Բավականին լավ բացատրեցիր, իսկ ինչ կասես երբ կոնկրետ մի մարդուէ աղջկա, ասում են դու ֆեմինիստ ես, այսինքն դա ինչով պետք է արտահայտվի որ ասեն, այ դու հենց դու ֆեմինիստ ես![]()
Բավականին լավ բացատրեցիր, իսկ ինչ կասես երբ կոնկրետ մի մարդուէ աղջկա, ասում են դու ֆեմինիստ ես, այսինքն դա ինչով պետք է արտահայտվի որ ասեն, այ դու հենց դու ֆեմինիստ ես![]()
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ֆեմինիստ ես, այսինքն՝ համարձակ կին ես, արտահայտվում ես, գտնում ես, որ երկու սեռերն էլ հավասար իրավունքներ ունեն: Հաստատ վիրավորանք չէԲավականին լավ բացատրեցիր, իսկ ինչ կասես երբ կոնկրետ մի մարդուէ աղջկա, ասում են դու ֆեմինիստ ես, այսինքն դա ինչով պետք է արտահայտվի որ ասեն, այ դու հենց դու ֆեմինիստ ես![]()
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Իսկ ես հայտարարում եմ, որ ես ֆեմինիստ եմ, ԵՍ ՖԵՄԻՆԻՍՏ ԵՄ: Այ տենց![]()
Վարդ եթե քեզ որևից է մեկը ասում է որ դու ֆեմինիստ ես ... ապա թող ու փախի ետ երկրիցդա նշանակում է որ ապրում ես մի երկրում որտեղ ֆեմինիստ լինելը մատնացուցության առարկա է ... նոր տարվա լիմոնադի նման ... ֆեմինիզմ բառը գոյություն ունի միայն այնտեղ որտեղ կա պայքար ֆեմինիզմի համար ....
Ես կարծում եմ որ սեռեռրի հավասարությունը ամենուրեք պետք է լինի .. իսկ ֆեմինիզմ բառը գրանցվի արխիվում որպես հասարակության պատմական ձեռքբերում :
Վիկիպեդիայում ներկայացված է ֆեմինիստների 6 տեսակներ:
1. Փսիխոանալիտիկական ֆեմինիզմ
2. Էքստրեմիստական ֆեմինիզմ
3. Անկախ ֆեմինիզմ
4. Սոցիալիստական ֆեմինիզմ
5. Մարքսիստական ֆեմինիզմ
6. Հետժամանակակից ֆեմինիզմ
Եթե ուզում եք կարող եք կարդալ այստեղ
Հ.Գ. Բյուրակնի ֆեմինիստ լինելուն չեմ հավատում![]()
Հասկանալի է, որ ֆեմինիզմը հասարակական, քաղաքական ու քաղաքացիական կյանքում կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության գաղափարի վրա հիմնված աշխարհայացք է։ Բայց եկեք ընդունենք, որ հավասարությունը տվյալ դեպքում բավական առաձգական հասկացություն է։ Օրինակ, աշխատելու, սովորելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու և նմանատիպ այլ հարցերում հավասարության ձգտումը միայն առողջ մտածելակերպի, ինքնահարգանքի ու նաև բարձր պատասխանատվության զգացման դրսևորում է, իսկ, օրինակ, dzaynalar–ի նշած դեպքում (ծանրամարտ) հավասարություն պահանջելը, իմ համեստ կարծիքով, արդեն ծայրահեղություն է և ազատության ու հավասարության մասին խիստ հիվանդագին պատկերացում։
Կարծում եմ, որ այժմ հաճախ ֆեմինիստ ասելով հասկանում են հենց այդ ծայրահեղ մոտեցում ցուցաբերող կանանց, որոնք, օրինակ, կարող են մահացու կերպով վիրավորվել, երբ տղամարդն իրենց զիջի իր նստելու տեղը կամ, ասենք, միասին քայլելիս ջենթլմենաբար դուռը բացի նրանց համար։ Հավասարության այսպիսի հիվանդագին ձգտումը, ինչպես որ ցանկացած ծայրահեղություն, իմ կարծիքով, բացասական երևույթ է, բարդույթների առկայության ու անբավարարության վառ դրսևորում, ու դժվար թե որևէ դրական արդյունքի հասցնի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Նաիրուհի (27.08.2010)
Ֆեմինիզմի երևույթը բավականին բազմաշերտ է ու բազմանշանակ: Ֆեմինիզմը կարող է սկսվել տղամարդ-կին հոգեբանական, բարոյական, ֆիզիկական հարաբերություններից և ավարտվել տիեզերական ու համաշխարհային պրոցեսներով: Տղամարդկային, ֆալոկենտրոն քաղաքակրթությունը ձևավորել է ֆեմինիզմի սեփական ընկալումը. այն է` ֆեմինիզմը կանացի սկզբի ապստամբությունն է տղամարդկային սկզբի դեմ: Մինչդեռ իրական ֆեմինիզմը չի կարող լինել և չէ բացառապես ռեակցիա կանացի սկզբի հանդեպ կատարված ու կատարվող ակցիայի նկատմամբ: Իրական ֆեմինիզմը և տղամարդկային, և կանացի սկիզբների կողմից կանացիության ընկալումն է որպես կենդանի կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը, որպես տիեզերածնության, աշխարհածնության, կենսածնության ու մարդածնության, ընդհանուր առմամբ` արարչության ամենակարևոր բաղադրիչներից մեկը: Ասել է թե` իրական ֆեմինիզմը ոչ թե ծայրահեղության նկատմամբ ծայրահեղացված արձագանքն է, այլ կնոջ ու կանացիության իրական ու ճշգրիտ գնահատականը, որի պարագայում կնոջ համար աբսուրդ կդառնա ֆեմինիստական ռադիկալիզմը, իսկ տղամարդու համար աբսուրդ կդառնա սեփական անասնական մղումը կնոջ իրայնացման, առարկայացման ու նրա ընկալման որպես աստծո բիզնես-պրոյեկտ, որի նպատակն է միայնակ աստծու պատկերով ստեղծավ միայնակ տղամարդու բավարարումը: Իրական ֆեմինիստներ կարող են լինել և տղամարդը, և կինը. այս պարագայում խնդիրը ոչ թե սեռային տարբերությունն է, այլ աշխարհի ու կյանքի վերգոտկատեղային ընկալումը ու կյանքի, նրա արժեքի իրական ընկալման ու գնահատման ունակությունը: Կանացի սկզբի արհամարհանքի վրա հիմնված քաղաքակրթությունները ի վերջո հանգում են այդ սկզբի աստվածացմանը, սակայն միայն այն ժամանակ, երբ քայքայված են լինում և տղամարդկային, և կանացի սկիզբներն, ու կենդանի կյանքն իր ամբողջության մեջ վերածված է լինում անապատի: Իրական ֆեմինիզմը մարդկային կյանքի կենսագործության անխուսափելի պայմանն է, կեղծ ֆեմինիզմը` միայն մարդկային քաղաքակրթության անկման մեղկ բաղադրիչը:
Վերջին խմբագրող՝ Philosopher: 25.07.2007, 10:45:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ