերում: Ոչ ոք չի կարող ժխտել, որ այս տարի բերքը շատ ավելի առատ է, քան այդ նույն 96 թվականին: Օրինակ՝ ընկույզի բերքը: Հանրապետության առաջին նախագահին բավական է հիշեցնել, որ իր իշխանության տարիներին տնկված ընկուզենիների վրա 96 թվականին ընդամենը 3 ընկույզ կար, ծառերն էլ չափազանց փոքր էին: Իսկ հիմա ծառերը մեծացել են, եւ ընկույզներն էլ փչանում են ծառերի տակ:
Կամ. ո՞ր գյուղում բջջային հեռախոս կար 96 թվականին: Իսկի քաղաքում չկար: Հիմա Հայաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչ բջջային ունի: Այստեղ անուրանալի է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի դերը. նա անձամբ է հեռախոսներ մատակարարում հայ ժողովրդին: Սեդրակ Քոչարյանը մեծ ջանքեր է գործադրում նաեւ բարձրակարգ ու թանկարժեք «Տոյոտա» մեքենաներով ժողովրդի առավել կարիքավոր հատվածին ապահովելու համար: Մինչդեռ 96 թվականին, արդեն նշվեց, ամենաճոխ մեքենան Վանոյի էժանագին ջիպն էր, համընդհանուր նախանձի առարկա, հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաամոթալի էջը:
Փորձեք ետ պտտել այդ պատմության անիվը, վերադառնալ 96 թվական եւ որեւէ մեկի բնակարանում գտնել մի հասարակ DVD: Կամ՝ թեկուզ հարթ էկրանով հեռուստացույց: Չեք կարող: Քանի որ չկար: Իսկ ա՞յժմ... Մեկնաբանություններն ավելորդ են, համեմատությունը՝ խոսուն:
Շատ է խոսվել, որ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Հայաստանում կային փակված թերթեր: Բայց անգամ այս ասպարեզում առաջընթացն ակնառու է: Այժմ մենք ունենք երկու փակված հեռուստաընկերություն: Ընդ որում, ի տարբերություն այն ժամանակ փակված թերթերի, որոնցից ամենամարտունակները մի քանի տարի անց դարձյալ սկսեցին լույս տեսնել, նշված հեռուստաընկերությունները շարունակում են հուսալիորեն փակ մնալ ավելի քան հինգ տարի: Սա խոսում է Քոչարյանի հետեւողականության, զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ չթուլացող հետաքրքրության մասին:
Երկրի տնտեսական զարգացումն ու կայունությունն ապահովվում է ոչ միայն հեռուստաընկերություններ փակելով, այլ— ջրի բազմաթիվ կռանթների, նասկու, կոնֆետի ու երշիկի ցեխերի բացման արարողություններով: Քոչարյանի իշխանության յուրաքանչյուր տարում կտրտվել է այնքան կարմիր ժապավեն, որքան չի արտադրվել Տեր-Պետրոսյանի ամբողջ իշխանության տարիներին: Պատճառաբանվում էր, թե երկիրը գտնվում էր պատերազմի մեջ, եւ կարմիր ժապավենն, իբր, առաջին անհրաժեշտության ապրանք չէր, եւ ավելի կարեւոր էր զենք-զինամթերք հայթայթելը: Մենք ստույգ չգիտենք, թե որքան զենք-զինամթերք են հայթայթել նախկին իշխանությունները, բայց այստեղ եւս համեմատությունը հաստատ նրանց օգտին չէ: Հրադադարը հաստատվել է 94-ի մայիսին: Պատերազմը տեւել է, այսինքն, առավելագույնը 3 տարի: Ընդ որում՝ որոշ դադարներով: Մինչդեռ հիմա՝ արդեն շուրջ 10 տարի, հանրապետությունում գրեթե ամեն օր հնչում են կրակոցներ: Հարց է ծագում. հիմա՞ է ավելի շատ զինամթերք ծախսվում, թե՞ այն ժամանակ: Հապա խաղաղ նպատակներով արձակված կրակոցները... Օրինակ՝ միայն «Մի վախեցիր» ֆիլմի նկարահանման ժամանակ կրակվել է 15 միլիոն խալաստոյ փամփուշտ, իսկ ահա 96-ի սեպտեմբերի 26-ին ԱԺ շենքը գրոհելու ժամանակ կրակվել է տասը հազար անգամ պակաս խալաստոյ փամփուշտ:
Քանի որ խոսք բացվեց արվեստի մասին, եկեք համեմատենք, թե շոու բիզնեսի վիճակն ինչ էր 96-ին, եւ ինչ է հիմա: Այն ժամանակ հատուկենտ էին երգիչ-երգչուհիները, իսկ հիմա թիվ կա երկնքի աստղերին, թիվ չկա հայկական շոու-բիզնեսի աստղերին, չհաշված «Շանթի» սուպերսթարները եւ Կարապետիչի ադամանդներն ու զմրուխտները:
Եվ հետո. 96 թվականին եթերում դուք չէիք գտնի նույնիսկ «16 ատամ» անունով հաղորդաշար, իսկ հիմա միանգամից եթերում հաստատվել է «32 ատամը»: Հուսանք՝ 2008-ի ընտրությունների շեմին այդ հաղորդումը կկոչվի «64 ատամ»:
Հապա մեր մեդալակիրները. հիմա յուրաքանչյուր երկրորդ հայ (եւ ոչ միայն հայ) Խորենացու, Շիրակացու, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի եւ ուրիշների մեդալակիր է, մինչդեռ 96-ին մեր բոլոր մեդալակիրներին կարելի էր հիշել դեմքով: Այժմ թերեւս մեդալով չեն պարգեւատրվել մի կողմից՝ շատ թե քիչ պարկեշտ մարդիկ, մյուս կողմից՝ քրեական հանցագործները: Ավելի ճիշտ՝ քրեական հանցագործների մի մասը, քանի որ մյուս մասն, այնուամենայնիվ, անմասն չի մնացել մեդալներից: Եվ դա միանգամայն բնական է: Չէ՞ որ հանցագործությունների աճը նույնպես ակնառու է: Բավական է հիշել, թե քանի սպանություն է եղել Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, եւ քանիսը՝ Քոչարյանի օրոք: Միայն Ազգային ժողովում մի քանի վայրկյանում հոկտեմբերի 27-ին սպանվեցին ութ հոգի: Սա բացառիկ ցուցանիշ է, որը հազիվ թե երբեւէ գերազանցվի:
Կարելի էր անդրադառնալ նաեւ ինքնասպանություններին, ստույգ թվեր նշել, թե քանի ինքնասպանություն է գրանցվել 1996 թվականին եւ քանիսը՝ ասենք, 2006-ին, բայց առանց ստույգ թվերի էլ կարող եք չկասկածել, որ այստեղ եւս առաջընթացը բացահայտ է:
Եվ վերջապես, չենք կարող չնշել, որ եթե 96-ին Երեւանում կար ընդամենը երեք գող, երեք մարմնավաճառ, երեք համասեռամոլ, երեք բոմժ եւ երեք մուրացկան, ապա այժմ Հայաստանը դարձել է ոչ միայն տեղական, այլեւ միջազգային նշանակության գողերի հավաքատեղի, այժմ ամեն անկյունում կարելի է հանդիպել մարմնավաճառների, բոմժերը եւ մուրացկանները ողողել են ամբողջ հանրապետությունը, իսկ համասեռամոլներն այնքան են շատացել, որ վխտում են նույնիսկ պետական կառույցներում:
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ
http://www.taregir.am
http://www.youtube.com/watch?v=lBNFcvydyDQ
Նայեք այս հոլովակը: Հուսով եմ գոնե որևէ մեկին կհետաքրքրի
Վերջին խմբագրող՝ Che_Guevara: 20.10.2007, 17:05:
Այսօր «Հայլուրի» եթերում երկրորդ սյուժեն (Ս.Սարգսյանի ԱՄՆ-ում աննախադեպ ու ցնցող թռիչքների ու հանդիպումների ու վսեմաշուք Ռ. Քոչարյանի Մարսելի քաղաքապետի հետ հանդիպման մասին սյուժեների արանքում ) Ռ. Քոչարյանի կողմից ՌԴ-ի խորհրդի անդամ Ռիժկովի հետ: Սյուժեն սովորական հերթական «բլա-բլա» սյուժեներից էր, Ռուսաստանի Հայաստանում ունեցած մեծ կապիտալի ու այլ մանր մունր հարցերի շուրջ: Բացի...
Նախ եկեք պարզենք թե ով է այս Ռիժկովը: Ըստ Վիքիպեդիայի նա ծնվել է 1929 թվականին: ԽՍՀՄում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: 1985—1990 թթ. եղել է ԽՍՀՄ խորհրդի նախագահ: Այսինքն վառ կոմունիստներից մեկն է:
Բուն հարցին, ուրեմն Էս Ռիժկովը այսօր ասում է. «Ի՞նչ ուժեր են կանգնած Տեր-Պետրոսյանի թիկունքին: Նախագահ դառնալու համար պետք է ունենալ լուրջ ուժերի աջակցությունը: Ես տեղեկացել եմ, որ նրա կուսակցությունը... Ինչ-որ ՀՀՇ... հազիվ 1 տոկոս է ստանում: Դա լուրջ է»:
Իմ մոտ երկու հարց է առաջանում:
Կներեք, բայց Ռիժկովն ո՞վ է, որ Հայաստանի առաջին նախագահին գնահատականներ տա: Համենայն դեպս իմ մոտ մեծ բողոքի զգացում առաջացավ: Սրա հետ միասին միանգամից երևացին Ռուսաստանի և Հայաստանի մյուս ստրկատիրական լրատվական գործակալությունները: Լուրը միանգամից հայտնվեց http://www.arminfo.info/ http://www.regnum.ru/news/902273.html և http://www.rambler.ru/news/world/armenia/11427254.html կայքերում: Նույնիսկ ավելին, Ռեգնումում այս լուրը հայտնվել է առաջինը:
Ըստ այդմ երկրորդ հարցը: Ովքե՞ր են կանգնած Ռ. Քոչարյանի հետևում:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 19.10.2007, 21:07:
Լեվոն Տեր Պետրոսյանին մահապատիժ է հարկավոր, ուր մնաց Պրեզիդենտ!!!!!!!
Հայեր, աշխատեք կեղտոտ քարոզչությունների զոհը չդառնալ ու արտահայտել սեփական մտքերն ու կարծիքները՝ ծնված ձեր իսկ սեփական գլխի կողմից։ Հակառակ դեպքում ստացվում են վարկաբեկումներ, որոնք չեք կարողանում հիմնավորել կամ փաստարկել, թե ինչքան բացասական դեր է խաղում կամ խաղացել ԼՏՊ քաղաքական գործիչը Հայաստան պետության համար։ Արդյունքում ստացվում են այսպիսի թերևս թունոտ մտքեր՝
Մի թունավորեք ձեր հոգին օդից բռնած թունավոր մտքերով, աշխատեցրեք տրամաբանությունըԼեվոն Տեր Պետրոսյանին մահապատիժ է հարկավոր, ուր մնաց Պրեզիդենտ!!!!!!!
....
Ցեղասպանության նման մի բան ել ինքն եր անում Հայ յողովրդի հետ!!!
.......
Լևոնը չի ընդունում Հայ ազգի գոյության իրավունքը: Եթե մարդը ասում է պետք է մոռանանք Ցեղասպանությունը ու ինտեգրվենք Թուրքիայի հետ ապա ստացվում է որ ով ուզենա հայ ազգին կկոտորի ու անպատիժ կմնա: Էլ ինչ ապրել, էլ ինչ իրավունք: Խոտ ենք էլի , ոնց ուզենան կհնձեն![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ