Ֆեմինիզմը ըստ իս, դա ավելի շատ բողոք էր, ինչպես ժամանակին հիպիական շարժումը: Կինը հասնելով հասարակության մեջ ադեկվատ հարգանքի, հիմնականում դադարեցրեց իր բողոքի ալիքը:

Հ.Գ. Հայաստանում այս շարժումը չի եղել, և չի էլ լինի, ոչ թէ որովհետև հայ կինը հարգված է, այլ որովհետև հայ կինը բավականին անգրագետ է /լայն իմաստով/ և վախեցած:

Մեջբերում dzainalar-ի խոսքերից Նայել գրառումը
Որպես օրինակ կարող եմ ասել, որ իմ ճանաչած բոլոր կանայք զուրկ են արագ և մտածված որոշում կայացնելու ունակությունից
Իսկ ես ճանաչում եմ այդպիսի /հայ/ կանանց, ու նույնիսկ ընկերներ ենք : Այնպես որ աստծո տված շնորքը սեռական սահմաններ չի ճանաչում, եթե էտ շնորքից ցանկանում են օգտվել: