User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Բջջային քարտերի պարտադիր գրանցում հուլիսի մեկից

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Զարմացած Բջջային քարտերի պարտադիր գրանցում հուլիսի մեկից

    Քարտ գնելը՝ գլխացավանք

    «Իզի» եւ «ալո» քարտերի բաժանորդները կընկնեն քաշքշուկների մեջ

    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ այս տարվա հուլիսի 1-ից բջջային կապի երկու օպերատորները՝ «ԱրմենՏելն» ու «ՎիվաՍելլը», պետք է իրենց կանխավճարային «իզի» եւ «ալո» քարտերը վաճառեն գրավոր պայմանագրերով: Իսկ այն բաժանորդները, ովքեր արդեն ունեն կանխավճարային քարտեր, պետք է մինչեւ այս տարվա նոյեմբերի 1-ը իրենց օպերատորների հետ պայմանագիր կնքեն, հակառակ դեպքում նրանց չեն մատուցվի շարժական կապի ծառայություններ:

    Իր որոշումը հանձնաժողովը պայմանավորում է հանրային շահի եւ ազգային անվտանգության շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ, թեեւ իրականում հասկանալի է, որ այդ որոշումը թելադրված է «վերեւներից». նախկինում ցանկացած մարդ կարող էր 1200-1500 դրամով ցանկացած խանութից, թերթի կրպակից կամ նույնիսկ փողոցում լոտո ծախողից քարտ գնել, զանգել ուր ուզում էր, խոսել ինչ ուզում էր ու քարտը դեն նետել՝ առանց իր հետեւից որեւէ հետք թողնելու: Ոչ ոք չէր կարող գուշակել, թե ում մոտ է եղել այդ քարտը: Ըստ շրջանառվող լուրերի, ամիսներ առաջ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը, անծանոթ համարներից անընդհատ զանգեր են ստացել ու լսել սպառնալիքներ, բայց այդպես էլ չեն կարողացել բռնացնել՝ ով է զանգողը: Եվ, հավանաբար, հենց այդ է եղել հանձնաժողովի՝ «հանրային շահի եւ ազգային անվտանգության շահերի պաշտպանության» մասին մտածելու հիմնական պատճառը: Հանձնաժողովի պատկերացմամբ՝ եթե բաժանորդները ստիպված լինեն պայմանագիր կնքել, արդեն չեն կարող «թաքուն» համարներ ունենալ: Գործնականում հնարավոր է հանձնաժողովն իր նպատակին հասնի եւ այլեւս բաժանորդները չկարողանան իրենց անանուն զանգերով «անհանգստացնել» իշխանության ներկայացուցիչներին, բայց պայմանագրով քարտ վաճառելը շարքային քաղաքացու համար մի շարք գլխացավանքներ է ստեղծելու:

    Նախ, ինչպես «Առավոտին» պարզաբանեցին «ԱրմենՏելից», իրենք արդեն պայմանագրի ձեւն ունեն եւ մարդիկ նոր պայմանագրով «իզի» քարտ ձեռք բերելու համար կարող են դիմել ոչ միայն իրենց սպասարկման կենտրոններ, այլեւ «ԱրմենՏելի» դիլլերներին: Բայց դիլլերի հետ պայմանագիր կնքելու դեպքում մարդը պետք է նրան թողնի իր անձնագրի պատճենը, իսկ «ԱրմենՏելի» գրասենյակներում միայն ստուգում են չափահասի անձը հաստատող փաստաթուղթը, բայց պատճենը չեն վերցնում: Մինչ օրս քաղաքացիները «իզի» քարտ կարող էին գնել ամենուրեք, անգամ՝ մթերային խանութներից, բայց հաշվի առնելով, որ խանութների վաճառողները չեն կարող մի կողմից, ասենք, երշիկ վաճառել, մյուս կողմից՝ բաժանորդի հետ պայմանագիր կնքել, փաստորեն, օպերատորները պետք է արդեն խանութներից ու նման մանր-մունր բոլոր կետերից հավաքեն իրենց քարտերն ու այն վաճառեն միայն ֆիրմային սպասարկման կենտրոններում կամ ընկերության հատուկ գրասենյակներում: Այսինքն՝ քարտ գնելը դառնում է ավելի բարդ գործընթաց, քան նախկինում էր: «ՎիվաՍելլի» «ալո» քարտ գնելու դեպքում, ինչպես ընկերությունից «Առավոտին» մեկնաբանեցին, պայմանագրերը կարող են կնքվել ինչպես իրենց սպասարկման կենտրոններում, այնպես էլ բոլոր վաճառակետերում: Այսինքն՝ որքան էլ զարմանալի է, ընկերությունը մթերային խանութի վաճառողին տեսնում է պայմանագիր հաստատողի դերում: Նրանք, ովքեր արդեն ունեն «ալո» քարտ, պայմանագիրը պետք է կնքեն միայն «ՎիվաՍելլի» սպասարկման կենտրոններում:

    Նշենք, որ արդեն անչափահասները չեն կարող «իզի» կամ «ալո» քարտ ձեռք բերել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից «Առավոտին» պարզաբանեցին, որ դա չի նշանակում, թե նրանք չեն կարող քարտից օգտվել, պարզապես նրանց համար քարտը պետք է գնեն նրանց ծնողները, հարազատները կամ որեւէ չափահաս անձ, որը եւ կստանձնի այդ քարտի հետ կապված ամբողջ պատասխանատվությունը: Այսինքն՝ եթե երեխան քարտից զանգի մեկին՝ գժվացնի, պատասխանատվության կենթարկվի այն անձը, ում անունով ձեռք է բերվել այդ հեռախոսահամարը:

    Մեկ անձը կարո՞ղ է մեկից ավելի քարտ գնել՝ նույն պայմանագրով, մեր հարցին հանձնաժողովից պատասխանեցին, որ քարտերի քանակի որեւէ սահմանափակում չի դրվելու, կուզեն՝ կարող են 100 քարտ գնել:

    Պայմանագրով կանխավճարային քարտերը վաճառելու մասին որոշումը նաեւ վերացնելու է մարդկանց՝ միմյանց քարտ նվիրելու ավանդույթը, որովհետեւ դա արդեն խիստ ռիսկային կլինի եւ քարտ կնվիրեն միայն նրան, ում շատ կվստահեն: Բացի այդ, եթե նախկինում բաժանորդները քարտը կորցնելիս պարզապես նորն էին գնում, հիմա արդեն չեն կարող հենց այնպես խաչ քաշել իրենց քարտի վրա, պետք է դիմեն բջջային կապի իրենց օպերատորին, պայմանագիրը չեղյալ համարեն, քարտը անվավեր ճանաչեն ու նոր պայմանագիր կնքեն՝ նոր քարտ ձեռք բերելու համար:

    Նկատենք, որ «իզի» կամ «ալո» քարտ ձեռք բերելու գործընթացն այսքան բարդացնելուց հետո էլ չի բացառվում, որ բարձրաստիճան պաշտոնյաներին կշարունակեն զանգել, սպառնալ, հայհոյել ու այդպես էլ չբացահայտվել: Օրինակ, կարող են ուրիշի բջջային հեռախոսը գողանալ՝ քարտի հետ միասին, զանգել, իրենց ուզածն ասել ու քարտը շպրտել, այս դեպքում օպերատորները պայմանագիրը կնքած քաղաքացուն հո չե՞ն տանելու քաղմաս, այնքան ծեծեն, որ իր վրա վերցնի:

    ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
    http://aravot.am/2007/aravot_arm/June/28/u01.htm

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բջջային քարտերի պարտադիր գրանցում հուլիսի մեկից

    Ամեն դեպքում ես ոչ մի բացասական բան չեմ տեսնում դրա մեջ: Գերմանիայի նման առաջավոր երկրում էլ կանխավճարային քարտերը պայմանագրով էին, ու կարելի էր գնել միայն հատուկ կետերում: Իհարկե, մեզ մոտ ավելի շատ սեփական կաշվի մասին մտածելով են այդ քայլին դիմում, բայց դե կարևոր բան է. վերջիվերջո, սովորական քաղաքացիներին էլ հանգիստ կթողնեն «գժվացնողները»:

  3. #3
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2007
    Գրառումներ
    19
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բջջային քարտերի պարտադիր գրանցում հուլիսի մեկից

    Չէ, չեմ կարծում, որ անհանգստանալու տեղիք չունենք: Բոլորս էլ գիտենք, որ նույնիսկ ԱՄՆ նման «դեմոկրատ» երկրում են գաղտնալսումներ արվում, էլ ուր մնաց ... մնաց միայն իմանան՝ ով եվ ում հետ:

  4. #4
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,293
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բջջային քարտերի պարտադիր գրանցում հուլիսի մեկից

    Ինչպես հասկացա հոդվածը կարդալուց, դա պայմանագրային, բիզնես կամ կլասիկ քարտատերերին չի՛ վերաբերվում...
    Լավ է, որ «տաքսաֆոններից» օգտվելու համար էլ «պայմանագիր» չենք կնքելու...

  5. #5
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բջջային քարտերի պարտադիր գրանցում հուլիսի մեկից

    Ես դեմ ոչինչ չունեմ, երևի Հայաստոանում էր մենակ որ մթերային խանութից կարաիր քարտ առնես, նույնիսկ Վրաստանում պայմանագիր կնքելով ենք քարտ առնում, չնայած մի շաբաթ ենք օգտագործում ամենաշատը: Ես շատ կողմ եմ այս որոշմանը, մենակ հետաքրքիր էր եթե ակումբում չկարդայի, ուրիշ որտեղից պիտի իմանայի սրա մասին
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. #6
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բջջային քարտերի պարտադիր գրանցում հուլիսի մեկից

    իսկ դա մենակ նոր գնորդներինա վերաբերվում, թե բոլոր քրտ ունեցողները պետքա գնան գրանցվեն

  7. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բջջային քարտերի պարտադիր գրանցում հուլիսի մեկից

    Մեջբերում էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ դա մենակ նոր գնորդներինա վերաբերվում, թե բոլոր քրտ ունեցողները պետքա գնան գրանցվեն
    Ժամանակի ընթացքում բոլորին կգրանցեն:

  8. #8
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բջջային քարտերի պարտադիր գրանցում հուլիսի մեկից

    դե որ տենցա, ուրեմն ես քարտ չեմ կարա առնեմ....

  9. #9
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բջջային քարտերի պարտադիր գրանցում հուլիսի մեկից

    մենակ հետաքրքիր էր եթե ակումբում չկարդայի, ուրիշ որտեղից պիտի իմանայի սրա մասին
    Հավանաբար SMS-ով տեղյակ կպահեն:

  10. #10
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բջջային քարտերի պարտադիր գրանցում հուլիսի մեկից

    Դե արի ու մի կապի նախագահական ընտրությունների հետ դաաաա……

    Հիմա սենց բեսպրիձելա հա լինելու ում համարը կուզեն կլսեն սովետա դառնումն
    ԷԷԷ Ժողովուրդ վայթմ մանրից խոսքի ազատությունն էլ են ձերքներիցս վերցնում զգուշ մնացեք
    Loading your personal settings....

  11. #11
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բջջային քարտերի պարտադիր գրանցում հուլիսի մեկից

    Ու՜խ, խոսքի ազատությունը վերացնում են: Շատ լավ է: Հետո այնքան դիկտատուրա կլինի, որ ժողովուրդն էլ չի դիմանա ու կսկսի ներքին պատերազմ, այսինքն՝ ամբողջ բնակչություն մի քանի «եզ» օլիգարխների դեմ: Ինձ թվում է հաղթանակ կլինի առանց զոհերի բնակչության կողմից ու հուսով եմ մյուս կողմից ողջ մարդ չի մնա:

  12. #12
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բջջային քարտերի պարտադիր գրանցում հուլիսի մեկից

    Ինձ թվում է անհանգստանալու կամ իրար խառնվելու բան չկա: Եթե անվտանգության ծառայությունները ցանկանան որևէ հեռաղոսահամար գաղտնալսեն, ապա դա կարող են անել նաև առանց պայմանագրի առկայության, և եթե նրանց խիստ անհրաժեշտ լինի պարզել խոսողի ինքնությունը, ապա հաստատ համոզված եղեք, որ կկարողանան, ուղակի այս պայմանագրերը կրում են զուտ ձևական բնույթ:
    Մի հարց տամ, ինչու բոլոր ՍԻՄ կամ ԿԼԱՍԻԿ քարտ ունեցող բաժանորդները չեն ընդվզում, չէ՞ որ հայտնի է այդ քարտերից յուրաքանչյուրի տիրոջ անունը և անձնական տվյալները, թե՞ նրանք չեն գիտակցում ինչ բան է խոսքի ազատությունը:
    Օրինակ իմը ԿԼԱՍԻԿ քարտ է և իմ մտքով երբևէ չի անցել, որ իմ խոսակցությունները լսում են կամ չեն լսում, լսում են թող լսեն, ես վախենալու բան չունեմ:

    Հետաքրքիր է, այդ ով է՞ այդքան պարապ, որ այդքան խոսակցություն լսի կամ ձայնագրի:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  13. #13
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բջջային քարտերի պարտադիր գրանցում հուլիսի մեկից

    Ալո քարտերի գրանցում

    «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն հայտարարում է Շարժական կապի կանխավճարային եւ հետվճարային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանների փոփոխման մասին, որոնք ուժի մեջ են մտնում 2007թ. հուլիսի 1-ից:

    Միաժամանակ, հայտնում ենք որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.03.07թ. թիվ 140Ն որոշման համաձայն, 2007թ. հուլիսի 1-ից կանխավճարային ծառայություններին բաժանորդագրվելու պայմանագրերը պետք է կնքվեն գրավոր տեսքով եւ դրանց պետք է կցվեն բաժանորդի ինքնությունը հաստատող փաստաթղթերի պատճեները: Մինչեւ 2007թ. հուլիսի 1-ը կանխավճարային ծառայություններին բաժանորդագրված բաժանորդները պետք է մինչեւ 2007թ. նոյեմբերի 1-ը վերակնքեն իրենց պայմանագրերը:

    28/06/2007
    http://www.vivacell.am/index.php?lng...ews&newsID=835


    ԱրմենՏելը տեղեկացնում է


    Ի կատարումն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.03.2007թ. թիվ 140Ն որոշման` �ԱրմենՏել� ՓԲԸ-ն հայտարարում է, որ 2007թ. հուլիսի 1-ից շարժական հեռախոսակապի կանխավճարային համակարգի ծառայությունները կտրամադրվեն գրավոր պայմանագրի հիման վրա:

    Ուշադրություն` այն բաժանորդներն, ովքեր ձեռք են բերել կանխավճարային SIM քարտ` մինչ— նշված ժամկետը, պարտավոր են մինչ— 2007թ. նոյեմբերի 1-ը GSM շարժական հեռախոսակապի կանխավճարային համակարգի ծառայությունների մատուցման վերաբերյալ գրավոր պայմանագիր կնքել, հակառակ դեպքում` հնարավոր է շարժական հեռախոսակապի ծառայությունների մատուցման դադարեցումը նման բաժանորդներին:

    «ԱրմենՏել» ՓԲԸ GSM շարժական կապի կանխավճարային համակարգի ծառայությունների մատուցման Պայմանները

    http://armgsm.am/arm/news/newsshow.php?aid=102

  14. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բջջային քարտերի պարտադիր գրանցում հուլիսի մեկից

    Նախ, ինչպես «Առավոտին» պարզաբանեցին «ԱրմենՏելից», իրենք արդեն պայմանագրի ձեւն ունեն եւ մարդիկ նոր պայմանագրով «իզի» քարտ ձեռք բերելու համար կարող են դիմել ոչ միայն իրենց սպասարկման կենտրոններ, այլեւ «ԱրմենՏելի» դիլլերներին:
    Մի հատ կասե՞ք Արմենտելի սպասարկման կենտրոնները որտեղ են կամ դիլլերներին որտեղ գտնենք: Շատ շտապ է:

  15. #15
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,293
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բջջային քարտերի պարտադիր գրանցում հուլիսի մեկից

    Մի հատ կասե՞ք Արմենտելի սպասարկման կենտրոնները որտեղ են կամ դիլլերներին որտեղ գտնենք: Շատ շտապ է:
    Բյուրակն »» Զանգահարի 1-09 քաղաքային հեռախոսով, եւ կարծում եմ,. որ «Armentel» ի հետ կապված քո բոլոր հարցերին կպատասխանեն…

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. phpBB գրանցում facebook-ի միջոցով
    Հեղինակ՝ VoskanyanT, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.08.2014, 00:59
  2. Էժան ինտերնետ. ո՞ր մեկից օգտվել
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 01.04.2011, 15:31
  3. Դոմեյն Անունների Գրանցում
    Հեղինակ՝ visitor, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 30.08.2010, 23:40
  4. phpbb գրանցում
    Հեղինակ՝ Vahagn_IV, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 9
    Վերջինը: 16.02.2009, 21:28
  5. Ինտերնետ, արդեն Easy և GO քարտերի համար
    Հեղինակ՝ Sunun, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 29.05.2008, 21:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •