Լավ հարցազրույց էր, չնայած այն բանին, որ Հովսեփին հասցրել եմ բավականին ճանաչել ակումբային գռառումներից, բայց մի քանի նոր բան իմացա, այնուամենայնիվ: Բոլոր հարցերի պատասխաններդ, Հովսեփ ջան, որոշ չափով կանխատեսելի էին, դրանք դու որոշակիորեն արտահայտել ես քո մյուս գրառումներում, տարբեր թեմաներում: Երևի միակ նոր ու մի քիչ անընդունելի բանը, որ բացահայտեցի քո մեջ՝ ուսուցչի նկատմամբ քո վերաբերմունքն էր: Ինչ խոսք, որ հիմա դպրոցները հագեցած են տգետ ու անզոր դասատուներով, բայց մի քանի նմաններին իմանալով՝ մի շտապիր կարծիք մի կազմել ընդհանրապես Ուսուցչի մասին. «Երբ վերջում նստում ենք «մերոնցով», դասատուն արդեն դիտորդի կարգավիճակն է ստանում... ի՞նչ կարող է անել։», որովհետև դասատուն և ուսուցիչը իրարից տարբեր բաներ են:![]()
Էջանիշներ