Գիտեք ինչու ինձ նա միանգամից չմերժեց??Նա ժամանակ էր ձգում,որպեսզի իր ռեյտինգը ընկերուհիների մոտ բարձրանա, իբր տեսեք թե ինչ ուզողներ ունեմ,ու ինչքան վեհ եմ որ տոն չեմ տալիս,բայց դե գաղտնի զանգեռիս պատասխանում էր,իրան մոլորվածի տեղն էր դնում,իբր ամեն ինչ իրա ընտանիքիցա կախված,որպեսզի ես իրենից չհրաժարվեի,կամ ասում էր տարիքս չի ընկերություն անելու,իսկ ես ռեյտինգի խնդիր չունեի,աղջիկները իրենք էին գալիս ինձ գտնում,դա 1 անգամն էր երբ ես էի աղջիկ գտել այն էլ տենց տխուր վերջացավ,պատանի լինելով ծանր տարա,ագռեսիվ դարձա,ավելի նպատակասլաց,մոտս կոմպլեքս առաջացավ որ աղջկան առաջարկություն անել պետք չի,նույնիսկ երկար ժամանակ պետք չի ցույց տալ որ անտարբեր չես,մինչև ինքն ինչ որ զգացմունք չունենա.......բայց հիմա հիշում եմ ծիծաղս գալիսա....ինչքան խակ էիի....հիմա սրտակեր գայլ եմ դարձել.....ու առհասարակ սիրում եմ աղջիկների հետ ուղղակի ընկերություն անել,նրանք ինձ ուժ են տալիս,ոգևորում են ու հետևից դանակով չեն խփում,որովհետև տարբեր սեռի մարդիկ ենք.....պայքար չկա
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ձեզ աղջիներ,իսկ մի մասին ահավոր շատ եմ սիրում
Շատ հավանական է, որ ինձ մերժելու են մի ժամ հետո.... Ես խելագարվում եմ, ներսից նորից այն ծանոթ և անծանոթ ՑԱՎՆ Է սկսում ոռնալ
....
Боль острее чем красота, наглее, чем моя нагота… Она такая же, как и я...
Պատմելու ոչ հավես կա, ոչ էլ ցանկություն, բայց ինձ էլ ձեր ակումբում գրանցեք:
Իմ կյանքի թե ամենաերջանիկ, թե ամենաանտանելի ցավոտ պահերե կապված են մի մարդու հետ..
Տենց ցավ երբեք, երբեք, երբեք ոչմեկ թող չապրի..
P.S. գործ արեք, գործ, փող աշխատելուց ճիշտ բան չկա)))
Երբեք ակումբում այսքան չէի ծիծաղել ,հետաքրքիրա վոր եսքան ցավոտ թեման սենց ուրախ տրամադրությամբա քննարկվում մոտս նույնիսկ ցանկություն առաջացավ պատմել իմ կյանքի դժբախտ պահերից մեկի մասին իդեպ դրա մասին վոչմեկ չգիտի:
ՈՒրեմն ինձել են մերժել են ել ով իմ առաջին ու միակ boyfriend-ը մոտ 3 տարի առաջ: Չեք պատկերացնի ինչ ահավոր ծանր էի տանում ոչ թէ որովհետև շատ էի սիրում այլ մտածում էի մարդիկ իմանան ինչ կմտածեն :Մանավանդ լինելով միշտ կոլեկտիվում ամենասիրունն ու ամենաշատ երկրպագուներ ունեցողը ինքնասիրությունս ահավոր վիրավորված էր ,չէի կարում պատկերացնել թե վոնց կարող էի ԵՍ մերժված լինել ինչվոր մեկի կողմից , բայց մոտ 6 ամիս տանջվելուց հետո իմացա վոր ուրիշ հետաքրքրվողներ են եղել ինքնել նեղվել էր ետ փաստից : Եթե անկեղծ լինեմ հիմա շատ ուրախ եմ վոր ետպես պատահեց որովհետև էտ ամենինչի հետևանքում լիովին փոխվեցին ձկտումներս ու հայացքներս կյանքի հանդեպ .շատ բաների հասա , սկզբում իհարկե նպատակս միայն այն էր վոր ինքը իմանա իմ հաջողությունների մասին ու փոշմանի կամ իրան վատ զգա ,բայց հիմա դե իհարկե կոպիտ ասած թքած ունեմ իրա վրա իսկ այն ամենը ինչի հասա արցյունքում իմ հետա :
Մարդիկ այդ պրոբլեմը ունեն , մանավանդ Հայաստանում, քանի որ Հայաստանում ինչ անումես հասրակական քննարկման առարկա է դառնում ... օրինակ շատ երկրներում մեր շատ Վարդուշների ու Ազգուշների միանգամից դատի կտային անձնական կյանք ներխուժելու համար իսկ էստեղ դա պարտադիրա .... չհաշված որ տղաները առանձին են քննարկում իրենց ձևերով , մի հատել անբողջ թաղ բարեկամություն ծանոթություն .. բա ինչ կասեն .... մենք էլ ունենք ետ կոմպլեքը ..ամաչում ենք որ չստացվեց , որը տեղիք կտա ավելորդ խոսակցությունների .... ինչևից է կյանքը պռովոկացիա դարձնելը մեր ճակատագիրն է ... մենք շատ ենք փնովում արևմտյան աշխարհը իրենց արժեքների համար ... սակայն հետադարձ հայացք էլ շատ քիչենք գցում մեր թերությունների վրա, այնուհանդերձ գլոբալացումը մեր հախից կգա ... 10 տարի հետո Հայաստանը լրիվ ուրիշ է լինելու ... փորցենք պահպանել մերը լավը ...
Հըն, ինչ եղավ, պատմի' :Մենք միասին իրար մերժեցինք....., բայց ետդարձի ճանապարհ երկուսս էլ թողեցինք: Իհարկե ստացվեց, որ վերջնական ես մերժեցի, բայց դե որ ինքը չսկսեր.... Ահավորն այնա, որ իրոք սիրում եմ, իրա մեջ ես գտել եմ ինձ: Ի՞նչ անեմ....
Боль острее чем красота, наглее, чем моя нагота… Она такая же, как и я...
Ինքնասիրությունս.... Մի անգամ արդեն ես ինքս հետ եմ բերել իրեն, մի անգամ արել եմ..Երեկ, նույնիսկ մերժելու ժամանակ, ասել եմ, թե ինչքան եմ սիրում, ամեն ինչ եմ ասել: Հիմա իրա հերթնա, եթե իհարկե սիրումա...
իսկ ըստ իրա, ինքը ոչինչ չգիտի ու չի հասկանում ինչա զգում: Մի անգամ արդեն սրա միջով անցել եմ.......
Боль острее чем красота, наглее, чем моя нагота… Она такая же, как и я...
Ամաաննն, այսքան գրառում կարդալուց հետո կարող եմ ասել միայն մի բան՝ ինչ լավ է, որ ինձ երբեք ոչ մի աղջիկ չի մերժել.... Չէ, իհարկե եղել են մերժումներ, բայց ոչ լուրջ, դրանք ստանդարտ ու սովորական մերժումներ են, որոնք ուղեկցում են աղջկա հետ ծանոթություն հաստատել ցանկացող տղային:
Ես մի բան չեմ հասկանում, էսքան կարդացի ու ոնց հասկանում եմ բացի տղաներից, աղջիկնե՞րն էլ են սեր խոստովանում ու դաժը մերժվում...![]()
![]()
: Հմմմ, իրոք զարմացած եմ....
:
Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!...ՔՈՒԻԶ
Թող հանգիստ իրան .... թող ինքը իրեն վերագտնի... տղամարդուն ինչպես երբեք միշտ պետք է կանացի քնքշությունը և օգնությունը իրեն տղամարդ զգալու համար, բայց լինում են ժամանակներ երբ տղամարդը ինքը պետք է իրեն ապացուցի իր տղամարդկությունը իր ինքնուրույնությունը , կայունությունը և հասկանա իր տեղը ու նպատակը ... որոշ ժամանակ անց քեզ պարզ կլինի իմաստ ուներ արդյոք կյանքդ կապել նրա հետ թե ոչ
Ինչի՞ աղջիկներին չի կարելի զգացմունքներն արտահայտել????????
Ավելացվել է 3 րոպե անց
Շնորհակալություն Root, հենց այդպես էլ արեցի ու հենց էտ բառերն էլ ասեցի.... ապրի հանգիստ, ես քեզ չեմ խանգարի: Իհարկե ինքը զարմացած ասեց, հանգի՞ստ.... առանց քե՞զ...., բայց.....
Եթե հետ գա, ուրեմն իզուր չէր ամեն ինչ....![]()
Վերջին խմբագրող՝ Vicki: 14.06.2007, 12:24: Պատճառ: Գրառման ավելացում
Боль острее чем красота, наглее, чем моя нагота… Она такая же, как и я...
Այ Վիկիյի գրածների հաշվով մի քանի բան ունեմ ասել...
Այ չեմ հասկանում էլի այն տղաներին, որոնք գիտակցում են, որ արդեն պահը այնքան է հասունացել, որ շատ հնարավոր է աղջիկը սեր խոստովանի և այլն.... Եվ այդ իմանալով աղջկան ասում են դէ ես դէռ չեմ կողմնորոշվել կամ էլի տենց աղջական բաներ... Օրինակ վերցնենք ինձ՝ ես եթե տեսնում եմ, որ մի աղջիկ է արդեն չափից ավել մոտիկանում ինձ և գիտեմ, որ այդ աղջիկը նա չի, ում հետ կուզենայի մոտիկ լինել և ումից որ կուզենայի սիրո խոստովանություն լսել, ապա միանգամից իմ ասածներով կամ գործողություններով այդ աղջկան հասկացնում եմ սիրուն ձևերով, որ դու իմ համար չես կամ էլ ես քո համար չեմ....
Օրոինակի համար տենց մի քանի դեպք է եղել, և ես շատ հանգիստ ասել եմ այդ աղջկան.
- Այ որ հանկարծ ինձ մոտիկից ճանաչես, կտեսնես, թե ինչ վատ բնավորություն ունեմ... Իսկ այ ընկերս, վայ շատ լավ բնավորություն ունի![]()
:
Դէ էքանից հետո միշտ բոլոր խելքը գլխին աղջիկները հասկանում էին, որ... մի խոսքով հասկացաք... Իսկ անխելքները թող ընդհանրապես հեռու գնան ինձանից... ես անխելքների հետ գործ չունեմ... ներվեր չկա էտքան...
Ավելացվել է 1 րոպե անց
Իհարկե կարելի է արտահայտել: Ուղղակի զարմացած եմ մեր հայ աղջիկների վրա, որ տենց դուխ են ունենում և խոստովանում են: Ես կարծում էի, թե չեն կարողանում...
![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Wisper: 14.06.2007, 12:27: Պատճառ: Գրառման ավելացում
Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!...ՔՈՒԻԶ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ