User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ծեծե՞լ կնոջը, թե՞ ոչ

Քվեարկողներ
125. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մեկ-մեկ կարելի է

    8 6.40%
  • Բացարձակապես դեմ եմ

    100 80.00%
  • Դա ամեն ընտանիքի ներքին գործն է

    17 13.60%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 129 հատից

Թեմա: Երբ ամուսինը կնոջը ծեծում է

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    41
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ամուսինը կնոջը ծեծում է

    Մեջբերում Ars-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, ես էլ եմ դեմ նման բաներին, բայց ասենք, եթե տղամարդը կնոջը բռնացնում ա դավաճանելիս, ինչ անի? Ասի չի կարելի, էլ նման բան չտեսնեմ?
    Չէ, թող ասի՝ տո դու կծխես էէէէէէլ, դու ոտդ ոտիդ էէէէէլ կքցես!!!

    Իսկ առհասարակ, չեմ հասկանում ինչ եք քննարկում, չէ՞ որ երևույթը միանշանակորեն բացասական է։ Հետաքրքիր է՝ ակումբում կգտնվե՞ն մարդիկ, որ կասեն՝ մեկ–մեկ կարելի է
    И скучно и грустно, и некому руку подать...

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ամուսինը կնոջը ծեծում է

    Մեջբերում Shauri-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է՝ ակումբում կգտնվե՞ն մարդիկ, որ կասեն՝ մեկ–մեկ կարելի է
    Իսկ հետաքրքիր է, եթե կինը եղավ ժամանակին ձյուդո , կամ այլ մարտարվեստ պարապած աղջիկ, ու որոշեց ինքը ջարդ ու խուրդ անել իր ցմփոր, հարբեցող ու փողոցները քարշ եկող ամուսնուն : /չեմ ասում դավաճանող, որովհետև հայ տղեքի մեծ մասը դեմ են իրենց ուրիշ կանանց հետ քարշ գալը դավաճանություն անվանելուն/

    Կամ էլ եղավ չպարապած, բայց "դուխով" աղջիկ, ու ձեռքն ընկած թավան տվեց ամուսնու գլխին :

    Հ.Գ. Մի բան եմ նկատել, որ Էս թեմով ամենաբարձր խոսում են սեփական տան դուռը փակվելուց հետո "Ավելի պոչով" գլխներին ուտող "տղամարդիկ":
    Վերջին խմբագրող՝ dvgray: 18.06.2007, 21:57:

  3. #3
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ամուսինը կնոջը ծեծում է

    Ես կտրականապես դեմ եմ նման ոչ տղամարդկային պահվածքին
    Նախ իսկական տղամարդն անգամ բարկության ու ցասման պահին էլ պիտի կարողանա մեջը ուժ գտնել՝ լռելու, ամեն ինչ հանգիստ կշռադատելու ու լուծում գտնելու համար. դե բա էլ ուժեղ սեռ-ի կոչումն ինչում է կայանում, բնականաբար՝ ոչ միայն ֆիզիկական ուժի, այլ նաև էմոցիոնալ առումով ավելի հավասարակշռված ու ամեն հարցին սթափ ու խելամիտ մտածված լուծում գտնելու:
    Ինձ թվում է՝ ցանկացած տղամարդ կնոջ վրա ձեռք բարձրացնելուց առաջ պիտի քաջ գիտակցի մի բան. ամեն իր հարվածի հետ նա կորցնում է կնոջ հարգանքն իր հանդեպ, նպաստում «կնոջ լեզվի երկարացմանը», սա հաստատ է
    Եթե տղամարդը կնոջ՝ իր սիրած էակի և իր երեխաների մոր վրա ձեռք է բարձրացնում, ինչ պատճառ էլ լինի, ապա նա այլևս տղամարդ ու հայր կոչվելու արժանի չի. պահի բարկության ներքո չարժե կորցնել սեփական անձիդ նկատմամբ հարգանքն ու ինքնահարգանքը. չեմ կարծում, որ քիչ թե շատ նորմալ տղամարդը հետո ուշքի գալով, չի զղջում իր արածը: Հակառակ դեպքում գործ ուենք ոչ թե մարդու, այլ գազանի հետ
    Ինչ մնում է դավաճանության համար ծեծելուն, ապա պարզապես պետք է բաժանվել և վերջ: Ինչպես ասում են՝ մուրն իր գլուխը, թող ինքը մտածի ,թե ոնց դասավորի իր կյանքը:
    Մի այսպիսի դեպք եմ լսել անցյալ տարի, որ ամուսինը գործի է գնում առավոտյան, մեքենան ճանապաչհին փչանում է, տուն է վերադառնում, տեսնում՝ կնոջն ուրիշի հետ անկողնում:Զայրույթի պահին ուզում է կնոջը դանակով հարվածել, մյուս տղամարդը բռնւմ է ձեռքից, արդյունքում ինքն էլ տուժում է հարվածից: Ստացվեց, որ սիրեկանը մահացավ, ամուսինը դատվեց: Իսկ կարող էր ամեն ինչ այլ կերպ լիներ, եթե մի քիչ համբերություն ունենար ամուսինը Եթե օրինակս մի քիչ շեղեց բուն թեմայից, կներեք, պարզապես հիշեցի ու որոշեցի պատմել
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ամուսինը կնոջը ծեծում է

    Կին .. Ծեծ...
    Անկեղծ ասած գտնում եմ որ տղամարդը կնոջ վրա չպետք է ձեռք բարձրացնի ոչ միայն այն պատճառով որ ՏՂԱՄԱՐԴ է , ուժեղ է կամ նրա համար որ ավանդաբար կինը օջախի ու տան մոր խորհրդանիշ է ... ի հարկե լրիվ համամիտ եմ ... սակայն կա մի ուրիշ պատճառ ավելի խորը և ավելի օբյեկտիվ ... այն է որ ... Կնոջը ծեծելը անիմաստ է ...քանի որ դրանից ոչինչ չի փոխվում .. կինը մնում է իր կարծիքին ... և սկսում վախենալ ամուսնուց .. երբեմն նաև ատել հոգու խորքում ...կնոջը ծեծով սթափեցնելը նույնն է ինչ անշեղբ դանակով գրանիտ կտրելը ... կնոջ սրտի ու ցանկությունների բանալին համոզմունքները, գաղափարները ու զգացմունքներն են ... կանայաք սիրում են երբ իրենց ԳՈՆԵ փորցում են հասկանալ ...

    Հ.Գ. Սադոմազոխիզիմի մասի մի ուրիշ ավելի հարմար թեմայում ...

  5. #5
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    42
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ամուսինը կնոջը ծեծում է

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Կին .. Ծեծ...
    Անկեղծ ասած գտնում եմ որ տղամարդը կնոջ վրա չպետք է ձեռք բարձրացնի ոչ միայն այն պատճառով որ ՏՂԱՄԱՐԴ է , ուժեղ է կամ նրա համար որ ավանդաբար կինը օջախի ու տան մոր խորհրդանիշ է ... ի հարկե լրիվ համամիտ եմ ... սակայն կա մի ուրիշ պատճառ ավելի խորը և ավելի օբյեկտիվ ... այն է որ ... Կնոջը ծեծելը անիմաստ է ...քանի որ դրանից ոչինչ չի փոխվում .. կինը մնում է իր կարծիքին ... և սկսում վախենալ ամուսնուց .. երբեմն նաև ատել հոգու խորքում ...կնոջը ծեծով սթափեցնելը նույնն է ինչ անշեղբ դանակով գրանիտ կտրելը ... կնոջ սրտի ու ցանկությունների բանալին համոզմունքները, գաղափարները ու զգացմունքներն են ... կանայաք սիրում են երբ իրենց ԳՈՆԵ փորցում են հասկանալ ...

    Հ.Գ. Սադոմազոխիզիմի մասի մի ուրիշ ավելի հարմար թեմայում ...
    գրածդ թող միայն կանանց վրա չտարածվի, այլ նաև ինչ -որ բանի հասնելու համար , թեկուզ խրատական ձևով, ծեծի ենթարկել որևիցե մեկին.մեկ է, անիմաստ է, վերցնենք հենց երեխաներին.... նրանք էլ..., վախենում են, ոչ ավել....
    իսկ կնոջ վրա ձեռք բարձրացնել, դա նշանակում է նաև ինքդ քեզ չհարգել.... ինչպես կարող ես հանդուրժել մի մարդու, որը պառկում է կողքիդ, կիսում է հետդ ամեն ինչ, ու դու նրան ծեծում ես?
    ԻՆՔՆԱԱՊՏԱԿ......
    հետաքրքիր բառ է, բնութագրելու համար երևույթը
    Հ.Գ-դ լավ էր ասված, տեղին !
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ամուսինը կնոջը ծեծում է

    Քոփիռայթը քեզ .. վերցրու գրառումս ու տարածի ում վրա որ ուզում ես ...

    Երեխաներին ծեծելը .... հմմ .. ամեն անգամ երբ տեսնում կամ լսում եմ ինչպես են երեխա ծեծում .. ակամա "Փոքրիկ Շրջմոլիկն " եմ հիշում ... ատում եմ ի սրտե երեխաներին ծեծողներին ... ատում եմ երեխաներին ճիշտ չդաստիրակողներին ...
    Հիշեք բոլոր երեխաները անմեղ են ... նրանց իսկ նրանց ճակատագիրը ` բնության հատուցում:

  7. #7
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    42
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երբ ամուսինը կնոջը ծեծում է

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխաներին ծեծելը .... հմմ .. ամեն անգամ երբ տեսնում կամ լսում եմ ինչպես են երեխա ծեծում .. ակամա "Փոքրիկ Շրջմոլիկն " եմ հիշում ... ատում եմ ի սրտե երեխաներին ծեծողներին ... ատում եմ երեխաներին ճիշտ չդաստիրակողներին ...
    Հիշեք բոլոր երեխաները անմեղ են ... նրանց իսկ նրանց ճակատագիրը ` բնության հատուցում:
    Կանայք էլ երեխաների նման են ռեակցիա տալիս
    Առհասարակ ատում եմ բռնությունը, հատկապես երեխաների նկատմամբ
    Վերջին խմբագրող՝ NetX: 19.06.2007, 02:27:
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանի ոստիկանությունը ծեծում էր, այլևս չի՞ ծեծում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.01.2014, 17:58
  2. Ինչպիսին կուզենայիք , որ լիներ ձեր ապագա կինը/ամուսինը
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 14
    Վերջինը: 31.08.2010, 11:08
  3. Երբ կինն ամուսնուն ծեծում է
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 154
    Վերջինը: 09.09.2008, 10:12
  4. Ճանաչիր կնոջը վարսերով
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 19.01.2008, 01:39
  5. Բանտում ծեծում են.
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 24.10.2007, 16:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •