User Tag List

Նայել հարցման արդյունքները: Քվեարկություն Աղվան Հովսեփյանի դատախազ նշանակման մասին:

Քվեարկողներ
15. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    2 13.33%
  • Ոչ

    13 86.67%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: ՀՀ գլխավոր դատախազ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես ձեր գրածի մեջ ոչ մի ապացույց չտեսա որ դատախազությունը դատական իշխանության մեջ է մտնում,այդպիսի բան չկա ու չի էլ կարող լինել, այդպիսի բան չկա ոչ մի ժողովրդավարական երկրում,դա բացառվում է
    Այս հոդվածը որևէ կերպ չի կարող կապ ունենալ իմպիչմենտ ինստիտուտի հետ, սա միանգամայն այլ խնդիր է լուծում, այլ երաշխիքներ ապահովվելու անհրաժեշտությունից ելնելով:
    իմպիչմենտ ասելով ի՞նչ եք հասկանում:



    Եվս մեկ բան ասեմ, Ձեզ երևի մտածելու տեղիք կտա,
    եթե շարժվենք Ձեր տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ կենտրոնական բանկը օրենսդիր իշխանության (մեր դեպքում Ազգային Ժողովի) մեջ է մտնում,քանզի կենտրոնական բանկի մասին դրույթները սահմանված են Սահմանադրության 4 գլխում,որը նվիվրած է մեր օրենսդիր մարմնին, կորող եք նայել 83.3 հոդվածը

    և մեջբերում ՀՀ Սահմանդրության 91 հոդվածից՝
    Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները
    սրանից պարզ երևում է, որ դատական իշխանություն կարող են իրականացնել միայն դատարանները

    և վերջում մեկ հարց, Դուք իրավաբանական կրթություն ունեք?
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 28.09.2007, 03:07:

  2. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ գլխավոր դատախազ

    Մեջբերում Optimist REAList-ի խոսքերից Նայել գրառումը
    ես ձեր գրածի մեջ ոչ մի ապացույց չտեսա որ դատախազությունը դատական իշխանության մեջ է մտնում,այդպիսի բան չկա ու չի էլ կարող լինել, այդպիսի բան չկա ոչ մի ժողովրդավարական երկրում,դա բացառվում է
    իմպիչմենտ ասելով ի՞նչ եք հասկանում:



    Եվս մեկ բան ասեմ, Ձեզ երևի մտածելու տեղիք կտա,
    եթե շարժվենք Ձեր տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ կենտրոնական բանկը օրենսդիր իշխանության (մեր դեպքում Ազգային Ժողովի) մեջ է մտնում,քանզի կենտրոնական բանկի մասին դրույթները սահմանված են Սահմանադրության 4 գլխում,որը նվիվրած է մեր օրենսդիր մարմնին, կորող եք նայել 83.3 հոդվածը

    և մեջբերում ՀՀ Սահմանդրության 91 հոդվածից՝

    սրանից պարզ երևում է, որ դատական իշխանություն կարող են իրականացնել միայն դատարանները

    և վերջում մեկ հարց, Դուք իրավաբանական կրթություն ունեք?
    Երևում է մենք իրար չենք հասկանում:

    Հարգելիս, երբ ես մեջբերում եմ Սահմանադրությունը, ցանկանում եմ ասել, որ համաձայն Սահմանադրության դատախազությունը մտնում է դատական իշխանության մեջ, բայց դա չի նշանակում, որ ես որպես անհատ համաձայն եմ, որ դատախազությունը դատական իշխանություն է: Արդարադատություն իրականացնում է միայն դատարանները, այո, համաձայն եմ, բայց համաձայն չեք, որ Սահմանադրությամբ այդ խնդիրը հակասություն ունի հենց նրանով, որ դատախազությունը գտնվում է դատական իշխանության գլխում:
    Կարծում եմ ճիշտ կլիներ այն ժամանակ, երբ Սահմանադրության այդ գլխի անունը ամրագրվեր ոչ թե դատական իշխանություն այլ «դատական իշխանություն և դատախազություն»:
    Ես իրավաբան չեմ, բայց կարողանում եմ իրավունքը հասկանալ, կարողանում եմ հասկանալ նաև, որ Սահմանադրության մեջ սխալ է գրված:
    Մեկ անգամ ևս կրկնում եմ, դատախազությունը դատական իշխանություն չի կարող լինել հենց միայն իր գործառույթներից ելնելով, և իսկապես որևէ իրավական երկրում դատախազությունը չի մտնում դատական իշխանության մեջ, բայց մեր սահմանադրությունում դա էդպես է:
    Անդրադառնամ Ձեր նշած
    եթե շարժվենք Ձեր տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ կենտրոնական բանկը օրենսդիր իշխանության (մեր դեպքում Ազգային Ժողովի) մեջ է մտնում,քանզի կենտրոնական բանկի մասին դրույթները սահմանված են Սահմանադրության 4 գլխում,որը նվիվրած է մեր օրենսդիր մարմնին, կորող եք նայել 83.3 հոդվածը
    Խնդրեն, մեջբերեմ հենց այդ հոդվածը
    ՀՈԴՎԱԾ 83.3. Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են
    սահմանվում`
    Ինչ կապ կարող է ունենալ այս հոդվածում պարունակող որևէ միտք` իշխանության թևի հետ?

    Որևէ տրամաբանության մեջ չի կարող մտնել Ձեր այն համոզմունքը, որ իմպերատիվ կերպով սահմնանված դրույթը կարող է իշխանության թև արտացոլել:
    Խնդրում եմ մեկ անգամ ևս կարդալ այդ հոդվածը և կհամոզվեք, որ այնտեղ խոսքը գնում է օրենսդիր մարմնի լիազորությունների մասին:
    Միևույն ժամանակ ասեմ, որ իսկապես հարկ չկար կենտրոնական բանկի վերաբերյալ դրույթներն այդքան մեծ ծավալով ներառել օրենսդիր իշխանության մեջ:

    Հնարավոր է ես իսկապես լավ չեմ պատկերացնում Սահմանադրությունը, ուստի խնդրում եմ ինձ օգնել` այն ավելի լավ պատկերացնելու համար:

  3. #3
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ գլխավոր դատախազ

    որ համաձայն Սահմանադրության դատախազությունը մտնում է դատական իշխանության մեջ
    ես էլ ասում եմ, որ տենց բան չկա ու չի էլ կարող լինել, օրենսդիրը դատախազության մասին դրույթները ամրագրել է դատական իշխանություն բաժնում, քանի որ այն սերտ կապի մեջ է հենց դատական մարմինների հետ
    իսկ ձեր մեջբերումը չգիտեմ որ թվի Սահմանադրությունից է,բայց խորհուրդ կտամ նոր (փոփոխություններով) Սահմանադրությունից օգտվել, 83.3 հոդվածը նվիրված է կենտրոնական բանկին, մի թե դրանից ելնելով կարելի է ենթադրել որ կենտրոնական բանկը օրենսդիր մարմին է,0իայն այն պատճառով որ դրա մասին դրույթները ամրագրված են օրենսդրին նվիրված բաժնում
    կարծում եմ ինձ հասկացաք։ Եվս մեկ անգամ նշեմ, որ դատական իշխանություն բաժնում դատախազության մասին դրույթների ամրագրումը ոչ մի կերպ չի կարող հիմք հանդիսանալ վերջինիս համարելու դատական իշխանություն, դա ուղղակի թյուրիմացություն է

    իսկ իմպիչմենտի վերաբերյալ հարցիս չպատասխանեցիք, ասեմ որ Ազգային ժողովին տրված հնարավորությունը պաշտոնանկ անել նախագահին հենց իմպիչմենտ ինստիտիուտն է, որը Հայաստանում գործում է

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. E3 2015՝ Խաղային գլխավոր իրադարձություն
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.05.2015, 01:52
  2. IT ոլորտ - Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը
    Հեղինակ՝ Արիացի, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 07.07.2009, 21:12
  3. Այս Նոր տարվա գլխավոր երգը
    Հեղինակ՝ Rian, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.12.2008, 17:14
  4. «Երևանի գլխավոր գաղտնիքը»
    Հեղինակ՝ Nasha, բաժին` Կինո
    Գրառումներ: 10
    Վերջինը: 05.07.2008, 01:15
  5. Երևանի գլխավոր տոնածառը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երևան
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.01.2008, 03:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •