Երբ ինտերնետային ծանոթությունը շատ արագ վերափոխվում է իրական հանդիպման, երբ դեռ սիրահարվածության մասին խոսք անգամ գնալ չի կարող, ապա քիչ թե շատ կընդունեմ ասածներդ. ծանոթանալ կարելի է որտեղ ուզես, հետո տեսնել, թե ինչ կստացվի այդ ծանոթությունից: Թեև նորից համարում եմ, որ ինտերնետը զուգընկեր գտնելու լավագույն միջոցը չի, որովհետև ինչքան էլ կարճ տևած լինի ինտերնետային շփումը, միևնույն է դու արդեն որոշ պատկերացումներ ես կազմում այդ մարդու մասին, ու եթե որոշում ես հանդիպել, նշանակում է ինքդ քո պատկերացրածը հավանում ես, իսկ հանդիպելիս շատ հաճախ տեսնում ես, որ բացարձակ այնպիսին չի, ինչպիսին պատկերացնում էիր: Իսկ ռեալում ծանոթանալու դեպքում գոնե հաստատ համոզված կարող ես լինել, որ ինչ-որ մի ԻՐԱԿԱՆ հատկանիշով նա քեզ դուր է գալիս, այլապես ինչու էիր ուզում ծանոթանալ: Առաջին իսկ պահից տեսնում ես աչքերի արտահայտությունը, ժպիտը, քայլվածքը, լսում ես ձայնը... Ու հանդիպման հրավիրելիս գոնե գիտես ում հետ ես հանդիպում: Կա՞ տարբերություն, թե՞ ոչ:
Նախորդ հաղորդագրության մեջ ես խոսում էի այն դեպքերի մասին, երբ մարդիկ ինտերնետային սիրավեպեր են ունենում, ամիսներով սեր են խաղում՝ առանց երբևէ իրար տեսնելու, որոշում են, որ գտել են այն միակին առանց ռեալ հանդիպման, ասենք երբ տարբեր երկրներում են, թեև լինում է նաև նույն երկրում... Ուժեղ կապվում են միմյանց ինտերնետային կերպարներին ու համոզվածությամբ կոչում են դա «սեր»՝ առանց մտածելու անգամ, որ բացարձակ չեն ճանաչում միմյանց:
Հասկանում եմ՝ մարդիկ ինչու են այդպես ձգտում ինտերնետային ծանոթությունների, նախ և առաջ որովհետև հեշտ է: 18 տարեկան քանի՞ երիտասարդ քաջություն կհավաքի մոտենալ իրեն դուր եկած աղջկան ու ասել «Բարև, ես Պողոսն եմ»: Բայց ի՞նչ մի մեծ քաջություն է պետք մտնել չատ ու մի րոպեում հարյուր պատուհան բացելով՝ գրել «Բարև, ես Պողոսն եմ»: Ոնց էլ լինի հարյուրից մեկը կպատասխանի ու արդեն հաջորդ ինտերնետային հանդիպման ժամանակ իրար «սիրահարված» կլինեն: Կամ վերցնենք այն դեպքերը, երբ մարդիկ ճանաչում են իրար, բայց չեն համարձակվում անել առաջին քայլը, ցույց տալ հատուկ ուշադրության նշաններ: Ինտերնետում այդ խնդիրը չկա, ամենաանհամարձակ տղան անգամ չատվելուց 10 րոպե հետո, եթե ոչ ավելի շուտ հանգիստ կգրի «Հանդիպե՞նք»:
Հեշտ ձև են գտել մարդիկ, բայց հեշտը ոչ միշտ է լավագույնը...
Էջանիշներ