User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 61 հատից

Թեմա: Սիրեցյա՞լ, թե՞ կարիերա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրեցյա՞լ, թե՞ կարիերա

    Մի հատ անկեդոտ հիշեցի: Նոտարիուսը հանգուցյալի ընտանիքի անդամներին կարդում է նրա կտակը. «Սիրելի հարազատներ, լինելով լիովին առողջ գիտակցությամբ, բոլոր փողերը մահից առաջ վատնել եմ»:
    Ես էլ լինելով լիովին առողջ գիտակցության մեջ, հայտարարում եմ, որ եթե սիրեցյալը այնքան արժանիքներ ունենա, հանուն, որի կարելի է հրաժարվել կարիերաից, ուրեմն՝ սիրեցյալ:
    Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 21.09.2007, 04:13:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  2. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրեցյա՞լ, թե՞ կարիերա

    Իսկ իմ սիրացյալը լսել անգամ չի ուզում այն մասին, որ ես կարիերա ստեղծելու փոխարեն երեխաներ ունենամ ու գոնե մի որոշ ժամանակ զբաղվեմ միայն ընտանիքով... Էհ՜, դե արի ու հասկացի էս տղամարդկանց։

  3. #3
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրեցյա՞լ, թե՞ կարիերա

    Մեջբերում Մարիաննա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ լինելով լիովին առողջ գիտակցության մեջ, հայտարարում եմ, որ եթե սիրեցյալը այնքան արժանիքներ ունենա, հանուն, որի կարելի է հրաժարվել կարիերաից, ուրեմն՝ սիրեցյալ:
    Դե երևի ենթադրվումա որ եթե սիրեցյալա արդեն իսկ ունի արժանիքներ, հակառակ դեպքում սիրեցյալ չէր լինի երևի, իսկ իրականում տենց ընտրության առաջ շատ ժամանակ արհեստական են կագնում, երբ ասենք զույգերից մեկին դուր չի գալիս մյուսի աշխատանքը ու էտ հարցը դրվում է, կամ ուղիղ ձևով կամ զատուղի ճանապարհներով, նայած ինչ աստտիճանի խելք ունի, տենց դեպքերում միանշանակ կարիերա, իսկ եթե խնդիրը ոչ թե արհեստականա ստեղծված սիրեցյալի կողմից այլ իրոք գօյություն ունի սիրեցյալին

  4. #4
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրեցյա՞լ, թե՞ կարիերա

    Դե երևի ենթադրվումա որ եթե սիրեցյալա արդեն իսկ ունի արժանիքներ
    Չէ Երվանդ, շրջապատումս եղած սիրեցյալներին նայելով, զգացել եմ, որ երբեմն մարդիկ սիրում են նաև անարժաններին: Ուղղակի սիրում են, իրենք էլ չգիտեն, թե ինչի համար:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  5. #5
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրեցյա՞լ, թե՞ կարիերա

    Պիտի այնպիսի սիրեցյալ ունենաս, որ կարիերատ վերելք ապրի նրա շնորհիվ…

    Իսկ իրականում քեզ սիրող մարդը միշտ կհասկանա ու կսպասի, որքքն էլ որ դու զբաղված չլինես: Ոնց էլ լինի միասին կլինեք որոշ ժամանակ, այդ ժամանակը անցկացրեք այնպես, որ այն ձեզ հավերժություն թվա:
    Եթե սիրում եք իրար, մեկա իրարից չեք կշտանա թեկուզ ամբեղջ օր միասին եղեք, իսկ եթե սերը պինդ չի ապա ամեն ինչ կարող է խոչնդոտ լինել և որ միայն կարիերան:
    Շարունակեք կարիերան, շարունակեք աշխատել

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրեցյա՞լ, թե՞ կարիերա

    Ներդաշնակություն է ստացվում, եթե զույգերից մեկը ըստ իր բնույթի լինում է "տվող", մեկը "վերցնող" /ուրիշ իմաստով չհասկանաք/: Ու շատ բնական ու գեղեցիկ է լինում, եթե "տվողը" տղան է, իսկ "վերցնողը" աղջիկը /կրկնում եմ, ուրիշ իմաստով չհասկանաք/:
    Ցանկավցած դեպքում տղան պետք է ամեն ինչ անի որ իր զուգընկերուհին իրեն բավարարված զգա: Եթե աղջիկը ուզում է կարերա անի, ապա պետք է ստեղծի էտ հնարավորությունը, նույնիսկ ի վնաս իր կարերայի: Իսկ եթե ուզում է դառնալ մայր, ու խնամել երեխաներին, ապա ես դեպքում նույպես պետք է անի ամեն ինչ, որ կինը երբևէ իրեն ճնշված և կյանքից կտրված չզգա: Այսինքն պետք է իրականում նրան միշտ պահի կյանքի կիզակետում: Սա ընտանիքում տղամարդ կոչվելու անհրաժեշտ /բայց ոչ բավարար/ պայմաններն են:

  7. #7
    ՏԱՐԵՐՔ Ribelle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    255
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրեցյա՞լ, թե՞ կարիերա

    Դե եթե սիրեցյալդ դնում է քեզ ընտրության առջև, ուրեմն պետք է մի քիչ խորը մտածես սիրում է ինքը քեզ արդյոէ թե ոչ, քանի որ կարիերա սածը ինքնանպատակ չէ, այլ քո մի մասնիկը, որտեղ դւ հանդես ես գալիս որպես սոցիալական էակ, համ էլ վերջիվերջո կարողա էդքան տարի իզուր ես սովորել? Ի դեպ հարցը ավելի արդիական է աղջիկների համար, քանի որ կարերայից հրաժարված տղան ինչով պետք է ընտանիք պահի???

    Ի դեպ բարև բոլորին Ես նորեկ եմ

  8. #8
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրեցյա՞լ, թե՞ կարիերա

    Ես ընտրում եմ ոսկե միջինը: Մեկից հրաժարվել հանուն մյուսի, եսիմ, արժի՞ որ: Էտ նման ա նրան, որ ուսումը կարան կիսատ թողնեն, ինչ ա թե ամուսնանում են, տղան էլ ասում ա դու պիտի դասի չգնաս, հո էտպես չի: Ախր մեկը գա հարցնի էս դարում եթե կինը, աղջիկը կարիերա ունի ու դրանով կարա առաջ գնա, որ մի տղան կասի չէ, դու տունը նստի: Հետո սենց մի բան օրը եսիմ քանի ժամ տղան աշխատումա, իրան տաքություն ա տալիս, որ աղջիկը տանն ա՞:
    http://www.conversebank.am/am/IntBank

  9. #9
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրեցյա՞լ, թե՞ կարիերա

    Մեջբերում Ribelle-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե եթե սիրեցյալդ դնում է քեզ ընտրության առջև, ուրեմն պետք է մի քիչ խորը մտածես սիրում է ինքը քեզ արդյոէ թե ոչ,
    Ահա ամբողջ ճշմարտությունը: Նախ և առաջ այդպիսի հարցի առաջ կկանգնեցնի այն մարդը, ով ոչ թե ձեզ այլ ինքն իրեն է սիրում, ու ուղղակի ուզում է իրեն որոշ գլխացավանքներից ազատել

    Իսկ եթե այդպիսի հարցի առաջ ես ինքս կանգնեմ անմիջապես կհասկանամ, որ նա իմ սիրեցյալը չէ, այլապես ես այդպիսի ընտրության առջև չէի հայտնվի, այն էլ "սիրեցյալ " կոչեցյլաի շնորհիվ
    Մեջբերում Ribelle-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ բարև բոլորին Ես նորեկ եմ
    Բարի գալուստ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  10. #10
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրեցյա՞լ, թե՞ կարիերա

    Մեջբերում Ribelle-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե եթե սիրեցյալդ դնում է քեզ ընտրության առջև, ուրեմն պետք է մի քիչ խորը մտածես սիրում է ինքը քեզ արդյոէ թե ոչ, քանի որ կարիերա սածը ինքնանպատակ չէ, այլ քո մի մասնիկը, որտեղ դւ հանդես ես գալիս որպես սոցիալական էակ
    Ի դեպ բարև բոլորին Ես նորեկ եմ
    Բարև, լավ մուտք էր ակումբ, համամիտ եմ խոսքերիդ հետ: Մարդը իրեն լիարժեք չի զգա, եթե միայն դրսևորվի որպես ֆիզիկական էակ: Բարձր գիտակցական զարգացածության տեր մարդը երբեք էլ չի հաշտվի այն մտքի հետ, որ իրեն վերածեն միայն տուն մաքրող, երեխաներին խնամող տնտեսական մի գործիքի, որքան էլ որ դա արվի հանուն սիրո: Միևնույն է, կգա մի օր, երբ նա իրեն դժբախտ կզգա: Այստեղ մեջբերեմ dvgray-ի խոսքն ու ավելացնեմ.
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներդաշնակություն է ստացվում, եթե զույգերից մեկը ըստ իր բնույթի լինում է "տվող", մեկը "վերցնող"
    Սա, dvgray ջան, որ պարագայում էլ նայես՝ տվողը կինն է թե տղամարդը, հանգեցնում է մի բանի, որ մի օր այդ տվողը հասկանում է, որ միայն տալով ու այդպես էլ չվերցնելով՝ սպառվել է, դատարկվել է հոգին…Դա՝ այդ տալն ու վերցնելը, փոխադարձ է լինելու, համաչափ, որպեսզի երկուսն էլ իրենց լիարժեք ու երջանիկ զգան:
    Ուստի ընտրություն անելիս մեկի և մյուսի միջև, անշուշտ արժե մտածել՝ արդյոք իսկական սիրո առկայության դեպքում կինը կամ ամուսինը կարգելեր մյուսին չաշխատել, չկայանալ, չդրսևորվել նաև որպես սոցիալական էակ:

  11. #11
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրեցյա՞լ, թե՞ կարիերա

    Ժամերով խանութներում շրջել, գեղեցկության սրահներից դուրս չգալ, գնել ինչ ցանկանաս ու վատնել ամուսնու փողերը… Թվում է թե սրանից այն կողմ ինչ պետք է ցանկանա կինը… Բայց արի ու տես, որ նմանատիպ կյանք վայելողները երազում են իրենք իրենց գումարը վաստակել ու ամեն ինչում ամուսնուց կախված չլինել:

    Աշխատող կինը բողոքում է աշխատանքից, որ հոգնել է, էլ չի ուզում աշխատել, բայց, նա մի շաբաթ տունը նստելուց հետո, կվազի աշխատանքի, որովհետև կան մարդիկ, որոնք չեն կարողանում հանգիստ կյանք վարել: նրանց պարզապես ապրում են աշխատելով, դա նրանց բնույթն է, ու կարևոր չի, որ նրա ամուսինը շաաաատ ա վաստակում, կարևոր չի նաև, որ ինքը քիչ գումար ա ստանում, դա էական չի… Էականը այն է, որ տանը նստելով կինը թոշնում ա, նրան առողջ շփման միջավայր է հարկավոր: Ամբողջ օրը տանը նստելուց, հիմար սերիալներ դիտելուց ու հարևանների հետ բանբասելուց, նա ոչ մի լավ բան չի ստանա:
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  12. #12
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրեցյա՞լ, թե՞ կարիերա

    Մեջբերում Fantazy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամերով խանութներում շրջել, գեղեցկության սրահներից դուրս չգալ, գնել ինչ ցանկանաս ու վատնել ամուսնու փողերը… Թվում է թե սրանից այն կողմ ինչ պետք է ցանկանա կինը… Բայց արի ու տես, որ նմանատիպ կյանք վայելողները երազում են իրենք իրենց գումարը վաստակել ու ամեն ինչում ամուսնուց կախված չլինել:

    Աշխատող կինը բողոքում է աշխատանքից, որ հոգնել է, էլ չի ուզում աշխատել, բայց, նա մի շաբաթ տունը նստելուց հետո, կվազի աշխատանքի, որովհետև կան մարդիկ, որոնք չեն կարողանում հանգիստ կյանք վարել: նրանց պարզապես ապրում են աշխատելով, դա նրանց բնույթն է, ու կարևոր չի, որ նրա ամուսինը շաաաատ ա վաստակում, կարևոր չի նաև, որ ինքը քիչ գումար ա ստանում, դա էական չի… Էականը այն է, որ տանը նստելով կինը թոշնում ա, նրան առողջ շփման միջավայր է հարկավոր: Ամբողջ օրը տանը նստելուց, հիմար սերիալներ դիտելուց ու հարևանների հետ բանբասելուց, նա ոչ մի լավ բան չի ստանա:
    Ցավոք, իմ գրածը երեկ կիսատ էր տեղադրվել, ոչ մի ձև չեր ստացվում ամբողջը գրել, տալիս էի պատասխանել ու համակարգիչս կախվում էր, բայց կեսը տեղադրել ա: Ինչևէ, ահա շարունակությունը:

    Ու եթե այս ամենը իմանալով տղան արգելում ա աղջկան աշխատել, ապա շատ եմ ցավում, բայց այդ անձը միայն իրեն է սիրում, ու չի ցանկանում իր զույգին երջանիկ տեսնել: Ուշ թե շուտ այդ մարդը կամ կկոտրի ձեզ, կամ էլ դուք կհրաժարվեք նրանից, դրա համար ավելի լավ է հենց սկզբից ամեն ինչ չխորացնել և շուտ այդ հարաբերությունների վերջը տալ, եթե իհարկե չեք կարող նրան մտափոխել:
    Մարդ պետք ա զիջող լինի ու մի քիչ էլ դիմացինի մասին մտածի: Մեզ թվում ա, որ եթե մենք զիջենք ու մեր ցանկացածը առաջ չտանենք, ապա մենք մեզ երջանիկ չենք զգա: Դա սխալ է…
    Այդպես շատ առաջ կգնաք, բայց ընկնելուց ներքևում ոչ մեկը չի լինի որ ձեզ բռնի…
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  13. #13
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրեցյա՞լ, թե՞ կարիերա

    Selene

    Ամեն դեպքում շնորհակալ եմ

  14. #14
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրեցյա՞լ, թե՞ կարիերա

    Նախ ասեմ ,որ սա Մեծ դեր ունեցավ իմ ու ընկերուհուս բաժանման գործում:
    ԵՍ ուզում էի ,որ հետագայում միայն ես աշխատեմ , և իհարկե կարող եմ լավ վաստակել ,իսկ նա լիներ տանը և զբաղվեր կենցաղային հարցերով ,սակայն նա ասում էր ,որ իր համար աշխատելը (ուսուցչուհի) միշտ եղել է երազանքի պես մի բան :Իսկ ներկայիս դպրոցում աշխատելը հանցագործություն է
    - Անկանգ դեպի նպատակը սլացող ճամփո՞րդ:
    - Ինչ կա որ, վատ տարբերակ չէ:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  15. #15
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2007
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրեցյա՞լ, թե՞ կարիերա

    Ամեն մեկը առաջնահերթ ինքն է որոշում՝ կարիերա՞ թե սիրեցյալ՞: Եթե կարիերան կարող է զարգանալ և նպաստել զույգերի բարեկեցությանը ապա վստահաբար ընտրել կարիերան: Չնայած չզարգանա ել աշխատանքը պետք է՝ հատկապես կանանց ՝ ավելի ինքնավստահ ու կանացի դառնալու համար: Իսկ խելացի տղամարդը երբեք «սիրեցյալ՞, թե՞ կարիերա» հարցը չի դնի սիրելիի առաջ:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնությո՞ւն, թե՞ կարիերա
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 15
    Վերջինը: 19.01.2008, 20:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •