Մի քանի անգամ տեսել եմ, թե տարբեր դասախոսներ ինչպես են ստուգում միջանկյալ գրավոր աշխատանքները /խոսքս հումանիտար առարկաների մասին է/: Նախ մի քանի տող կարդում էին, հետո հաշվում գրված էջերի քանակը, հետո ուսանողի անուն-ազգանունը, հետո էլ գրածի վերջը ու դնում գնահատականը: Սա, իհարկե որոշ դասախոսներ:
Բայց կարող ես բողոքարկել և հատ-հատ կարդալ տալ: Եթե չանցնի, ավելի վերևներին կարելի է դիմել:
Բանավոր քննության ժամանակ կարող ես ցույց տալ, թե ինչքան շատ բան գիտես, բայց նույն հաջողությամբ դասախոսը կարող է քեզ ապացուցել, որ դու ոչինչ չգիտես: Իմ վերջին քննությունը դրա վառ օրինակն էր: Ես ամեն կերպ ցույց էի տալիս, որ գիտելիքներս սոսկ անգիր արած բառեր չեն, ես մտածելով եմ պատասխանում հարցերին: Իսկ նա սկսեց այնպիսի հարցեր տալ, որ ոչ թե դասախոսին, այլ կոնկրետ տվյալ նեղ մասնագետին է պետք իմանալ: Ես չէի կարող այդ հարցերին պատասխանել, որովհետև նախ դրանք տրամաբանությունից դուրս էին, պետք էր պարզապես իմանալ, իսկ հետո իմ ձեռքի տակ եղած գրականության մեջ դրանց մասին ոչինչ չկար:

Ի դեպ, բերածս օրինակներից և ոչ մի դեպքում ես իմ իրական գիտելիքները ցույց չտվեցի: Մի դեպքում ավելի քիչ գիտեի, բայց շատ երևաց, իսկ մյուս դեպքում ավելի շատ գիտեի, բայց անհամեմատ քիչ երևաց: