Անունով քրիստոնիա, ոգով մուսուլման Հայ ժողովուրդ, որը բնականաբար պետք է մերժվեր երկու ճամբարների կողմից էլ.ոգով մուսուլման Հայ ժողովուրդ?? ինչից որոշեցիր որ Հայհ ժողովուրդը մուսուլմանական ոգի ունի կամ ունեցել է?
...
Նախ որպէս կրօն, երկրորդ որպէս քաղաքակրթութիւն եւ մշակոյթ քրիստոնէութիւնը սկսել է արեւելքից, Պաղեստինից եւ Ասորիքից: Քրիստոնէութիւնը հելլենացել է Բիւզանդիայում, իսկ Բիւզանդիան իր աշխարհագրական դիրքով դեռեւս Ասիա էր:
Հռովմում կաթոլիկացել է, իսկ գերմանական աշխարհներում լուտերացել:
Արեւելեան քրիստոնեայ ազգ-պետութիւններից մնացել են միայն Հայաստանը, Վրաստանը, Լիբանանը (հարցական), Կիպրոսը: Մնացեալները իսլամացել են, կամ ոչնչացել: Իմ համոզմամբ, Եւրոպական երկիրների արտաքին քաղաքականութիւնները անցեալում եւ ներկայում չեն եղել քրիստոնէական: Նրանց արտաքին քաղաքականութիւնը որոշւում է ոսկու քանակով: Հիմա ոմանք զգում են անցեալի սխալները, բայց ուշ է արդէն: Իսլամն իր բանը ցոյց է տալիս ամէնուրէք:
Իմ կարծիքով աշխարհը ճանաչում է մեզ որպէս քրիստոնեայ, բայց մի պարկ կորկոտի արժէք ունի այս ամէնը այժմ:
Չեմ կարող ասել հազար տարի առաջ ինչպիսի ոգի ենք ունեցել, բայց եթե ներկայում Ձեր շուրջը նաեք, ինքներտ էլ առանց խոսքի շատ բաներ կնակատեք. Չգիտեմ տարբեր ազգերի եւ մշակույթների տեր մարդկանց հետ շփման փորձ ունեք, թե ոչ, բայց ներկա քրիստոնիա ազգերը համարվում են ֆրանսիացիները, անգլիացիներ, ռուսները եւ այդպես շարունակ. Չէի ասի որ, մեջբերված ազգերը իրանց մշակույթային առանձնահատկություններով ընդհանուր բան ունենան մեզ հետ, բարքերից չեմ խոսում, հակառակ դեմքում ստիպված կլինեմ մեկ անգամ եւս օգտագործել «մուսուլման» բառը.
Հարգելի Պանդուխտ, ընդհանուր առմամբ ճիշտ ես.Պանդուխտ-ի խոսքերից
Համամիտ եմ Քեզ հետ.
Ուրախ գրառում:
Մեր շուրջը գուցե և նկատենք շատ մարդկանց որոնք ոչ քրիստոնեական վարք ունեն, և ինչ որ չափով բնական է որ այդպիսիները պետք է լինեն քանի որ մեր ազգի մի մասը խառնվել է մուսուլմաների հետ։ Սակայն... դա չի նշանակում որ կարելի է ընդհանրացնել և ընդունել որ ամբողջ հայոց ազգը մուսուլմանական ոգի ունի։
իհարկե Հայաստանը փոքր երկիր է և շատերը չգիտեն թե այն որտեղ է գտնվում և առավել ևս թե քրիստոնիա ազգ է թե ոչ, սակայն դա դեռ չի նշանակում որ մենք մուսուլմանական ոգի ունենքՉգիտեմ տարբեր ազգերի եւ մշակույթների տեր մարդկանց հետ շփման փորձ ունեք, թե ոչ, բայց ներկա քրիստոնիա ազգերը համարվում են ֆրանսիացիները, անգլիացիներ, ռուսները եւ այդպես շարունակ. Չէի ասի որ, մեջբերված ազգերը իրանց մշակույթային առանձնահատկություններով ընդհանուր բան ունենան մեզ հետ, բարքերից չեմ խոսում, հակառակ դեմքում ստիպված կլինեմ մեկ անգամ եւս օգտագործել «մուսուլման» բառը.
Իսկ մշակույթները իհարկե տարբերվում են մեր և արևմուտքի միջև գուցե այդ տարբերությունն է, որ քեզ բերել է այն մտքին, որ մեր ազգը եվրոպացիների պես «քրիստոնեա» չի..
կարծում եմ մեր մշակույթը ավելի շատ ընդհանուր ունի հին արևելյան մշակույթների հետ , քան մուսուլմանական երկրների մշակույթների հետ։
...
Ոչինչ, այն բոլոր էքսպերիմենտներից հետո որ դեմոկրատները դնում են հայ ժողովրդի վրա վստահ եմ որ չեմ զարմանա երբ տեսնեմ ոնց է կամաց կամաց իսլամանում Հայաստանը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ