Լավ գործ ես արել, կեցցես:
Թեև անձամբ ինձ նմանատիպ կայքերում այնքան էլ դուր չի գալիս AJAX-ի գաղափարը, բայց դա հնարավոր է, որ զուտ սովորության հարց է: Պարզապես անընդհատ ուզում եմ «Back» անել, որ հաջորդ բաժինը մտնեմ՝ ինձ այդպես է հարմար, ոչ թե հղումներով գնալ: Բացի դա օգտագործողի տեսակետից հավանած էջը ընկերոջը խորհուրդ տալու համար մեկ ավելորդ հղումով պետք է այցելեմ՝ «permalink»: Ինչևէ, սա զուտ սուբյեկտիվ տեսակետ է: Նույն սուբյեկտիվ տեսակետների շարքից նշեմ, որ չհավանեցի ձևավորումը, մի տեսակ խամրած է...

Իսկ օբյեկտիվներից, իսկ ավելի շուտ լավ ցանկություններից նշեմ երկու բան.
1. Կցանկանայի այդ կայքում տեսնել ավելի շատ լուսանկարներ, ընդ որում շատ կուզեի տեսնել նաև այսպես ասած ոչ շաբլոն վայրերի, վանքերի, եկեղեցիների, խաչքարերի լուսանկարներ: Ու նաև շատ կուզեի, որ դրանք ավելի պրոֆեսիոնալ որակի լինեի: Ես անշուշտ հասկանում եմ, թե որքան բարդ է նման լուսանկարներ ձեռք բերելը, բայց միաժամանակ հասկանում եմ, որ անհնար չէ: Հնարավոր է կազմակերպել համագործակցություն պրոֆեսիոնալ լուսանկարիչների, և ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչների, բայց Հայաստանում շատ շրջող ու լուսանկարող անձանց հետ:
2. Կայքի հայերեն տարբերակն եմ ուզում:

2-րդ հարցում կարող եմ օգնել, անշահախնդիր
Ի դեպ, բացառված չէ, որ առաջինում էլ կարող է կարողանամ օժանդակել, թեև հիմա մի քիչ բարդ է՝ կապված ծառայությանս հետ: